Մարիոնետ
Արտաքին տեսք
Մարիոնետ (ֆր.՝ Marion, Marionnete, սկզբնապես՝ կույս Մարիամի ոչ մեծ ֆիգուրների անվանումը տիկնիկներով ներկայացվող միջնադարյան միստերիաներում), թատերական տիկնիկի տարատեսակ։ Մարիոնետի առանձնահատկությունն այն է, որ կրկնում է մարդու անատոմիան և շարժման մեջ դրվում մարմնամասերին ամրացված թելերով։ Կան Մարիոնետների և այլ տեսակներ։ Փոխաբերական իմաստով՝ մարդ, կառավարություն, պետություն, որ ուրիշի հլու գործիքն է։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 322)։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարիոնետ» հոդվածին։ |
|