Jump to content

Մանսա Մուսա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մանսա Մուսա
مانسا موسى
Մանսա Մուսան` ոսկու բնակտոր բռնած (պատկեր Կատալոնական ատլասից)
Մալիի Մանսա
1312 - 1337
Նախորդող Աբու Բաքր II
Հաջորդող Մագհան I
 
Մասնագիտություն՝ պետական գործիչ
Դավանանք իսլամ
Ծննդյան օր մոտ 1280
Ծննդավայր Մալիի կայսրություն
Վախճանի օր ոչ վաղ քան 1332 և ոչ ուշ քան 1337
Դինաստիա Կեյտա
Քաղաքացիություն Մալիի կայսրություն
Հայր Ֆագա Լայե
Ամուսին Նիերիբա Կոնդե
Զավակներ Maghan I?

Մանսա Մուսա (արաբ․՝ مانسا موسى‎‎, մոտ 1280, Մալիի կայսրություն - ոչ վաղ քան 1332 և ոչ ուշ քան 1337), Մալիի միջնադարյան պետություն ամենահռչակավոր մանսան (գերագույն կառավարիչ), կառավարել 1307/12—1332/37 թվականներին։ Ծագել է Կեյտա դինաստիայից, համարվել է Մալիի պետության հռչակավոր հիմնադիր Սունդիատա Կեյտայի եղբորորդին։ Նրա օրոք Մալին իր ողջ պատմության ընթացքում ունեցել է ամենամեծ չափսերը, էական հզորացել է և հասել իր քաղաքակրթության զարգացման մակարդակին։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մուսայի կառավաման մասին հիմնականում հայտնի է այդ ժամանակաշրջանի արաբ պատմիչներից։ Առավել ամբողջական տեղեկություններ են թողել Շիհաբ ադ-դին Ահմեդ իբն Յախյա իբն Ֆադլալահ ալ-Օմարի ադ-Դիմաշկին (արաբ․՝ شهاب الدين احمد ابن يحيى ابن فضل الله العمري الدمشقي‎‎), Աբու Աբդալահ Մուհամադ իբն Բատուտան (արաբ․՝ أبو عبد الله محمد ابن بطوطة‎‎) և Աբու Զեյդ ‘Աբդ առ-Ռահման բնու Մուհամմադ իբն Խալդուն ալ-Հադրամի (արաբ․՝ ابو زيد عبد الرحمن بن محمد بن خلدون الحضرمي‎‎)։

Նա հայտնի է դարձել դեպի Մեքքա հաջի՝ ուխտագնացության շնորհիվ, որը նա իրականացրել է 1324-25 թվականների ընթացքում։ Նրա ահռելի քարավանը, որ բաղկացած է եղել 10 հազար զինվորից, 30 հազար քաղաքացիական անձից, 12 հազար ստրուկից և նրա գալուստն ազդարարող 500 մունետիկներից, կտրել անցել է Սահարա անապատը։ Այս հսկայական քարավանը պահելու համար Մուսան իր հետ վերցրել է 12 հազար տոննա ոսկի և ճամփորդության ողջ ընթացքում իրեն ոչ մի հաճույքից չի զրկել։ Անգամ Սահարայում նրա սեղանին ամեն օր անպակաս են եղել թարմ ձուկն ու միրգ-բանջարեղենը։ Դրանք անդադար բերել են արագընթաց սուրհանդակները[1]։

Մալիի կայսրությունը մանսա Մուսայի օրոք

Իրականացվել են նաև նրա կնոջ՝ Նիերիբա Կոնդեի բոլոր քմահաճույքները։ Մի անգամ նա ցանկացել է լողալ լողավազանում։ Նույն պահին 8700 ստրուկներ սկսել են փորել անապատի ավազը և երեկոյան տիրուհին 500 աղջիկների հետ սուզվել է լողավազանի ջրերի մեջ՝ լցված տիկերով բերված ջրերով[1]։

Բոլոր այն քաղաքներում, որտեղով անցել է Մուսան, հրամայել է մզկիթներ կառուցել[1]։

Այս մարդը ամբողջ Կահիրեում թափեց իր առատաձեռնության ալիքը։ Ամբողջ սուլթանությունում չկար ոչ մի պալատական կամ այլ պաշտոնյա, որ նրանից որպես նվեր ոսկի չէր ստացել։ Ինչքան փառավոր էր պահում իրեն, ինչպիսի արժանապատվություն, ինչպիսի համեստություն։

Նա ոսկի է բաժանել աղքատներին, ապրանքներ գնել անհավանական բարձր գներով։ Դրա հետևանքով խոշոր քաղաքներում՝ Կահիրեյում, Մեդինայում և Մեքքայում հետագա 10 տարիների ընթացքում տեղի է ունեցել ոսկու արժեզրկում։ Հետադարձ ճանապարհին մանսա Մուսան մեծ չափերով ոսկի է պարտք վերցրել բարձր տոկոսներով։ Սա պատմության միակ դեպքն է եղել, երբ մեկ մարդը կարգավորել է ոսկու գները[1]։

