Մարմնավաճառության պատմություն
Մարմնավաճառությունը գոյություն է ունեցել բոլոր հասարակություններում, ինչի մասին վկայում են մեզ հասած գրավոր ապացույցները[1]։ Թեև մարմնավաճառությունը հաճախ անվանում են հնագույն մասնագիտություն[2][3], սակայն հետազոտողների կարծիքով այն ընդամենը խոսքի պատկեր է[3][4][5][6]։ Մարմնավաճառությունը համարվում է համեմատաբար անառակաբարո սեռական գործունեություն ծավալելու փորձ այն անձանց հետ, ովքեր չեն հանդիսանում ամուսին, կին, ընկեր, ընկերուհի՝ փողի կամ այլ թանկարժեք իրերի դիմաց։ Մարմնավաճառները կարող են լինել կանայք կամ տղամարդիկ։ Մարմնավաճառությունը կարող է ունենալ հետերոսեքսուալ կամ հոմոսեքսուալ բնույթ, սակայն պատմականորեն այնպես է ստացվել, որ շատ դեպքերում մարմնավաճառները եղել են կանայք, իսկ նրանց հաճախորդները եղել են տղամարդիկ[7]։
Հին աշխարհ
[խմբագրել | խմբագրել կոդը]Շումեր և Բաբելոն
[խմբագրել | խմբագրել կոդը]Միջագետքի հին քաղաքակրթություններում մարմնավաճառների գոյությունն առաջին անգամ փաստագրված է 18-րդ դարի Համուրապիի օրենսգրքում, որը թվագրվում է մ.թ.ա. XVIII դարում, որտեղ օրենքների հիման վրա պաշտպանվում են կանանց, այդ թվում՝ կին մարմնավաճառների գույքային իրավունքները[8]։ Չնայած մի շարք հետազոտողներ նախկինում կարծում էին, որ հյուրընկալ և ծիսական մարմնավաճառությունը մարմնավաճառության ավելի վաղ ձևեր են, շումերում (և այլ հին մշակույթներում) կային օրինական և հստակ տարբերություններ սովորական մարմնավաճառի և «նադիտուի» (հիերոդուլա՝ տաճարային մարմնավաճառ) միջև, որի հեղինակությունը պաշտպանված էր նույն օրենքով.ով պաշտպանում էր ամուսնացած կանանց բարի անունը։ Չնայած մի շարք հետազոտողներ նախկինում կարծում էին, որ հյուրընկալ և ծիսական մարմնավաճառությունը մարմնավաճառության ավելի վաղ ձևեր են, Շումերում (և այլ հին մշակույթներում) կային իրավական և հստակ տարբերություններ սովորական մարմնավաճառի և «նադիտուի» (հիերոդուլա՝ տաճարի մարմնավաճառ) միջև, որի հեղինակությունը պաշտպանված էր այն նույն օրենքով, որով պաշտպանված էր ամուսնացած կանանց բարի անունը[9], միևնույն ժամանակ Համուրապիի օրենսգիրքը պաշտպանում էր «նադիտուների» սեփականության իրավունքները, որոնք օրենսգրքում կոչվում են «աստծո քույր» կամ «նվիրված կին»[8]։ Համմուրաբիի օրենսգիրքը ցույց է տալիս, որ գոյություն են ունեցել «նադիտու»-ի տարբեր տեսակներ, որոնց համար օգտագործվել են տարբեր անուններ[10]։
Պոռնիկները Աստվածաշնչում
[խմբագրել | խմբագրել կոդը]Մարմնավաճառությանը բավականին լայն տարածում է ունեցել հին Իսրայելում։ Մարմնավաճառների («պոռնիկների») մասին հիշատակումները հանդիպում են նաև Հին Կտակարանում, օրինակ Երիքովում մ․թ․ա․ 2-րդ հազարամյակում ապրած պոռնիկ Ռախաբը[11]։
Հայտնության գրքում Բաբելոնի պոռնիկը կոչվում է «Մեծ Բաբելոն՝ մայրը պոռնիկների և երկրի գարշելիների»։ Այնուամենայնիվ, «պոռնիկ» բառը կարող է թարգմանվել նաև որպես «կռապաշտ»[12][13]։
Հնագույն ժամանակաշրջան
[խմբագրել | խմբագրել կոդը]Հին Հունաստան
