Մետրոնիդազոլ
Ֆարմակոկինետիկ տվյալներ | |
---|---|
Կենսամատչելիություն | 80% (մարսողական), 60-80% (ռեկտալ), 20-25% (հեշտոցային)[1][2] |
Սպիտակուցով կապում | 20%[1][2] |
Նյութափոխանակություն | Լյարդային[1][2] |
Կիսատրոհման պարբերություն | 8 ժամ[1][2] |
Դուրսբերում | Մեզի (77%) և արտաթորանքի (14%) օգնությամբ[1][2] |
Նույնացուցիչներ | |
CAS համար | 443-48-1 |
PubChem CID | 4173 |
DrugBank | DB00916 |
CompTox Dashboard (EPA) | |
ECHA InfoCard | 100.006.489 |
Մետրոնիդազոլ, հակաբակտերիալ և հակապրոտոզոալ դեղամիջոց[3]։ Կիրառվում է միայնակ կամ համակցված այլ դեղամիջոցների հետ՝ փոքր կոնքի բորբոքային հիվանդությունների, էնդոկարդիտի և բակտերիալ վագինոզի բուժման մեջ[3]։ Էֆեկտիվ է դրակունկուլյոզի, լամբլիոզի, տրիխոմոնոզի, ամեոբիազի դեմ[3]։ Վանկոմիցինի կամ ֆիդաքսոմիցինի բացակայության դեպքում ընտրության դեղամիջոց է Clostridium difficile-ով հարուցված կոլիտի բուժման համար[3][4]։ Կիրառվում է հաբերի, քսուկների տեսքով և ներերակային ճանապարհով[3]։
Հաճախ հանդիպող կողմնակի ազդեցություններից են սրտխառնոցը, մետաղական համը բերանում, ախորժակի կորուստը և գլխացավերը[3]։ Հնարավոր են ցնցումների զարգացում և ալերգիկ ռեակցիա[3]։ Ըստ որոշ դիտարկումների, մետրոնիդազոլը խորհուրդ չի տրվում կիրառել հղիության վաղ ժամկետում, սակայն ըստ այլ աղբյուրների, նրա՝ տրիխոմոնոզի բուժման համար անհրաժեշտ, դեղաչափերը անվտանգ են պտղի համար[5]։ Չի կարելի օգտագործել կրծքով կերակրման ժամանակ[5]։
Մետրոնիդազոլը սկսել է վաճառվել Ֆրանսիայում սկսած 1960-ականներից[6]։ Գտնվում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության WHO Model List of Essential Medicines-ում[7]։ Հասանելի է գրեթե ամբողջ աշխարհում[8]։ Մեկ հաբի արժեքը բարձր չէ և կազմում է 0.01-0.1 ԱՄՆ դոլար[9][10]։ ԱՄՆ-ում բուժման 10-օրյա կուրսի արժեքը կազմում է 26 ԱՄՆ դոլար[3]։
Կիրառման ցուցումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մետրոնիդազոլը գլխավորապես կիրառվում է բակտերիալ վագինոզի, փոքր կոնքի բորբոքային հիվանդությունների (համակցված ցեֆտրիաքսոնի հետ), պսևդոմեմբրանոզ կոլիտի, ասպիրացիոն թոքաբորբի, տեղային վարդացանի, սնկային հիվանդությունների, ներորովայնային վարակների, թոքերի թարախակույտի, պերիօդոնտիտի, ամեոբիազի, օրալ վարակների, լամբլիոզի, տրիխոմոնոզի բուժման համար, ինչպես նաև ազդում են օբլիգատ անաերոբների՝ Bacteroides-ի, Fusobacteriumիի, Clostridium-ի, Peptostreptococcus-ի և Prevotella-ի վրա[11]։ Ինչպես մաև օգտագործվում է Helicobacter pylori-ի էրադիկացիայի (oրգանիզմից հեռացման) համար, կանխելու վարակի զարգացումը հետվիրահատական շրջանում[11]։
Մետրոնիդազոլը դառն է, ուստի հեղուկ սուսպենզիան է պարունակում։ Մետրոնիդազոլ բենզոատն ակտիվանալու համար պետք է հիդրոլիզի ենթարկվի, այդ իսկ պատճառով այն արդյունավետ չէ փորլուծությամբ հիվանդների կամ ինտեստինալ զոնդ ունեցողների մոտ[12]։
