Մատղաշների հիվանդությունններ
Այս հոդվածը կարող է վիքիֆիկացման կարիք ունենալ Վիքիպեդիայի որակի չափանիշներին համապատասխանելու համար։ Դուք կարող եք օգնել հոդվածի բարելավմանը՝ ավելացնելով համապատասխան ներքին հղումներ և շտկելով բաժինների դասավորությունը, ինչպես նաև վիքիչափանիշներին համապատասխան այլ գործողություններ կատարելով։ |
Մատղաշների հիվանդություններ, գյուղատնտեսական կենդանիների մատղաշների նորածնության, կաթնային կերակրման և կրծից անջատելու ժամանակաշրջանում առաջացող հիվանդություններ։ Ստորաբաժանվում են վարակիչի և ոչ վարակիչի։ Ոչ վարակիչ հիվանդությունները բաժանվում են 3 խմբի՝ մարսողական համակարգի հիվանդություններ (դիսպեպսիաներ), գաստրոէնտերիտներ, հորթերի պարբերական փքանք, բեզոարներ, խոճկորների թունավոր հեպատոդիստրոֆիա), շնչառական օրգանների հիվանդություններ (բրոնխոպնեմոնիաներ, թոքերի, բրոնխների, թոքամզի բորբոքումներ և այլն), ոչ լիարժեք կերակրման հետևանքով առաջացած հիվանդություններ (հիպովիտամինոզներ, նյութափոխանակության խանգարումներ, խոճկորների ալիմենտար անեմիա (սննդային սակավարյունություն), մատղաշների սպիտակամկանային հիվանդություն, էնզոոտիկ ատաքսիա, խոճկորների պարակերատոզ և այլն)։
Հատկապես մեծ կորուստներ են պատճառում դիսպեպսիաները և բրոնխոպնեմոնիաները։
Դիսպեպսիան նորածինների (հորթեր, խոճկորներ, գառներ, մտրուկներ) սուր ընթացող հիվանդություն է։ Արտահայտվում է մարսողության ֆունկցիոնալ խանգարմամբ, օրգանիզմի նյութափոխանակության խախտմամբ, ջրազրկմամբ ու ինտոքսիկացիայով։ Պատճառը հիմնականում հղիության շրջանում մայրերի ոչ լիարժեք կերակրումն է։ Հիվանդությանը նպաստում է նաև առաջին ծծելու համար խիժի ուշացած տալը, սառած կամ կեղտոտ խիժով կերակրելը։ Ախտանշանները. լուծ, արագ հյուծում՝ մարմնի բնական ջերմության դեպքում։ Ըստ ընթացքի լինում է հասարակ ու թունավոր։
Բուժում
[խմբագրել | խմբագրել կոդը]Անտիբիոտիկներ, սուլֆանիլամիդային պատրաստուկներ։ Օգտակար են նաև ստամոքսա-աղիքային ուղիների մաքրումը՝ լուծողական և մաքրող հոգնաները։
Կանխարգելում
[խմբագրել | խմբագրել կոդը]Սանզոոհիգիենային նորմերի պահպանում, կովերի լիարժեք կերակրում, մատղաշի ժամանակին կերակրում լավորակ խիժով, մոր կրծի մաքրություն։ Բրոնխոպնեմոնիաներով հիվանդանում են բոլոր մատղաշները (հորթերը՝ հիմնականում 30-45, խոճկորները՝ 30-60 օրականում, գառները՝ 3-6 ամսականում)։ Պատճառներն են՝ մատղաշների աճեցման անասնաբուժականսանիտարական կանոնների խախտումը, օրգանիզմի գերսառեցումը կամ գերտաքացումը, մայրերի և մատղաշների ոչ լիարժեք կերակրումը, օրգանիզմի ընդհանուր դիմադրողականության անկումը։ Ընթացքը՝ սուր, ենթասուր և քրոնիկական։ Ախտանշաններն են. հազ, փռշտոց, քթից լորձի կայուն հոսք։ Հիվանդության 3-5-րդ օրը մարմնի ջերմության բարձրացում, ընդհանուր ընկճվածություն, ախորժակի բացակայություն, շնչառության և պուլսի արագացում, հևոց։ Ախտորոշման ժամանակ պետք է տարբերել միկրոբրոնխիաից, թոքերի