[խմբագրել | խմբագրել կոդը]Հին Հունաստանում ինչպես կանայք, այնպես էլ տղամարդիկ զբաղվում էին մարմնավաճառությամբ[14]։
Նրա օրոք առաջացան հասարակաց տներ («դիտերոններ»)՝ հիմնականում ստրուկներից բաղկացած անձնակազմից, որոնք մերկ կանգնած էին մուտքի մոտ՝ հաճախորդներին գայթակղելու համար։ Հնագույն հասարակաց տները գտնվում էին քաղաքի ծայրամասում՝ ամայի ու հեռավոր վայրերում, շուկայի, նավահանգստի մոտ։ Նման հասարակաց տների հիմնական հաճախորդները եղել են վաճառականները, նավաստիները և չամուսնացած երիտասարդները։ Մարմնավաճառությամբ էին զբաղվում նաև «հարակից» մասնագիտությունների կանայք (հատկապես ստրուկները), օրինակ՝ պարուհիները, եղել են նաև տղամարդ մարմնավաճառներ և տղամարդկանց հասարակաց տներ։ Մարմնավաճառների ամենաբարձր շերտը հանդիսանում են հեթերաները (բառացի՝ «ընկերուհիներ»)։ Նրանցից ոմանք հայտնի են դարձել իրենց աչքի ընկնող խելքով ու գեղեցկությամբ և հայտնի գործիչների հետ ունեցած հարաբերություններով։ Նրանց թվում է եղել նաև հայտնի Ասպասիան, Հետերան և Միլեթում հասարակաց տան սեփականատերը, որը դարձել է Պերիկլեսի կինը և նրա տունը դարձրել է տվյալ ժամանակվա Աթենքի ինտելեկտուալ կենտրոնը։ Մարմնավաճառների ամենացածր շերտը «պոլլակներն» են, հիմնականում՝ ստրկուհիները՝ նրանց արգելված էր հայտնվել Աթենքի այլ վայրերում, բացառությամբ հասարակաց տների համար նախատեսված վայրերի։
Հին Հռոմ
[խմբագրել | խմբագրել կոդը]Պետրոնիոսը նկարագրում է հռոմեական հասարակաց տան (lupanar) բնորոշ արտաքին առանձնահատկությունները՝ «Ես տեսա որոշ գրություններ և մերկ մարմնավաճառներ (prostitutae), որոնք վախեցած քայլում էին դրանց տակ»։ Ներսում հռոմեական «լուպանարը» բաժանված էր նեղ խցիկների, որտեղ մերկ մարմնավաճառները ընդունում էին իրենց հաճախորդներին։ Նման լուպանարներ, որոնց պատերի վրա կային անպարկեշտ մակագրություններ (հասարակական զուգարանների ժամանակակից արձանագրությունների ոգով) հայտնաբերվել են Պոմպեյում։ Մարմնավաճառությամբ զբաղվել ցանկացող հռոմեացի կինը պետք է ներկայանար մագիստրատներին և տեղյակ պահեր նրանց այդ մասին, որից հետո նա ներառվում էր մարմնավաճառների ցուցակներում և նրան տրվում էր licentia stupri (բառացիորեն «պոռնկության թույլտվություն, stuprum-ից, այլ ոչ թե stupor-ից»), ինչից հետո նա զրկվում էր իրավական և գույքային գործունակնությունից, նա չէր կարող առանց խնամակալի թույլտվության տնօրինել իր ունեցվածքը՝ կտակել, նվիրել և այլն, վկայույուն տալ դատարանում, նրանք այդ ժամանակ գտնվում էին մտավոր թերարժեքության վիճակում։ Մարմնավաճառները պետք է կրեին դեղին հագուստ և կարմիր կոշիկներ և իրավունք չունեին զարդեր կրել (նրանք դրանք պահում էին փոքր սնդուկներում՝ տանը կրելու ցանկության դեպքում)։ Կայսրության ժամանակ անառակությունը հասավ նրան, որ սենատորների և հեծյալների դուստրերը նույնպես դիմում էին «licentia stupri»-ի համար և կայսր Տիբերիոսը հատուկ հրամանագիր արձակեց, որով արգելում էր հեծյալների դուստրերին զբաղվել մարմնավաճառությամբ։ Ըստ 40-ականներին Հռոմում պտտվող լուրերի, Կլավդիոս կայսեր կինը՝ Մեսալինան, սուր զգացողությունների որոնումներով գիշերները աշխատում էր լուպանարայում և կրում էր «Լիցիսկի» անունը։
