Մաքսի Վանդեր
Մաքսի Վանդեր գերմ.՝ Maxie Wander | |
---|---|
Ծննդյան անուն | գերմ.՝ Elfriede Brunner |
Ծնվել է | հունվարի 3, 1933[1][2][3][…] |
Ծննդավայր | Վիեննա, Առաջին Ավստրիական Հանրապետություն[4] |
Վախճանվել է | նոյեմբերի 21, 1977 (44 տարեկան) կամ նոյեմբերի 20, 1977[4] (44 տարեկան) |
Վախճանի վայր | Կլայնմախնով, Պոտսդամ Միտելմարկ, Բրանդենբուրգ, Գերմանիա[4] |
Մասնագիտություն | գրող |
Քաղաքացիություն | Ավստրիա |
Ուշագրավ աշխատանքներ | Guten Morgen, du Schöne. Protokolle nach Tonband? |
Ամուսին | Ֆրեդ Վանդեր |
Maxie Wander Վիքիպահեստում |
Մաքսի Վանդեր (գերմ.՝ Maxie Wander, ի ծնե անունը՝ Էլֆրիդա Բրուներ (Elfriede Brunner), 3 հունվարի, 1933, Վիեննա - 21 նոյեմբերի, 1977, Կլայնմախնով, Բեռլինի մոտ), ավստրիացի գրող։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մաքսի Վանդերը ծնվել է 1933 թվականի հունվարի 3-ին Վիեննայի Խերնալս բանվորական թաղամասում, ավստրիացի կոմունիստներ Ալոիս ու Քեթե Բերուներների ընտանիքում և կրտսեր եղբոր՝ Հեևբերտի հետ միասին դաստիարակվել է կոմունիստական աշխարհայացի համաձայն՝ հակառակ այն հանգամանքին, որ Ավստրիայի՝ Գերմանիային միանալուց հետո արգելված էր Ավստրիայի Կոմունիստական կուսակցության գործունեությունը։ Դպրոցն ավարտելուց հետո, չստանալով մասնագիտական կրթություն, աշխատել է որպես քարտուղար, լուսանկարիչ, լրագրող ու սցենարիստ։ 1958 թվականից մինչ իր մահը (1977 թվական) իր ամուսնու՝ ավստրիացի գրող, երդվյալ կոմունիստ Ֆրեդ Վանդերի ու երեխաների՝ Դանիելի, Քիթթի ու որդեգրված Բերտիի հետ ապրել է Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետությունում։ Մաքսի Վանդերի ամենահայտնի ստեղծագործությունն է՝ «Բարի լույս, գեղեցկուհի։ Ձայնագրություններ ձայնագրիչի երիզից», որում տարբեր ծագման ու տարիքի 19 կանայք պատմում են իրենց կյանքի ու երջանկության մասին ունեցած իրենց պատկերացումների մասին։ Մաքսի Վանդերի գիրքը, որ Քրիստա Վոլֆի առաջաբանով լույս է տեսել 1977 թվականին ԳԴՀ-ի «Der Morgen» հրատարակչությունում 60 հազար օրինակով, մեծ հաջողություն ունեցավ ոչ միայն ԳԴՀ-ում, այլև Արևմտյան Գերմանիայում։
1976 թվականին Մաքսի Վանդերը հիվանդացավ քաղցկեղով ու մահացավ մեկ տարի անց։ 1980-ական թվականների սկզբին Մաքսի Վանդերի ամուսինը՝ Ֆրեդ Վանդերը, հրատարակեց կնոջ վերջին տարիների օրագրային գրառումները՝ «Leben wär' eine prima Alternative» և «Ein Leben ist nicht genug»։
Ստեղծագործություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Guten Morgen, du Schöne. Protokolle nach Tonband. Buchverlag Der Morgen, Berlin 1977. Taschenbuchausgaben։ Sammlung Luchterhand, Darmstadt/Neuwied 1979. dtv, München 1993. Suhrkamp Verlag, Frankfurt/M. 2007. ISBN 978-3-518-45962-1
- Tagebücher und Briefe, hrsg. von Fred Wander. Buchverlag Der Morgen, Berlin 1979. Unter dem Titel։ Leben wär' eine prima Alternative. Tagebuchaufzeichnungen und Briefe, hrsg. von Fred Wander. Luchterhand, Darmstadt/Neuwied 1980. dtv, München 1994. ISBN 3-423-11877-6
- Ein Leben ist nicht genug. Tagebuchaufzeichnungen und Briefe, hrsg. und mit einem Vorw. von Fred Wander. Luchterhand, Frankfurt/M. 1990. dtv, München 1996. Suhrkamp Taschenbuch, Frankfurt/M. 2007. ISBN 978-3-518-45963-8
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Discogs — 2000.
- ↑ filmportal.de — 2005.
- ↑ Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 4,0 4,1 4,2 Deutsche Nationalbibliothek Record #118629050 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Sabine Zurmühl։ Das Leben, dieser Augenblick. Die Biografie der Maxie Wander. Henschel, Berlin 2001 (2., überarb. Aufl.). ISBN 3-89487-377-9
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մաքսի Վանդեր» հոդվածին։ |
|