Բակտերիալ վագինոզ
[խմբագրել | խմբագրել կոդը]Բակտերիալ վագինոզի բուժման առաջին ընտրության դեղամիջոցներն են մետրոնիդազոլը և կլինդամիցինը։ Ոչ հղի կանանց մոտ բուժումը տևում է 7 օր՝ օրական 2 հաբ, կամ ներհեշտոցային քսուկ՝ 1 անգամ քնելուց առաջ։ Հղի կանանց նշանակվում է մետրոնիդազոլ բերանացի ընդունման՝ 3 անգամ օրական, 7 օր տևողությամբ[13]։
Տրիխոմոնիազ
[խմբագրել | խմբագրել կոդը]Trichomonas vaginalis-ով հարուցված տրիխոմոնիազի բուժման համար նշանակվում է 5-նիտրոիմիդազոլային դեղամիջոցներ (մետրոնիդազոլ կամ թինիդազոլ)։ Խորհուրդ է տրվում բուժում նշանակել նաև հիվանդի զուգընկերներին, նույնիսկ եթե նրանց մոտ չկան որևէ ախտանիշներ։ Հնարավոր են նաև այլ խմբի պրեպարատների նշանակում, սակայն դրանց արդունավետությունը այդքան էլ բարձր չէ[14]։
Լամբլիոզ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մետրոնիդազոլը լամբլիոզի բուժման մեթոդներից է, սակայն վերջին շրջանում նիտրոիմիդազոլային ռեզիստենտականության զարգացման պատճառով, նախապատվություն է տրվում այլ դասի պրեպարատներին[15]։
Դրակունկուլյոզ
[խմբագրել | խմբագրել կոդը]Դրակունկուլյոզի ժամանակ մետրոնիդազոլը չի ոչնչացնում որդին, այլ նպաստում է նրա դուրսբերմանն օրգանիզմից[3]։
Պսևդոմեմբրանոզ կոլիտ
[խմբագրել | խմբագրել կոդը]Clostridium difficile-ով հարուցված պսևդոմեմբրանոզ կոլիտի առաջնային բուժումը ներառում է մետրոնիդազոլ, վանկոմիցին կամ ֆիդաքսոմիցին[4]։ Վարակիչ հիվանդությունների ամերիկյան կազմակերպությունը (IDSA) 2017-ից առաջարկում է նշանակել վանկոմիցին և ֆիդաքսոմիցին մետրոնիդազոլի փոխարեն[4]։ Վանկոմիցինը ցուցաբերել է ավելի բարձր արդյունավետություն[16]։
E. histolytica
[խմբագրել | խմբագրել կոդը]Entamoeba histolytica-ն՝ ինվազիվ ամեոբիազի տեսակներից, բուժվում և էրադիկացիայի է ենթարկվում մետրոնիդազոլի և դիլօքսանիդի հետ համակցված թերապիայի օգնությամբ[17]։
Վաղաժամ ծննդաբերություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մետրոնիդազոլը կիրառվում է կանխելու համար բակտերիալ վագինոզի և պարանոց-հեշտոցային ֆետալ ֆիբրինոգենի (fFN) հետ ասոցացված վաղաժամ ծննդաբերությունը։ Այնուամենայնիվ մետրոնիդազոլը արդյունավետ չէ բարձր ռիսկային խմբի կանանց մոտ (դրական fFN թեստ և վաղաժամ ծննդաբերություն անամնեզում) և հակարակը՝ պրեպարատը ստացող կանանց մոտ վաղաժամ ծննդաբերությամբ հիվանդացությունը ավելի բարձր է[18]։