Միջնադար
[խմբագրել | խմբագրել կոդը]Քրիստոնեության հաստատմամբ մարմնավաճառությունը չի վերացել։ Երանելի Օգոստինոսն ասում էր՝ «վերացրու պոռնիկներին և քաղաքը կհայտնվի քառնածփոթի մեջ»[15]։ Արմատավորվել է նաև ապաշխարող պոռնիկների կերպարը, ինչպիսիք են Մարիամ Մագդաղենացին,Թեբայիդի Թաիսիան և Եգիպտոսի Մարիամը։ Հասարակական տները տեղակայված էին նրանց համար հատուկ նշանակված փողոցներում և ունեին տարբերանշաններ և նշաններ՝ պատերին կամ դռներին գունավոր վանդակաճաղեր, ծաղիկների և կենդանիների պատկերներ կամ դռան վերևում կարմիր լապտերներ։ Մարմնավաճառը նույնպես կրել է տարբերակող նշաններ։ Հղի, հիվանդ, ամուսնացած կամ չափազանց երիտասարդ անձը չէր կարող մարմնավաճառ դառնալ։ Հոգևորականներին և ամուսնացած տղամարդկանց արգելվել է այցելել հասարակաց տներ։
15-րդ դարի վերջին Եվրոպայում հայտնված սիֆիլիսը, որը ենթադրաբար Նոր Աշխարհից բերվել է Կոլումբոսի արշավախմբերի կողմից, հարված է եղել մարմնավաճառության ողջ ինստիտուտի համար։ Հասարակաց տները վերածվել են համաճարակի օջախների։
Նոր ժամանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Դրա հետ կապված՝ 18-րդ դարից մարմնավաճառներին գրանցում էին, ընդգրկում ցուցակներում և նրանց համար սահմանում ոստիկանական ու բժշկական հսկողություն։ Հաճախ կառավարությունները փորձում էին պայքարել մարմնավաճառության դեմ՝ որպես երևույթի՝ ամբողջովին արգելելով այն և մարմնավաճառներին ենթարկելով խիստ պատիժների (օրինակ՝ Մարիա Թերեզան Ավստրիայում)[16], սակայն դա ոչ մի արդյունք չի տվել։
Այնուամենայնիվ, հենց նոր ժամանակներում է, որ մարմնավաճառությունը ծաղկում է, քանի որ ասկետական քրիստոնեական բարոյականությունը թուլանում է, սկսվում են մեծ աշխարհագրական հայտնագործությունները, ուստի նավաստիներին սպասարկելու համար անհրաժեշտ է դառնում նավահանգստային մարմնավաճառներ:Նոր ժամանակաշրջանում պոռնկությունը ծաղկում է, քանի որ ասկետիկ քրիստոնեական բարոյականությունը թուլանում է, սկսվում են Մեծ աշխարհագրական հայտնագործությունները, ուստի անհրաժեշտություն է առաջանում, որ նավաստիներին սպասարկեն նավահանգստային մարմնավաճառները։ Վարձու բանակի գալուստով հայտնվեցին մարմնավաճառներ, որոնք մասնագիտանում էին զինվորների ծառայության մեջ։ Որպես կանոն, նրանք քողարկվում էին որպես մարկիտանտուհիներ։
Տարբեր ժողովուրդներ ունեցել են հյուրընկալ մարմնավաճառության սովորույթներ և ծեսեր, սակայն քաղաքակրթության զարգացման հետ մեկտեղ այս սովորույթը ավելի է մոտեցել առևտրային մարմնավաճառությանը։ Այսպիսով, 19-րդ դարում Ռուսաստանի կայսրության Հյուսիսային ազգությունների տղամարդիկ, վարձակալության հանձնելով բնակարան, հաճախ վարձակալին առաջարկում էին նաև ամուսին կամ դուստր, ինչը բարձրացնում էր բնակարանի վարձը։ Սիբիրի աշխույժ տրակտատներում, հատկապես ոսկու հանքերից աշխատողներին վերադարձնելու ճանապրհին, տերերը կանանց և դուստրերին առաջարկում էին գիշերակացով մնացող յուրաքանչյուր անձի[17]։ Դրա հետ մեկտեղ, «ամուսնական և ընտանեկան հարաբերություններում, այնուհետև ռուսների ազդեցության տակ և ալեուտների շրջանում քրիստոնեության ընդունման հետ կապված, մինչև 1820-1840-ական թվականները վերացել են կնոջ և կալիմի հաշվին գումար աշխատելը, բազմակնությունը և այսպես կոչված հյուրընկալ մարմնավաճառությունը»[18]։
