Մատրոսկին կատու
Մատրոսկին կատու | |
---|---|
Տեսակ | anthropomorphic cat?, գրական հերոս և անիմացիոն կերպար |
Հեղինակ | Էդուարդ Ուսպենսկի |
Ներկայացված է | Երեքը Պրոստոկվաշինոյից, Արձակուրդները Պրոստոկվաշինոյում, Ձմեռը Պրոստոկվաշինոյում (մուլտֆիլմ), Քեռի Ֆյոդորը, կատուն և շունը և Քեռի Ֆեոդորը, շունը և կատուն |
Սեռ | արական |
Բնակության վայր | Պրոստոկվաշինո |
Մասնագիտություն | կաթնամթերքի աշխատող |
Դերը կատարել են | Սվետլանա Խառլապ, Օլեգ Տաբակով, Դմիտրի Ֆիլիմոնով և Անտոն Տաբակով |
Matroskin (cat) Վիքիպահեստում |
Մատրոսկին կատու, Էդուարդ Ուսպենսկիի ստեղծագործությունների հայտնի կերպարներից մեկը։ Ստեղծագործությունների հիման վրա նկարահանվել են մի քանի խորհրդային մուլտֆիլմեր՝ «Արձակուրդները Պրոստոկվաշինոյում», «Ձմեռը Պրոստոկվաշինոյում», «Երեքը Պրոստոկվաշինոյից»։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մատրոսկինը խոսող կատու է։ Նա ուսումնասիրում է կենդանիների լեզուներ, և սովորում է մարդկանց լեզուն։ Ծանոթանում է Քեռի Ֆյոդրի հետ, բնակվում նրա տանը՝ Պրոստոկվարշինո գյուղում։ Նա շատ խելամիտ է և ծայր աստիճան տնտեսող։ Նվագում է կիթառ, երգում է լիրիկական երգեր, սիրում է ձեռ առնել բարեհոգի Շարիկ շանը, չնայած ընդհանուր առմամբ վատ չի վերաբերվում նրան։ Միակ բանը, որ նրան տխրեցնում է, շնից որևէ գործնական օգուտ չստանալն է։ Նա գիտի գրել, կարդալ և հաշվել։
Ձայնագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հորինված կատվին ճանաչում է բերել ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Օլեգ Տաբակովը։ Տաբակովին անընդհատ համեմատում են Մատրոսկինի հետ և նույնիսկ նվիրում Մատրոսկինին վերաբերող նվերներ[1][2]։ Երեխաների հասկացողությամբ Տաբակովը և Մատրոսկինը նույն անձն են, դրանով է բացատրվում այն, որ Օլեգ Տաբակովին են վերագրում Մատրոսկինի ճաշակը[1][2]։
Նախապատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մուլտիպլիկատոր-նկարիչը խոստովանել է, որ Մատրոսկինին նկարել է՝ լսելով Տաբակովի ձայնը։
Մշակույթում
[խմբագրել | խմբագրել կոդը]Մատրոսկինի, ինչպես նաև Պրոստոկվաշինոյի մյուս կերպարները անեկդոտների հերոսներ են։ Որպես կանոն դրանք պատմվում են՝ նմանակելով Տաբակովի ինտոնացիան։ Ընդ որում հաճախ անեկդոտները կարող են ունենալ մանկան տարիքին անհամապատասխան՝ անպարկեշտ բովանդակություն[3]։
Նիկոլայ Օլեյնիկովը 1991 թվականից առաջացած տնտեսա-քաղաքական իրավիճակում կողմնորոշվելու հասարակ ժողովրդի անկարողությունը անվանում է «Կատու Մատրոսկինի սինդրոմ»՝ որտեղից ինչ գնել ձմռանը՝ մինչև գարնան գալը դիմանալու համար[4].
Գովազդում
[խմբագրել | խմբագրել կոդը]Մատրոսկին կատուն պատկերված է «Պրաստոկվաշինո» կաթի տուփի վրա և համարվում է այդ բրենդի սիմվոլը։
Գրականությունում
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2010 թվականին «Ակադեմիա ռազվիտիա» (ռուս. Академия Развития) հրատարակությունը լույս է ընծայում մի շարք գրքեր՝ «Կատու Մատրոսկինի այբբենարանը» (ISBN 978-5-7797-1423-5)[5], «Սովորում ենք հաշվել Քեռի Ֆյոդրի, Մատրոսկինի և Շարիկի հետ» (ISBN 978-5-7797-1440-2)։
- Տերեմոկ (ռուս. Теремок) հրատարակչությունում տպագրվում է «Մատրոսկին կատվի դպրոցը» գիրքը[6]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 «Матроскину подарили Матроскина». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հոկտեմբերի 20-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 1-ին.
- ↑ 2,0 2,1 «Под портретом Сталина разместили икону». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 1-ին.
- ↑ anekdot.ru
- ↑ Олейников Н. Вакансия для моей соседки // Московский государственный университет им. М. В. Ломоносова Диалог : Журнал. — Изд-во ЦК КПСС «Правда», 1991. — № 10-12. — С. 6.
- ↑ Книга «Азбука Кота Матроскина» купить и читать | Лабиринт — Книги
- ↑ Серия книг Школа кота Матроскина | Лабиринт — Серии
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Я ещё и вышивать могу, и на машинке тоже…»(չաշխատող հղում)