Կողմնակի ազդեցություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հաճախ հանդիպող կողմնակի էֆեկտներից են սրտխառնոցը, փորլուծությունը, քաշի կորուստը, որովայնային ցավը, փսխումը, գլխացավը, գլխապտույտը և բերանում մետաղական համը։ Ներերակային ներմուծումը ասոցացված է թրոմբոֆլեբիտների հետ։ Հազվադեպ կարող է նկատվել գերզգայունության ռեակցիաներ (ցան, քոր, կարմրություն, տենդ), գլխացավ, գլխապտույտ, փսխում, գլոսիտ (լեզվի բորբոքում), ստոմատիտ, մուգ մեզ և պարեսթեզիաներ[11]։ Բարձր դեղաչափերի և երկարատև բուժման ժամանակ հնարավոր են լեյկոպենիայի, նեյտրոպենիայի, պերիֆերիալ նեյրոպաթիայի զարգացում և կենտրոնական նյարդային համակարգի տոքսիկ ախտահարում[11]։ Մետրոնիդազոլի տեղային կիրառման կողմնակի էֆեկտներից են մաշկի կարմրությունը, չորությունը, գրգռվածությունը, իսկ աչքերի մոտ կիրառելու դեպքում աչքերի լցվածությունը[11]։ Մետրոնիդազոլը ասոցացված է կենդանիների շրջանում քաղցկեղի առաջացման հետ[19]։
Առնետների վրա կատարված հետազոտությունները ցույց են տվել սերոտոնինային համախտանիշի զարգացման հավանականությունը, սակայն մարդկանց շրջանում այդպիսի դեպքեր չեն արձանագրվել[20][21]։
Մուտագենություն և օնկոգենություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մետրոնիդազոլը նշված է ամերիկյան National Toxicology Program-ի ցուցակներում որպես պոտենցիալ օնկոգեն[22]։ Սակայն փորձարկման որոշ մեթոդներ վիճելի են։ Ըստ դրանց, պրեպարատի բերանացի ընդունումը որոշ փորձարարական կենդանիների մոտ բերել է քացղկեղի զարգացման, իսկ որոշ բակտերիալ կուլտուրաների մոտ մուտագենության[22][23]։ Մետրոնիդազոլի և մարդկանց մոտ քաղցկեղի զարգացման կապը ապացուցված չէ[22][24]։ Ըստ մի հետազոտության[25] նկատվել է թոքի քաղցկեղի դեպքերի աճ կանանց շրջանում (նույնիսկ ծխելը թողնելուց հետո), սակայն ըստ մեկ այլ հետազոտության[26] քաղցկեղի առաջացման որևէ ռիսկի բարձրացում չի նկատվել[22][27]։ Կրոնի հիվանդությամբ մարդկանց շրջանում, ովքեր բուժվել են մետրոնիդազոլով, կատարված հետազոտությունը հայտնաբերել է շրջանառող լիմֆոցիտներում քրոմոսոմալ աբնորմալիաներ[23][28]։
Ստիվենս-Ջոնսոնի համախտանիշ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մետրոնիդազոլը միայնակ հազվադեպ կարող է բերել Ստիվենս-Ջոնսոնի համախտանիշի զարգացման, սակայն ռիսկն ավելի բարձր է մեբենդազոլի հետ կիրառման դեպքում[29]։
Փոխազդեցությունը դեղամիջոցների հետ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ալկոհոլ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մետրոնիդազոլի հետ ալկոհոլի ընդունումը առաջացնում է դիսուլիֆիրանման էֆեկտներ, որոնք արտահայտվում են սրտխառնոցով, փսխմամբ, մաշկի կարմրությամբ, հաճախասրտությամբ և հևոցով[30]։ Հիվանդներին սովորաբար խորհուրդ է տրվում պրեպարատի համակարգային ընդունման ժամանակ և ընդունումը դադարեցնելուց հետո, 48 ժամվա ընթացքում ալկոհոլ չօգտագործել[11]։ Սայկայն որոշ հետազոտություններ կասկածի տակ են դնում ալկոհոլի և մետրոնիդազոլի փոխազդեցության մեխանիզմը[31] և գտնում են, որ կողմնակի էֆեկտները կապված են ալկոհոլի տոքսիկ սերոտոնինային ազդեցությամբ ԿՆՀ-ի վրա[32][33]։ Մետրոնիդազոլը կարող է արգելակել լյարդում պրոպիլեն գլիկոլի (հանդիպում է սննդում, դեղամիջոցներում, էլեկտրոնային ծխախոտի մեջ) մետաբոլիզմը, բերելով նման կողմնաի էֆեկտների[21]։
