Jump to content

Հրանտ Բագրազյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հրանտ Բագրազյան
Ծնվել էհուլիսի 4, 1914(1914-07-04)
ԾննդավայրԿողբ, Սուրմալուի գավառ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն
Վախճանվել էդեկտեմբերի 2, 1995(1995-12-02) (81 տարեկան)
Վախճանի վայրԵրևան, Հայաստան
Մասնագիտությունարձակագիր, դրամատուրգ, սցենարիստ, գրող և լրագրող
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն,  ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետ (1952)
Ուշագրավ աշխատանքներՃանապարհ
ԱնդամակցությունԽՍՀՄ Գրողների միություն և ԽՍՀՄ կինեմատոգրաֆիստների միություն
ԱշխատավայրՄոսկվայի մետրոպոլիտեն, Կոմսոմոլեց, Հայաստանի հանրային ռադիո և Լիտերատուրնայա Արմենիա
Պարգևներ
Հայրենական պատերազմի II աստիճանի շքանշան
Հրանտ Բագրազյան Վիքիդարանում

Հրանտ Բագրազյան (հուլիսի 4, 1914(1914-07-04), Կողբ, Սուրմալուի գավառ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - դեկտեմբերի 2, 1995(1995-12-02), Երևան, Հայաստան), հայ արձակագիր, դրամատուրգ, սցենարիստ, ԽՍՀՄ գրողների միության անդամ 1973 թվականից, ՀԽՍՀ կինոմատոգրաֆիստների միության անդամ։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Կարսի մարզի Սուրմալուի գավառի Կողբ գյուղում։ 1931-1938 թվականներին աշխատել է Մոսկվայում որպես խառատ, Մոսկվայի մետրոյի առաջին հերթի շինարարության հորատանցող։ 1939-1940 թվականներին մասնակցել է Խորհրդա-ֆիննական պատերազմի մարտերին, ապա՝ 1941-1945 թվականներին՝ Հայրենական մեծ պատերազմին։ 1948-1952 թվականներին սովորել է Երևանի համալսարանի բանասիրական ֆակուլտետում (մինչև չորրորդ կուրսը)։ 1947-1948 թվականներին աշխատել է «Կոմսոմոլեց» թերթում, 1952-1966 թվականներին՝ հանրապետական ռադիոյի, 1966-1971 թվականներին՝ «Հայաստանի արդյունաբերություն» ամսագրի, 1971-1972 թվականներին՝ «Լիտերատուրնայա Արմենիա» հանդեսի խմբագրություններում։ 1972 թվականից աշխատել է «Հայաստանի արդյունաբերություն» ամսագրում։

Հայաստանի շրջանային թատրոնները 1951 թվականին բեմադրել են նրա «Կյանքը թելադրում է» պիեսը։

«Հայֆիլմ» կինոստուդիան Բագրազյանի սցենարով 1962 թվականին նկարահանել է «Ճանապարհ» գեղարվեստական կինոնկարը։ Երևանի վավերագրական ֆիլմերի կինոստուդիան նրա սցենարով (հեղինակակից Գևորգ Հայրյան) նկարահանել է «Լույսը Արագածի վրա» վավերագրական կինոնկարը։

Ռուսերեն լույս են տեսել նրա «Նա կգտնի իր ճանապարհը» (Մոսկվա, 1961), «Հրաբորբ խարույկ» (Մոսկվա, 1971), «Երևանի մարդիկ և երկինքը» (Երևան, 1975), «Հիշողության բոլոր գույները» (Երևան, 1985)[1]։

Հ. Բագրազյանի երկերի մատենագիտություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Առաջին ճշմարտություն (վիպակ), Երևան, «Հայաստան», 1967, 224 էջ։
  • Հրաբորբ խարույկ (վեպ՝ նվիրված Լուսիկ Լիսինյանին), Երևան, «Հայաստան», 1971, 296 էջ։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Հրանտ Խաչատրյան (1986). Գրական տեղեկատու. Երևան: «Սովետական գրող». էջ էջ 90.
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հրանտ Բագրազյան» հոդվածին։