Մարինա Բերտի
Մարինա Բերտի իտալ.՝ Marina Berti | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 29, 1924[1] |
Ծննդավայր | Լոնդոն, Միացյալ Թագավորություն |
Մահացել է | հոկտեմբերի 29, 2002[1] (78 տարեկան) |
Մահվան վայր | Հռոմ, Իտալիա |
Գերեզման | Ֆլամինիո գերեզմանատուն |
Քաղաքացիություն | Իտալիա և Իտալիայի թագավորություն |
Մասնագիտություն | դերասանուհի և կինոդերասանուհի |
Ամուսին(ներ) | Claudio Gora? |
Երեխա(ներ) | Andrea Giordana?, Marina Giordana? և Carlo Giordana? |
Մարինա Բերտի (իտալ.՝ Marina Berti, ծնված Ելենա Մորին Բերտոլինի, (իտալ.՝ Elena Moreen Bertolini, սեպտեմբերի 29, 1924[1], Լոնդոն, Միացյալ Թագավորություն - հոկտեմբերի 29, 2002[1], Հռոմ, Իտալիա), իտալացի դերասանուհի։
Կենսագրություն և կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Մարինա Բերտին ծնվել է 1924 թվականի սեպտեմբերի 29-ին Միացյալ Թագավորության մայրաքաղաք Լոնդոնում։ Առաջին անգամ կինոյում դերասանուհին հայտնվել է 1941 թվականին՝ խաղալով «Փախստական» ֆիլմում. այստեղ նրա գործընկերն էր աշխարհահռչակ դերասանուհի Աննա Մանյանին:
Իր ամբողջ կարիերայի ընթացքում Մարինա Բերտին խաղացել է շուրջ հարյուր կինոնկարներում ու հեռուստասերիալներում. դրանց մեջ հատկապես աչքի են ընկնում հետևյալները. «Յո երթաս» (1951), «Բեն-Հուր» (1959), «Մադամ Սեն-Ժեն» (1962), «Կլեոպատրա» (1963)։ Դերասանուհուն նկարահանել են աշխարհահռչակ այնպիսի ռեժիսորներ, ինչպիսիք են՝ Պիետրո Ջերմի, Ուիլյամ Ուայլեր, Ջոզեֆ Լեո Մանկևիչ, Ֆրանկո Ձեֆֆիրելլի, Ալբերտո Լատտուադա, Կարլո Լիձանի և այլք։
Վերջին անգամ կինոյում Մարինա Բերտին նկարահանվել է 2002 թվականին Կոստա-Գավրասի «Ամեն» ֆիլմում։
1944 թվականին դերասանուհի Մարինա Բերտին ամուսնանում է իտալացի դերասան Կլաուդիո Գորայի հետ, որի հետ ապրեց մինչև վերջինիս մահանալը՝ 1998 թվականը։ Երեխաները՝ Անդրեա Ջորդանա, Կարլո Ջորդանա, դուստրը՝ Մարինա Ջորդանա. երեքն էլ դարձան դերասաններ։
Մարինա Բերտին իր մահկանացուն կնքեց 2002 թվականի հոկտեմբերի 29-ին՝ յոթանասունութ տարեկան հասակում Իտալիայի մայրաքաղաք Հռոմում։
Ընտիր ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Երկնքի դարպասները», 1949 թվական
- «Դավադիր աղվես Բորջիան» - Անջելո Բորջիա-1949 թվական
- «Յո երթաս» - Էվնիկա-1951 թվական
- «Սավայի թագուհին»- Զամիրա-1952 թվական
- «Կաստա Դիվա» - Բեատրիս Տուրինա-1954 թվական
- «Մարիա-Անտուանետտա. Ֆրանսիայի թագուհի» - կոմսուհի Պոլինյակ-1956 թվական
- «Բեն Հուր» -Ֆլավիա (տիտրերում նշված չէ)-1959 թվական
- «Ջեսիկա»- Ֆիլիպելլա Ռոզինո-1962 թվական
- «Մադամ Սեն-ժեն» - Էլիզա Բոնապարտ-1961 թվական
- «Կլեոպատրա»- Տարսի թագուհի (տիտրերում նշված չէ)-1963 թվական
- «Մեսյե» մադամ Դանոնի-1964 թվական
- «Սպանություն գիշերային գնացքում» - գնացքի կինը-1975 թվական
- «Հիասքանչ հավերժահարսը» - Մանոելի մորաքույրը-1975 թվական
- «Մառախուղի պարույր» - Կոստանցա Սան-Ջերմանո-1977 թվական
- «Զղջացողը»-1985 թվական
- «Օստինատոյի ճակատագիրը»-1992 թվական
- «Էդերա» (1992 թվական )
- «Ամեն» - իշխանուհի-2002 թվական
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մարինա Բերտի Internet Movie Database կայքում
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարինա Բերտի» հոդվածին։ |
|
- Սեպտեմբերի 29 ծնունդներ
- 1924 ծնունդներ
- Լոնդոն քաղաքում ծնվածներ
- Հոկտեմբերի 29 մահեր
- 2002 մահեր
- Հռոմ քաղաքում մահացածներ
- Իտալիայում թաղվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Դերասաններ այբբենական կարգով
- 20-րդ դարի դերասանուհիներ
- 20-րդ դարի իտալացիներ
- Բեմական կեղծանուններ
- Իտալացի դերասանուհիներ
- Իտալացի կինոդերասանուհիներ
- Քաղցկեղից մահացածներ