Նորագույն շրջան
[խմբագրել | խմբագրել կոդը]20-րդ դարի կեսին մարմնավաճառության՝ որպես սոցիալական չարիքի մասին ավանդական պատկերացում է ձևավորվել, իսկ մարմնավաճառներն ավանդաբար դիտվում են որպես սոցիալական թափթփուկներ, սեռական ստրուկներ, կավատների և թմրամոլության զոհեր, կազմակերպված հանցավորության ձեռքում գտնվող խամաճիկներ[19]։ 20-րդ դարի 80-ական թվականներից սկսած ֆեմինիստական շարժման աճով և սեքս-աշխատողների իրավունքները պաշտպանող հասարակական կազմակերպությունների ի հայտ գալով, մարմնավաճառության մասին նոր տեսակետ է հայտնվում որպես աշխատանք կամ վճարովի ծառայություն, որը պետք է օրինականացվի[1]։ Ներկայումս հասարակության վերաբերմունքը մարմնավաճառության նկատմամբ ձևավորվում է այս երկու տեսակետների հակամարտումից կամ միավորումից[20]։ Այպես, ԱՄՆ-ում մարմնավաճառության նկատմամբ առաջին հայացքն աջակցում է «WHISPER» (Women Hurt in Systems of Prostitution Engaged in Revolt) կազմակերպությունը, իսկ երկրորդը՝ «COYOTE» (Call Off Your Old Tired Ethics)[21], որը նույնպես գործում է ԱՄՆ-ում։
Մարմնավաճառության նախապատմական և կենսաբանական հիմքերը
[խմբագրել | խմբագրել կոդը]Գիտական ամսագրերում հրապարակումներով հիմնավորված կարծիք կա, որ շահադիտական հիմունքներով սեքսը, հատկապես սեռական հարաբերությունների «սեքս՝ սննդի դիմաց» սխեման գոյություն է ունեցել, եթե ոչ միշտ, ապա առաջացել է հենց մարդկային տեսակի հայտնվելուց շատ առաջ։
Հարաբերությունների այս ձևը մարդկանց համար բնական է եղել ավելի քան չորս միլիոն տարի՝ Homo sapiens-ի հայտնվելուց շատ առաջ։ Պետք է ընդգծել, որ սեռական հարաբերությունների նման սխեմայով արուն օգնում է միայն այն էգին, ում հետ նա սեքսով է զբաղվում։ Խոսքը սերունդների համատեղ խնամքի մասին չէ, քանի որ երեխաները, անկախ հայրությունից, սնունդ են ստանում միայն մորից և քիչ են հետաքրքրում իրենց հայրերին։ Ապացուցված է, որ հարաբերությունների նման սխեմային անցումը շատ կարևոր դրական ազդեցություն է ունեցել մարդկային տեսակի զարգացման վրա և ավելին՝ դա հոմինիդների զարգացման անհրաժեշտ փուլերից մեկն է, որոնք որոշում են մարդու նախնիների գերազանցությունը այլ մարդանման կապիկների նկատմամբ։ 2009 թվականին հայտնվել են նոր հնագիտական տվյալներ՝ անուղղակիորեն հաստատելով այս տեսությունը։ Հեղինակավոր Science ամսագրում հրապարակված ամերիկացի մարդաբան Ք. Օուեն Լավջոյի հոդվածը նվիրված է նոր տվյալների վրա հիմնված հնագույն մարդկային հասարակության մոդելի կառուցմանը։ Հետազոտողը տալիս է թվացյալ պարադոքսալ եզրակացություն՝ միայն «սեքս սննդի դիմաց» հարաբերությունների