կրուպոզ բորբոքումից, առանձնապես վարակիչ ծագման հատուկ հիվանդություններից (դիպլոկոկով, պաստերելոզ, սալմոնելոզ )։ Բուժումը՝ անտիբիոտիկներ, սուլֆանիլամիդային պատրաստուկներ, սննդի ռեժիմի պահպանում։ Կանխարգելումը՝ մատղաշների պահվածքի ու խնամքի անասնաբուժական-սանիտարական նորմերի պահպանում, կանոնավոր զբոսանք, լիարժեք կերակրում։ Հիպովիտամինոզներն առաջանում են ոչ լիարժեք կերակրման հեաեանքով А, В, C, D և այլն վիտամինների պակասությունից։ D վիտամինի պակասությունից առաջանում է ռախիտ (D հիպովիտոնոզ), որն աճող մատղաշների ծանր ընդհանուր հիվանդություն է, խանգարվում է D վիտամինի, ֆոսֆորի և կալցիումի փոխանակությունը։ Խափանվում է ոսկրերի բնականոն զարգացումը, հոդերը հաստանում են, խողովակավոր ոսկրերը ու կողերը՝ ծռվում։ Հիմնական պատճառներն են. աճող կենդանիներին զբոսանքից զրկելը, կերաբաժնում կալցիումի և ֆոսֆորի երկարատև բացակայությունը կամ ոչ ճիշտ հարաբերակցությունը, D և A վիտամինի անբավարարությունը, ինչպես նաև ուլտրամանուշակագույն ճառագայթների պակասությունը։ Նախատրամադրող պայմաններից են նաև պահվածքի հակասանիտարական վիճակը և կրած հիվանդությունները։ Բուժումը. հիվանդ կենդանիների կերակրումը վիտամիններով, կալցիումով, ֆոսֆորովհարուստ կերերով, մատղաշներին՝ վիտամինացված ձկան յուղ, էրգոկալցիումֆերոլ, ռետինոլի պատրաստուկ, ուլտրամանուշակագույն ճառագայթներ։ Կանխարգելումը. կենդանիների ապահովումը լիարժեք կերերով, զբոսանքի կազմակերպում։ Մատղաշների սպիտակ մկանային հիվանդություն. նյութափոխանակության խանգարում, որն ախտահարում է կմախքի և սրտի մկանները, առաջացնում դրանց ֆունկցիոնալ, կենսաքիմիական և ձևաբանական փոփոխություններ, խիստ գունաթափում։ Հիմնական պատճառը կերաբաժնում պրուոեինի, հանքային աղերի ու անհրաժեշտ միկրոտարրերի (սելեն, կոբալտ, յոդ, մանգան և այլն), A և E վիտամինների ու ծծումբ պարունակող ամինաթթուների (մեթիոնին, ցիսաին) անբավարարությունն է։ Հիվանդությունն ընթանում է սուր, ենթասուր ն քրոնիկական։ Ախտանշաններն են՝ ընկճված, պառկած վիճակ, շարժման հավասարակշռության խախտում, մկանային դող, ուժերի անկում, մարմնի լուծանքներ, պուլսի արագացում։ Բուժումը. նատրիումի սելենիաի լուծույթի ներարկում, E վիտամին, մեթիոնին։ Կանխարգելումը. անապահով տնտեսություններում նորածին հորթերին, դառներին և խոճկորներին նատրիումի սելենիաի լուծույթի և E վիտամինի ներարկում, մայր ոչխարներին հղիության վերջին շրջանում նատրիումի սելենիաի ենթամաշկային միանվագ ներարկում։ Վարակիչ հիվանդություններից են կոլիբակաերիալը, պարատիֆոզային և դիպլոկոկային հիվանդությունները։ Կոլիբակտերիոզը մատղաշների սեպաիցեմիային բնույթի հիվանդություն է. բնորոշ է էնտերիտներով, տենդով և մահացության բարձր տոկոսով։ Հարուցիչը աղիքային ցուպիկի տարատեսակներն են. զգայունակ են հորթերը, գառները, խոճկորները և մտրուկները։ Հորթերը վարակվում են ալիմենտար ճանապարհով, մոր աղտոտված կուրծը ծծելու կամ վարակված