Jump to content

Հրիթիկ Ռոշան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հրիթիկ Ռոշան
անգլ.՝ Hrithik Roshan
Ծնվել էհունվարի 10, 1974(1974-01-10)[1] (50 տարեկան)
ԾննդավայրՄումբայ, Հնդկաստան
ԿրթությունՍիդենհամ քոլեջ
Քաղաքացիություն Հնդկաստան
Կրոնհինդուիզմ
Մասնագիտությունկինոդերասան, պարող և դերասան
Ծնողներհայր՝ Ռակեշ Ռոշան, մայր՝ Pinky Roshan?
Ամուսին(ներ)Sussanne Khan?[2]
Երեխա(ներ)Hridhaan Roshan? և Hrehaan Roshan?
Պարգևներ և մրցանակներ
hrithik.net

Հրիթիկ Ռոշան (հինդի` हृथिक रोशन, ամբողջ անունը` Հրիթիկ Նագրաթհ Ռոշան, հունվարի 10, 1974(1974-01-10)[1], Մումբայ, Հնդկաստան), հնդիկ կինոդերասան։ Բազմիցս արժանացել է Filmfare Awards մրցանակի՝ տղամարդու լավագույն դերի համար։ Հնդկական կինոյի սեքս-խորհրդանիշ համարվող դերասաններից մեկն է։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հրիթիկ Ռոշանը ծնվել է հինդուիստական ընտանիքում։ Նրա հայրը դերասան և ռեժիսոր Ռաքեշ Ռոշանն է, իսկ հորեղբայրը՝ կոմպոզիտոր Ռաջեշ Ռոշանը։ Մայրական կողմից նրա պապը ռեժիսոր Ջ. Օմ Պրակաշն է։

Մանկության տարիներին Հրիթիկ Ռոշանը մեծանում էր բարդույթներով՝ կակազելու և իր արտաքին տեսքի համար, քանի որ նրա աջ ձեռքն ունի երկու բթամատ (պոլիդակտիլիա)։ 14 տարեկանում հատուկ բուժում անցնելուց հետո՝ խոսքի հետ կապված խնդիրները լուծվեցին։ Նա ավարտել է Բոմբեյի շոտլանդական դպրոցը։

Առաջին անգամ ֆիլմում նկարահանվել է 1980 թվականին, երբ դեռ երեխա էր։ Նրա մեծահասակ տարիների կինոդեբյուտը կայացել է 2000 թվականին՝ իր հոր «Ասա, որ սիրում ես» ֆիլմում։ Այդ ֆիլմում նկարահանվելու համար Հրիթիկ Ռոշանն ստացել է Filmfare Award մրցանակ՝ լավագույն դեբյուտի և տղամարդու լավագույն դերի համար։ Հետագայում նկարահանվել է «Եվ թախծի, և ուրախության մեջ» (2001 թ.), «Դու մենակ չես» (2003 թ.), «Երբ մեկ կյանքը քիչ է» (2007 թ.), «Կյանքը ձանձրալի չի կարող լինել» (2011 թ.) և այլ ֆիլմերում։

Անձնական կյանքը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հրիթիկ Ռոշանը 2000 թվականին ամուսնացել էր դերասան և ռեժիսոր Սանջայ Խանի դստեր՝ Սյուզաննա Խանի հետ։ Այդ ամուսնությունից ունեցել է երկու որդի, սակայն շուրջ 13 տարի տևողությամբ համատեղ կյանքից հետո, 2014 թվականին նրանք ամուսնալուծվել են։

Ֆիլմագրության ընտրանին

[խմբագրել | խմբագրել կոդը]
Թվական Անվանում Բնօրինակ անվանում Կերպար
1986 Աստվածային հայրիկը Bhagwaan Dada Գովինդա
2000 Ասա, որ սիրում ես Kaho Naa... Pyaar Hai Ռոհիտ, Ռաջ Չոպրա
2000 Եղբորը որոնելիս Fiza Աման
2000 Առաքելություն «Քաշմիր» Mission Kashmir Ալտաֆ Խան
2001 Հաճելի հիշողություններ Yaadein Ռոհիտ Մալհոտրա
2001 Եվ թախծի, և ուրախության մեջ Kabhi Khushi Kabhie Gham Ռոհան Ռայչանդ
2002 Դու ինձ շատ ես դուր գալիս Aap Mujhe Achche Lagne Lage Ռոհիտ
2002 Ոչ դու գիտես, ոչ ես Na Tum Jaano Na Hum Ռահուլ Շարմա
2002 Ինձ հետ ընկերություն կանե ՞ս Mujhse Dosti Karoge! Ռաջ Կհաննա
2003 Ես խենթանում եմ սիրուց Main Prem Ki Diwani Hoon Պրեմ Կիշեն Մաթհուր
2003 Դու մենակ չես Koi... Mil Gaya Ռոհիտ Մեհրա
2004 Կյանքի նպատակը Lakshya Կարան Շերգիլ
2006 Բայքերներ 2. Իսկական զգացմունքներ Dhoom:2 Արիան Սինգհ, միսթր «Ա»
2006 Կրրիշ Krrish Կրիշնա Մեհրա, Կրրիշ, Ռոհիտ Մեհրա
2008 Ջոդհան և Աքբարը Jodhaa Akbar Ջալալուդդին Մուհամմադ Աքբար
2009 Հաջողության հնարավորություն Luck by Chance Զաֆար Խան
2010 Օդային օձեր Kites Ջայ Ռայ
2010 Թախանձանք Guzaarish Իթան Մասկարենհաս
2011 Կյանքը ձանձրալի չի կարող լինել Zindagi Na Milegi Dobara Արջուն Սալուջա
2011 Դոն. Մաֆիայի պարագլուխը 2 Don 2 Դոն
2012 Բոցավառ ուղի Agneepath Վիջայ Դինանաթհ Չոուհան
2013 Կրրիշ 3 Krrish 3 Կրիշնա Մեհրա, Կրրիշ, Ռոհիտ Մեհրա
2014 Այդ նույն օրը (Պիֆ-Պաֆ) Bang Bang Ռաջվիր Նանդա
2016 Մոհենջո Դարո Mohenjo Daro Սարման

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հրիթիկ Ռոշան» հոդվածին։