համատարած ընդունումից հետո կայուն հարաբերություններ սկսեցին ձևավորվել մշտական հաճախորդի կերպարով՝ մարմնավաճառ տղամարդկանց և կանանց միջև, ինչը հետագայում հանգեցրել է մարդկային տեսակին այդքան հատուկ մոնոգամիայի անցմանը։ Այլ կերպ ասած, կանոնավոր սեքսը շահադիտական պայմաններով փոխարինել է անկանոն սեռական հարաբերություններին։ Հոդվածում նշվում է նաև այն փաստը, որ «էգն ընտրում է ուժեղ արուին» (ինչը հատուկ է գորիլաներին և շիմպանզեներին), ենթադրաբար թույլ է տվել նվազագույնի հասցնել տղամարդկանց բախումները մարդկային ոհմակի ներսում, ինչպես նաև տարբեր ոհմակների միջև։ Տղամարդկանց ագրեսիվության աստիճանի նվազումը թույլ է տվել անցում կատարել կոլեկտիվ որսին և խթան է հանդիսացել մարդկային տեսակի հետագա զարգացման համար[22]։ Այս աշխատանքը բարձր է գնահատվում Science ամսագրի խմբագրության կողմից։ Ամսագրի կարծիքով՝ Օուեն Լավջոյի հոդվածը և նմանատիպ ուղղվածության մի շարք այլ աշխատություններ հանդիսանում են 2009 թվականի գիտական առաջընթացը[23]։
Կենդանիների մոտ
[խմբագրել | խմբագրել կոդը]Նաև չպետք է կարծել, թե մարմնավաճառությունը մարդկային «հայտնագործություն» է։ Կան բազմաթիվ հրապարակումներ, որոնք ապացուցում են, որ արական սեռի ներկայացուցիչները ռեսուրսներ են տրամադրում կանանց՝ փոխարենը սեքսով զբաղվելու հույսով։ Մասնավորապես՝ 2011 թվականի դեկտեմբերին Элементы.ру ինտերնետային ռեսուրսը հոդված է հրապարակել Ալեքսանդր Մարկովի շնորհանդեսի ժամանակ՝ «Լավ նվերը երկար զուգավորման երաշխիք է» վերնագրով։ Հոդվածում ասվում է, որ արու Pisaura mirabilis սարդերը վճարում են էգին և այս նվերը մեծապես մեծացնում է նրանց զուգավորման շանսերը[24]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Jenness, Valerie From Sex as Sin to Sex as Work: COYOTE and the Reorganization of Prostitution as a Social Problem. — Santa Barbara: University of California, 1991. — С. 403—420. — 642 с.
First, prostitution is work.
- ↑ «A Few Thoughts on Prostitution: "The World's Oldest Profession"». Wesley Schroeder. 2017 թ․ սեպտեմբերի 29. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ սեպտեմբերի 13-ին. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 13-ին.
- ↑ 3,0 3,1 Keegan, Anne (1974). "World's oldest profession has the night off," Chicago Tribune, July 10. New World Encyclopedia
- ↑ Keegan, Anne (1974). «World’s oldest profession has the night off» Chicago Tribune, July 10.
- ↑ «A Few Thoughts on Prostitution: "The World's Oldest Profession"». Wesley Schroeder. 2017 թ․ սեպտեմբերի 29. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ սեպտեմբերի 13-ին. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 13-ին.
- ↑ Strong, Anise K. (2016). «Prostitutes and matrons in the urban landscape». Prostitutes and Matrons in the Roman World. Cambridge: Cambridge University Press. էջեր 142–170. doi:10.1017/CBO9781316563083.007. ISBN 9781316563083.
