Ավարտել է Կարմիր պրոֆեսուրայի ինստիտուտի փիլիսոփայական բաժինը (1929)։ Վարել է մի շարք պաշտոններ։ 1967 թվականին նշանակվել է ԽՍՀՄ ԳԱ Նախագահության հասարակական գիտությունների սեկցիային կից արտասահմանյան գաղափարական հոսանքների պրոբլեմների գիտական խորհրդի նախագահը։
Աշխատությունները նվիրված են մարքսիզմ-լենինիզմին, «փիլիսոփայության կուսակցականությանը», պետության և սոցիալիստական դեմոկրատիայի տեսությանը, իմացաբանությանը, փիլիսոփայության պատմությանը։
ԽՍՀՄ պետական մրցանակի դափնեկիր (1943)։ Կուսակցության XVIII-XX համագումարներում ընտրվել է ԽՄԿԿ ԿԿ անդամ։ ԽՍՀՄ III—V գումարումների Գերագույն սովետի դեպուտատ։ Պարգևատրվել է Լենինի 2, Հոկտեմբերյան հեղափոխության և երեք այլ շքանշաններով։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 611)։