Մամիկոն Դանղյան
Մամիկոն Դանղյան | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 1, 1907[1] Ձորաղբյուր, Երևանի գավառ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1] |
Մահացել է | հուլիսի 11, 1984[2] (76 տարեկան) Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | քիմիկոս |
Հաստատություն(ներ) | Երևանի պետական համալսարան |
Ալմա մատեր | Երևանի պետական համալսարան (1936)[1] |
Գիտական աստիճան | քիմիական գիտությունների դոկտոր[1] (1949) |
Պարգևներ | |
Կուսակցություն | ԽՄԿԿ[1] |
Մամիկոն Տիգրանի Դանղյան (հոկտեմբերի 1, 1907[1], Ձորաղբյուր, Երևանի գավառ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1] - հուլիսի 11, 1984[2], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ խորհրդային քիմիկոս։ Քիմիական գիտությունների դոկտոր (1949), ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1969)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1930 թվականին ավարտել է Երևանի Ալեքսանդր Մյասնիկյանի անվան միջնակարգ դպրոցը և երկու տարի զբաղվել ուսուցչական աշխատանքով։ Ավարտել է Երևանի պետական համալսարանի քիմիական ֆակուլտետը (1936), ընդունվել ասպիրանտուրա և երկու տարի անց պաշտպանել թեկնածուական, 1949 թվականին՝ դոկտորական ատենախոսություն։ 1951 թվականից նույն համալսարանի օրգանական քիմիայի ամբիոնի վարիչն է, աշխատել է նաև որպես քիմիական ֆակուլտետի դեկան։
Գիտական աշխատանքները վերաբերում ևն բազմաֆունկցիոնալ γ-լակտոնների սինթեզին և դրանց տարբեր փոխարկումների ուսումնասիրությանը[3]։
Մամիկոն Դանղյանը 1951 թվականից շուրջ երեսուն տարի գլխավորել է ԵՊՀ օրգանական քիմիայի ամբիոնը, դասավանդել «Օրգանական քիմիա» հիմնարար առարկան։ 1951-1962 և 1967-1971 թվականներին եղել է քիմիայի ֆակուլտետի դեկան։ Նրա ղեկավարությամբ ու խորհրդատվությամբ պաշտպանվել է թեկնածուական 36 և դոկտորական 5 ատենախոսություն[4]։ ԽՄԿԿ անդամ՝ 1943 թվականից։
Պարգևներ, մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Պարգևատրվել է «Պատվո նշաև», Հոկտեմբերյան հեղափոխության շքանշաններով, մեդալներով ու պատվոգրերով։
Երկեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Օրգանական քիմիայի պրակտիկում, բուհերի համար, Երևան, 1961 (համահեղինակ)։
- Օրգանական քիմիայի պրակտիկում, բուհերի համար, 2-րդ հրատ., Երևան, 1974 (համահեղինակ)։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
- ↑ 2,0 2,1 2,2 http://am.hayazg.info/index.php?curid=1508
- ↑ Дангян Мамикон Тигранович(չաշխատող հղում)
- ↑ Կենսագրական հանրագիտարան, Ե., ԵՊՀ հրատ., 2009, էջ 203։
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մամիկոն Դանղյան» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 283)։ |
- Հոկտեմբերի 1 ծնունդներ
- 1907 ծնունդներ
- Ռուսական կայսրությունում ծնվածներ
- Հուլիսի 11 մահեր
- 1984 մահեր
- Երևան քաղաքում մահացածներ
- ԵՊՀ դասախոսներ
- ԵՊՀ շրջանավարտներ
- Հոկտեմբերյան հեղափոխության շքանշանով պարգևատրվածներ
- Պատվո շքանշանի ասպետներ (ԽՍՀՄ)
- ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչներ
- ԽՄԿԿ անդամներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Հայ քիմիկոսներ
- Քիմիական գիտությունների դոկտորներ
- ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի շրջանավարտներ