- ↑ «prostitution» (անգլերեն). Encyclopædia Britannica Online. 25 Apr. 2011. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 26-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 25-ին.
prostitution, the practice of engaging in relatively indiscriminate sexual activity, in general with someone who is not a spouse or a friend, in exchange for immediate payment in money or other valuables. Prostitutes may be female or male or transgender, and prostitution may entail heterosexual or homosexual activity, but historically most prostitutes have been women and most clients men.
- ↑ 8,0 8,1 Charles F. Horne The Code of Hammurabi. — Forgotten Books, 1915. — С. 53—54. — 70 с. — ISBN 1605060518, 9781605060514
- ↑ Rivkah Schärf Kluger, H. Yehezkel Kluger The Archetypal significance of Gilgamesh: a modern ancient hero / H. Yehezkel Kluger. — Daimon, 1991. — С. 39. — 238 с. — ISBN 3856305238, 9783856305239
There was a legal and clear distinction between the common prostitute and the hierodule, who was protected from slander by the same law which guarded the good name of married women.
- ↑ Rivkah Schärf Kluger, H. Yehezkel Kluger The Archetypal significance of Gilgamesh: a modern ancient hero / H. Yehezkel Kluger. — Daimon, 1991. — С. 33. — 238 с. — ISBN 3856305238, 9783856305239
There are various names for, and different classes of, hierodules, as we learn from the Code of Hammurabi.
- ↑ Հին կտակարան, Հեսու 2:1
- ↑ πόρνη Արխիվացված 2019-12-13 Wayback Machine: From Greek. Fr. transliteration; pornē; English; prostitute/whore. 2) Metaphor; an idolatress; a) of "Babylon" i.e. Rome, the chief seat of idolatry. "Dictionary and Word Search for pornē (Strong's 4204)". Blue Letter Bible. 1996–2011. Retrieved on: 3 Nov 2011.
- ↑ The Lifting of the Veil: Acts 15:20-21, By Avram Yehoshua Արխիվացված 2023-06-01 Wayback Machine. Google Books
- ↑ «A brief cultural history of sex». Independent.co.uk. 2008 թ․ սեպտեմբերի 23. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 20-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 22-ին.
- ↑ Jeffrey Richards Sex, Dissidence and Damnation: Minority Groups in the Middle Ages. — Routledge, 2013-09-13. — 212 с. — ISBN 9781136127007
- ↑ Дерюжинский В. Ф. Меры по отношению к проституции // Полицейское право. Пособие для студентов. — СПб., 1903.
- ↑ А. Ф. Кистяковский "А се грехи злые, смертные..." / Наталья Львовна Пушкарева. — Научно-издательский центр "Ладомир", 2004. — С. 681. — 257 с. — ISBN 5862183981, 9785862183986
- ↑ Л. А Файнберг Общественный строй эскимосов и алеутов: от материнского рода к соседской общине. — Наука, 1964. — С. 77. — 257 с.
… в брачно-семейных отношениях, то под влиянием русских и в связи с принятием христианства у алеутов к 1820 — 1840-м годам в основном исчезли отработка за жену и калым, многоженство и так называемая гостеприимная проституция.
- ↑ Jenness, Valerie From Sex as Sin to Sex as Work: COYOTE and the Reorganization of Prostitution as a Social Problem. — Santa Barbara: University of California, 1991. — С. 403—420. — 642 с.
traditional views of prostitutes as social misfits, sexual slaves, victims of pimps and drug addiction, and tools of organized crime (Bullough and Bullough 1978; Lerner 1986; Otis 1985; Schur 1984; Tannahill 1980).
- ↑ Mary Powell (February 19th, 2005). «To Whisper or to Howl? Subjects of Prostitution Regulation Debate Oppression» (անգլերեն). Liberator. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 26-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 25-ին.
