Մարո Աճեմյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Աճեմյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Մարո Աճեմյան | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Ծնվել է | հուլիսի 9, 1921 Ժնև, Շվեյցարիա |
Երկիր | ԱՄՆ |
Մահացել է | սեպտեմբերի 18, 1978 (57 տարեկան) Հյուստոն, Տեխաս, ԱՄՆ[1] |
Մասնագիտություն | դաշնակահարուհի |
Գործիքներ | դաշնամուր |
Կրթություն | Ջուլիարդ դպրոց |
Պարգևներ |
Մարո Աճեմյան (հուլիսի 9, 1921, Ժնև, Շվեյցարիա - սեպտեմբերի 18, 1978, Հյուստոն, Տեխաս, ԱՄՆ[1]), հայազգի դաշնակահարուհի։
Անահիտ Աճեմյանի քույրը։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մարո Աճեմյանը ծնվել է 1921 թվականին Ժնևում։ Մեկ տարի անց ընտանիքը տեղափոխվում է ԱՄՆ և հաստատվում Նյու Յորք քաղաքում։ Վեց տարեկանում Նյու Յորքում կայացած «Երաժշտության շաբաթ» մրցույթում Մարոն հաղթող է ճանաչվել։ Սովորել է Ջուլիարդ կոնսերվատորիայում, որտեղ հետագայում հիմնվել է նրա անվան կրթաթոշակ[2]։ Նրա դեբյուտային համերգը տեղի է ունեցել 1940 թվականի մարտի 11-ին Նյու Յորքի քաղաքային դահլիճում։ 1942 թվականին նա առաջին անգամ ամերիկյան բեմում նվագել է Արամ Խաչատրյանի ստեղծագործություններից[3]։ Նա ելույթ է ունեցել Ջոն Քեյջի, Ալան Հովհաննեսի[4], Ռիչարդ Յարդումյանի, Բեն Վեբերի հետ։ Մահացել է սրտի անբավարարությունից՝ 57 տարեկան հասակում[5]։
Ընտանիք
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մայրը՝ դաշնակահարուհի Սիրուն Երկանյան[6]
- Հայրը՝ Լևոն Աճեմյան
- Քույրը՝ Անահիտ Աճեմյան, ջութակահարուհի[7]
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ Նվագում է հայ նշանավոր դաշնակահարուհի Մարո Աճեմյանը. 1946 թ.
- ↑ «Джаз, классика, фотография, кино… в копилке семьи Авакян-Аджемян». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունիսի 16-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 2-ին.
- ↑ Alan Hovhaness: MIHR (Ancient Armenian Fire God) for two pianos
- ↑ Maro Ajemian
- ↑ КЛАССИКА И ДЖАЗ ЧЕРЕЗ ГОДЫ И СТРАНЫ
- ↑ Maro Ajemian
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Maro Ajemian - Bartók: Bulgarian Dance No. 1, from Mikrokosmos
- Аудио и видео семьи Авакян
- Джон Кейдж (1912–1992)СОНАТЫ И ИНТЕРЛЮДИИ ДЛЯ ПОДГОТОВЛЕННОГО ФОРТЕПИАНО (1946-48)
- Through gradually tightening avenues I felt the ecstasy of something nameless
|