Հրթիռային վառելիք, հրթիռային շարելի համար էներգիայի աղբյուր հանդիսացող նյութ կամ նյութերի համախումբ։ Հրթիռայինվառելիքը պետք է բավարարի հետևյալ հիմնական պահանջները, ունենա բարձր տեսակարար իմպուլս, մեծ խտություն, շահագործման պայմաններում բաղադրիչների պահանջվող ագրեգատային վիճակ, լինի անվտանգ, ոչ թունավոր, կոնստրուկցիոն նյութերի հետ համատեղևի, ունենա հումքային ռեսուրսներ և այլն։ Հայտնի են քիմիական և ոչ քիմիական հրթիռային վառելիք։ Քիմիական վառելիքի դեպքում հրթիռային վառելիքի աշխատանքի համար անհրաժեշտ էներգիան անջատվում է քիմիական ռեակցիաների հետևանքով, ընդսմին առաջացող գազանման արգասիքները ծառայում են որպես աշխատանքային մարմին։ Ոչ քիմիական վառելիքի դեպքում ներմիջուկային փոխակերպումների էներգիան կամ էլեկտրական էներգիան (օրինակ, միջուկային կամ էլեկտրական հրթիռային վառելիքում) փոխանցվում է հատուկ նյութին, որը լոկ աշխատանքային մարմին է կամ վերջինիս աղբյուրը։ Գոյություն ունեցող հրթիռային վառելիքների մեծ մասն աշխատում է քիմիական հրթիռային վառելիքով։ Հիմնական էներգիական բնութագիրը (տեսակարար իմպուլսը) որոշվում է օքսիդացման, քայքայման կամ վերախմբավորման ռեակցիաների ժամանակ անջատված ջերմությամբ (հրթիռային վառելիքի ջերմարարություն) և ռեակցիայի արգասիքների քիմիական բաղադրությամբ։ Ըստ առանձին պահվող բաղադրիչների թվի տարբերում են միակ երկրների եռաձև բազմաբաղադրիչ քիմիական հրթիռային վառելիք, ըստ բաղադրիչների ագրեգատային վիճակի՝ հեղուկ, պինդ, հիբրիդային, պսևդոհեղուկային (կեղծ հեղուկային) և դոնդողանման հրթիռային վառելիք։ Ագրեգատային վիճակով են որոշվում հրթիռային վառելիքի կառուցվածքը, բնութագրերը և նպատակահարմար կիրառման ոլորտը։ Առավել տարածված են հեղուկ և պինդ hրթիռային վառելիք։ Հեղուկ հրթիռային վառելիքի բոլոր բաղադրիչները շահագործման պայմաններում գտնվում են հրթիռի բաքերում և առանձին-առանձին մատուցվում հրթիռային վառելիքի այրման խուցը (տես նաև Գազագեներատոր)։ Առավել տարածված է երկբաղադրիչ հեղուկային հրթիռային վառելիք, որը բաղկացած է օքսիդիչից և վառելանյութից (օրինակ հեղուկջրածին, կերոսին)։ Հրթիռային վառելիքի բնութագրերը լավացնելու համար այդպիսի հրթիռային վառելիքին կարելի է ավելացնել զանազան հավելանյութեր (օրինակ, մետաղներ)։ Հեղուկ վիճակում հպվելիս քիմիական ռեակցիայի մեջ մտնող և խառնուրդի բռնկում առաջացնող օքսիդիչը և վառելանյութը կազմում են ինքնաբռնկվող վառելիք։ Այդպիսի վառելիքի կիրառումը պարզեցնում է հրթիռային վառելիքի կառուցվածքը։ Պինդ հրթիռային վառելիքը իրենից ներկայացնում է բաղադրիչների համասեռ խառնուրդ կամ միաձույլ անհամասեռ կառուցվածք (այսպես կոչված խառնուրդային վառելիք)։ Պինդ հրթիռային վառելիքի կազմի մեջ հիմնականում մտնում են նիտրոցելյուլոզի հիմքով վառոդները (վառելանյութ) և ամոնիումի պերքլորատը (օքսիդիչ)։ Ըստ տեսակարար իմպուլսի պինդ հրթիռային վառելիքը զիջում է հեղուկ հրթիռային վառելիք։ Հիբրիդային հրթիռային վառելիքում բաղադրիչները գտնվում են տարբեր ագրեգատային վիճակներում։ Հեղուկ և պինդ հրթիռային վառելիքի բոլոր բաղադրիչները կարելի է օգտագործել որպես հիբրիդային հրթիռային վառելիքի բաղադրիչներ։ Ըստ տեսակարար իմպուլսի այս տիպի վառելիքը միջանկյալ տեղ է գրավում հեղուկ և պինդ հրթիռային վառելիք միջև։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 286)։