COYOTE… The group advocates the legalization of prostitution because it believes that prostitutes’ issues are women’s issues and that no one at that time was publicly addressing those issues, particularly not from the prostitute’s side. The backbone of COYOTE’s stance is that prostitution is a viable profession, that women should be free to choose whatever profession will help them the most economically and that by keeping prostitution legal we will be keeping women safe. Organizations such as COYOTE and the National Task Force on Prostitution hold the belief that women join the profession because of circumstance, and that by improving standard of living women can liberate themselves. This side of the debate still possesses some of the Page/Dillingham/Hotel Street ideology that men are the cause of this profession, that the women are victims unless they are making their own safe choices. The counter argument, held by prostitute organizations such as WHISPER, or Women Hurt in Systems of Prostitution Engaged in Revolt, share the belief that men are perpetuating the institution, but believe that just helping women and educating them is not enough. An advocate for WHISPER states that the fact that seventy-five percent of prostitutes have been victims of paternal sexual abuse shows a causal relationship between male hegemony and entrance into the profession. The organization rejects the notions that prostitution provides agency and a means of wealth for women, and place responsibility on men who are in both the «conservative right and the liberal left male hierarchies collude to teach and keep women in prostitution.»
- ↑ Jenness, Valerie From Sex as Sin to Sex as Work: COYOTE and the Reorganization of Prostitution as a Social Problem. — Santa Barbara: University of California, 1991. — С. 403—420. — 642 с.
- ↑ «Элементы — новости науки: Семейные отношения — ключ к пониманию эволюции человека». Արխիվացված օրիգինալից 2015 թ․ մարտի 27-ին. Վերցված է 2010 թ․ մայիսի 25-ին.
- ↑ «Элементы — новости науки: 2009 год — год Арди». Արխիվացված օրիգինալից 2015 թ․ մարտի 23-ին. Վերցված է 2010 թ․ մայիսի 25-ին.
- ↑ «Элементы — новости науки: Хороший подарок — залог долгой копуляции». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 17-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 6-ին.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- The History of Prostitution: Its Extent, Causes, and Effects Throughout the World, by William W. Sanger
- The causes of prostitution by James Peter Warbasse
- Bullough, Vern L. The history of prostitution (1964), a scholarly history.
- Bullough, Vern L.; Brundage, James A. (1982). Sexual Practices and the Medieval Church (անգլերեն). Prometheus Books. ISBN 9780879752682.
- Bullough, Vern LeRoy; Bullough, Bonnie L. (1978). Prostitution: An Illustrated Social History (անգլերեն). Crown Publishers. ISBN 9780517529577.
- Butler, Anne M. (1987). Daughters of Joy, Sisters of Misery: Prostitutes in the American West, 1865-90 (անգլերեն) (Reprint ed.). University of Illinois Press. ISBN 9780252014666.
- D'Emilio, John; Freedman, Estelle B. (2012). Intimate Matters: A History of Sexuality in America (անգլերեն) (Third ed.). University of Chicago Press. ISBN 9780226923819.
- Davies, Norman (1996). Europe: A History (անգլերեն). Oxford University Press. ISBN 9780198201717.
- Dillon, Matthew; Garland, Lynda (2005). Ancient Rome: From the Early Republic to the Assassination of Julius Caesar (անգլերեն). Taylor & Francis. ISBN 9780415224581.
- Edwards, Catherine (1997). «Unspeakable Professions: Public Performance and Prostitution in Ancient Rome». Roman Sexualities (անգլերեն). Princeton University Press. ISBN 978-0691011783.
- Enloe, Cynthia (2000). Maneuvers: The International Politics of Militarizing Women's Lives (անգլերեն). University of California Press. ISBN 9780520220713.
- Francis, Raelene. Selling Sex: A Hidden History of Prostitution (2007). scholarly.
- Gazali, Münif Fehim (2001). Book of Shehzade. Dönence. ISBN 978-975-7054-17-7.
- Goldman, Marion S. (1981). Gold Diggers & Silver Miners: Prostitution and Social Life on the Comstock Lode (անգլերեն). University of Michigan Press. ISBN 978-0472063321.
- İlkkaracan, Pınar (2008). Deconstructing Sexuality in the Middle East: Challenges and Discourses (անգլերեն). Ashgate Publishing, Ltd. ISBN 9780754672357.