կաթի միջոցով։ Ախտանշաններն են. ախորժակի բացակայություն, թմրածություն, լուծ, բարձր ջերմություն, քթի լորձաթաղանթի չորություն։ Սուր ընթացքը անում է 1-3 օր։ Մահացությունը 80-100% է։ Բուժումը, երկարժեք հակաաոքսիկ գերիմունային շիճուկ, գամմա-գլոբուլին և կոլիֆագ, ինչպես նաև հակաիբիոտիկներ, սուլֆանիլամիդային և նիարոֆուրանային պատրաստուկներ, հերթական կերակրման կաթի փոխարինումը ֆիզիոլոգիական լուծույթով, արդյունավետ է անտիբիոտիկների և սուլֆանիլամիդային պատրաստուկների զուգակցումը։ Կանխարգելումը. անասնաբուժասանիտարական ու հիգիենային կանոնների կիրառում բեղմնավորման, ծնի և կերակրման ժամանակ, հիվանդների մեկուսացում, վարակված հորթանոցների ընթացիկ ախտահանություն ամեն Օր թարմ մարած կրի լուծույթով, գոմաղբի կենսաջերմային մշակում, առողջ մատղաշներին՝ ացիդոֆիլային արգանակի կուլտուրա և գերիմունային շիճուկ։ Արդյունավետ է հղի կովերի և մերունների վակցինացումը, գառների իմունացումը ֆորմոլ-շբային վակցինայով։ Դիպլոկոկոզը մատղաշի գերազանցապես սուր ու սեպաիցեմիայի երևույթներով ընթացող հիվանդություն է։ Ենթասուր և քրոնիկական ընթացքը բնորոշվում է թոքերի և աղիքների բորբոքումներով։ Հարուցիչը նշտարաձև դիպլոկոկն է։ Վարակի աղբյուր են հիվանդ և վարակակիր կենդանիները։ Վարակումը տեղի է ունենում շնչառական և ստամոքսաաղիքային ուղիների միջոցով։ Ախտանշաններն են. թուլություն, դող, բարձր ջերմություն, շնչառության և պուլսի հաճախացում, քթից լորձի արտազատում, արցունքահոսություն, կունյունկաիվիտ։ Քրոնիկական ընթացքի դեպքում նկատվում է լուծ, հազ, հոդերի բորբոքում, ետին վերջավորությունների լուծանք։ Բուժումը. գերիմունային շիճուկ, սուլֆանիլպմիղային պատրաստուկներ, անտիբիոտիկներ։ Կանխարգելումը. անասնաշենքերի սանիտարական վիճակի կարգավորում, կաթնագեղձերի և արգանդի բորբոքումներով հիվանդ կենդանիների մեկուսացում, հորթերի, գառների, խոճկորների ու հղի կովերի վակցինացում։ Սալմոնելոզներ (պարատիֆ), սուր ընթացքին բնորոշ են տենդ և ստամոքսաաղիքային ուղիների խանգարումներ, իսկ քրոնիկականին՝ նաև թոքերի և հոդերի ախտահարումները։ Հարուցիչը սալմոնելների խմբի միկրոօրգանիզմներն են։ Վարակումը՝ ալիմենտար ճանապարհով, հաճախ՝ աղտոտված կաթի միջոցով։ Ախտանշաններն են՝ դող, լուծ, բարձր ջերմություն, ցավոտ հազ, նկատվում է կոնյունկաիվիտ։ Դժվարանում է շնչառական և սիրտ-անոթային համակարգի աշխատանքը։ Քրոնիկական ընթացքի դեպքում՝ նաև հոդերի, պորտի բորբոքում, նյարդային երևույթներ, ջղաձգություններ։ Բուժումը. անտիբիոտիկներ, սուլֆանիլամիդային պատրաստուկներ, ախտանշանսյին բուժում, թոքերի բորբոքման դեպքում ցանկալի է անտիբիոտիկները զուգորդել նորսուլֆազոլի, էթազոլի հետ։ Կանխարգելումը. հիվանդ և կասկածելի կենդանիների մեկուսացում, պահվածքի սան զոոհիգիենային պայմանների կարգավորում, անասնաշենքերի և գույքի ախտահանում, մատղաշի, հղի կովերի վակցինացում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 290)։ |