Նրա կառավարած պետությունը ընդգրկում էր ներկայիս Մալիի, Գվինեայի, Սենեգալի, Նիգերի և Մավրիտանիայի տարածքները։ Տեղի հիմնական ջրային ճանապարհը համարվում էր Նիգեր գետը։ Գլխավոր պտղաբեր շրջանները գտնվում էին նրա ներքին դելտայում։ Այդ ժամանակաշրջանի արաբ պատմիչ Իբն Բատուտայի գրառումներով, ով Մալիում եղել է 1352 թվականին (Մանսա Սուլեյմանի կառավարման ժամանակաշրջանում, ով Մուսեի եղբայրն էր և կառավարել է իր եղբորորդու ղեկավարման կարճ ժամանակահատվածից հետո` շուրջ 24 տարի), Մալիի տնտեսությունը հիմնված էր Հյուսիսային Աֆրիկայի երկրների հետ անդրսահարական քարավանների ճանապարհներով իրականացվող առևտուրի վրա, առաջնահերթ հանքային հումքի` աղի և ոսկու։ Մալիից առևտրականները անապատով տարվել է նաև փղոսկր, ռնգեղջյուրի մորթի և այլ աֆրիկական կենդանիներ։

Մուսան նաև մտահոգվել է իր ժողովրդի բարեկեցության համար, նրա գահակալման օրոք երկիրը ծաղկում է ապրել, ամենուրեք կառուցվել են մզկիթներ, ստեղծվել է խոշոր համալսարան, գրադարան։ Նա նաև հանդուրժող է եղել այլադավանների նկատմամբ, ինչը կայունություն է հաստատել երկրում[1]։

Հատկանշական է, որ Сelebrity Net Worth հրատարակչության փորձագետները Մուսայի կարողությունը գնահատել են 400 միլիարդ ԱՄՆ դոլար։ 2012 թվականի հոկտեմբերի 13-ին հրատարակված «25 ամենահարուստ մարդկանց ցուցակում» նա զբաղեցրել է առաջին տեղը, հետ թողնելով եվրոպական Ռոտշիլդներ դինաստիային և ամերիկացի գործարար Ռոքֆելլերին[2]։

Civilization IV համակարգչային խաղում մանսա Մուսան համարավում է Մալիի պետության առաջնորդը։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Ваккури Юха. Цивилизации долины Нигера: легенды и золото / Пер. с фин. Н. В. Шлыгиной. — М.: Прогресс, 1988. — 168 с.
  • Гаудио Аттилио. Цивилизации Сахары. Десять тысячелетий истории, культуры и торговли / Пер. с франц. Г. А. Матвеевой. — 2-е издание. — М.: Наука, Главная редакция восточной литературы, 1985. — 224 с. — Серия «По следам исчезнувших культур Востока».
  • Дэвидсон Бэзил. Новое открытие древней Африки / Пер. с англ. М. К. Зеновича. Под ред. И. И. Потехина. — М.: Изд-во восточной литературы, 1962. — 316 с. — Серия «По следам исчезнувших культур востока».
  • Конрад Дэвид. Империи Африки. — М.: ООО ТД «Издательство Мир книги», 2007. — 128 с.
  • Куббель Л. Е. Сонгайская держава. Опыт исследования социально-политического строя. — М.: Наука, Главная редакция восточной литературы, 1974. — 429 с.
  • Куббель Л. Е. «Страна золота». Века, культуры, государства. — 2-е издание, перераб. и доп. — М.: Наука, Главная редакция восточной литературы, 1990. — 240 с. — Серия «По следам исчезнувших культур Востока».
  • Линде Г., Бретшнейдер Э. До прихода белого человека: Африка открывает своё прошлое / Пер. с нем. Н. А. Николаева. Под ред. А. Б. Макрушина. — М.: Наука, Главная редакция восточной литературы, 1965. — 264 с. — Серия «По следам исчезнувших культур востока».
  • Непомнящий Н. Н. Тайны древней Африки. — М.: Вече, 2002. — 480 с. — Серия «Тайны древних цивилизаций». — ISBN 5-94538-213-2
  • Шинни Маргарет. Древние африканские государства. — М.: Наука, Главная редакция восточной литературы, 1982. — 96 с.

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Մանսա Մուսա՝ ամենահարուստ մարդը մարդկության պատմության ողջ ընթացքում
  2. «Պատմության 25 ամենահարուստ մարդիկ». Վարկանիշ. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 17-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 17-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մանսա Մուսա» հոդվածին։