- Jackson, Louise (2006). Women Police: Gender, Welfare and Surveillance in the Twentieth Century (անգլերեն). Manchester University Press. ISBN 9780719073908.
- Jeffrey, Julie (1998). Frontier Women: "Civilizing" the West? 1840-1880 (անգլերեն). Macmillan. ISBN 9780809016013.
- Leupp, Gary P. (2003). Interracial Intimacy in Japan: Western Men and Japanese Women, 1543-1900 (անգլերեն). A&C Black. ISBN 9780826460745.
- McCall, Andrew (1979). The Medieval Underworld (անգլերեն) (First ed.). H. Hamilton. ISBN 9780241100189.
- McGinn, Thomas (2004). The Economy of Prostitution in the Roman World: A Study of Social History and the Brothel (անգլերեն). University of Michigan Press. ISBN 978-0472113620.
- McKewon, Elaine (2005). The Scarlet Mile: A Social History of Prostitution in Kalgoorlie, 1894-2004 (անգլերեն). University of Western Australia Press. ISBN 9781920694227.
- Murphy, Emmett (1983). Great Bordellos of the World: An Illustrated History (անգլերեն). Quartet Books. ISBN 9780704323957.
- Otis, Leah Lydia (1985). Prostitution in Medieval Society: The History of an Urban Institution in Languedoc. Chicago: University of Chicago Press. ISBN 978-0-226-64033-4.
- Remick, Elizabeth J. Regulating Prostitution in China: Gender and Local Statebuilding, 1900–1937 (Stanford University Press, 2014). xv+ 270 pp
- Ringdal, Nils. Love for sale: A world history of prostitution (Grove/Atlantic, Inc., 2007).
- Roberts, Nickie (1992). Whores in History: Prostitution in Western Society (անգլերեն). HarperCollins. ISBN 9780586200292.
- Rosen, Ruth (1982). The lost sisterhood: prostitution in America, 1900-1918 (անգլերեն). Johns Hopkins University Press. ISBN 9780801826641.
- Rossiaud, Jacques (1996). Medieval Prostitution (անգլերեն). Barnes & Noble. ISBN 9780760701195.
- Scott, George Ryley. A History of Prostitution: From Antiquity to the Present Day (1996). excerpt
- Simha, S. N.; Bose, Nirmal Kumar (2003). History of Prostitution in Ancient India: Upto 3rd Cen. A.D. (անգլերեն). Shree Balaram Prakasani.
- Sılay, Kemal (1994). Nedim and the poetics of the Ottoman court: medieval inheritance and the need for change (անգլերեն). Indiana University. ISBN 9781878318091.
- Stern, Scott W (2018). The trials of Nina McCall: sex, surveillance, and the decades-long government plan to imprison "promiscuous" women (անգլերեն). ISBN 9780807042755. OCLC 1001756017.
- Toledano, Ehud R. (2003). State and Society in Mid-Nineteenth-Century Egypt (անգլերեն). Cambridge University Press. ISBN 9780521534536.
- Walkowitz, Judith R. "History and the Politics of Prostitution: Prostitution and the Politics of History." in Marlene Spanger and May-Len Skilbrei, eds., Prostitution Research in Context (2017) pp. 18–32.
- Warren, James Francis (2008). Pirates, Prostitutes and Pullers: Explorations in the Ethno- and Social History of Southeast Asia (անգլերեն). University of Western Australia Press. ISBN 9780980296549.
- White, Luise (1990). The Comforts of Home: Prostitution in Colonial Nairobi (անգլերեն). University of Chicago Press. ISBN 9780226895062.
Ավելի հին և առաջնային աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- (Vol. 4.) Those that will not work, comprising; Prostitutes. Thieves. Swindlers. Beggars. London, UK: Griffin, Bohn, and Company. 1862. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 30-ին.
- Extra Volume E-Text. hdl:10427/15071.
{{cite book}}
:|work=
ignored (օգնություն) - Mayhew, Henry; Tuckniss, William; Beeard, Richard (1851). London Labour and the London Poor; a cyclopaedia of the condition and earnings of those that will work, those that cannot work, and those that will not work. et al. OCLC 472470624.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|