Այլ դեղամիջոցների հետ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արգելակում է CYP2C9-ը (ցիտոքրոմ P450 2C9) և կարող է փոխազդել այդ ֆերմենտով մետաբոլիզվող դեղամիջոցների հետ (լոմիտապիդ, վարֆարին)[1]։
Ազդեցության մեխանիզմ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մետրոնիդազոլը պատկանում է նիտրոիմիդազոլների դասին։ Նա ճնշում է ամինաթթուների սինթեզը մանրեային բջիջներում, խոչընդոտելով ԴՆԹ-ի սինթեզը[1]։ Ազդում է անաէրոբ բակտերիաների և նախակենդանիների վրա, իսկ ազդեցությունը մարդու բջիջների և աէրոբ բակտերիաների վրա շատ փոքր է[34]։
Սինթեզ
[խմբագրել | խմբագրել կոդը]2-մեթիլիմիդազոլը ստանում են Դեբուս- Ռադզիշեվսկու սինթեզով, կամ էթիլենդիամինից և քացախաթթվից[35][36][37]։
Անասնաբուժական կիրառում
[խմբագրել | խմբագրել կոդը]Մետրոնիդազոլը լայնորեն կիրառվում է շների, կատուների և այլ կենդանիների մոտ լամբլիոզի բուժման ժամանակ, սակայն վերջնական ապաքինման համար այն համակցում են ֆենբենդազոլի հետ[38]։ Կիրառվում է շների և կատուների մոտ աղիքների քրոնիկ բորբոքային հիվանդության վարման համար[39], ձիերի գաստրոինտեստինալ կլոստրիդիալ վարակների վարման համար, ակվարիումային պրակտիկայում։ Պետք է կիրառվի զգուշորեն, քանի որ ըստ FDA-ի, ունի քաղցկեղածին հատկություն և ունակ է առաջացնելու հակաբիոտիկային ռեզիստենտականություն[40][41]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 «Flagyl, Flagyl ER (metronidazole) dosing, indications, interactions, adverse effects, and more». Medscape Reference. WebMD. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ ապրիլի 7-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 3-ին.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Brayfield, A, ed. (2014 թ․ հունվարի 14). «Metronidazole». Martindale: The Complete Drug Reference. Pharmaceutical Press. Վերցված է 2014 թ․ ապրիլի 3-ին.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 3,7 3,8 «Metronidazole». The American Society of Health-System Pharmacists. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 6-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 31-ին.
- ↑ 4,0 4,1 4,2 McDonald, LC; Gerding, DN; Johnson, S; Bakken, JS; Carroll, KC; Coffin, SE; Dubberke, ER; Garey, KW; Gould, CV; Kelly, C; Loo, V; Shaklee Sammons, J; Sandora, TJ; Wilcox, MH (2018 թ․ փետրվարի 15). «Clinical Practice Guidelines for Clostridium difficile Infection in Adults and Children: 2017 Update by the Infectious Diseases Society of America (IDSA) and Society for Healthcare Epidemiology of America (SHEA)». Clinical Infectious Diseases. doi:10.1093/cid/cix1085. PMID 29462280.
- ↑ 5,0 5,1 «Metronidazole Use During Pregnancy | Drugs.com». www.drugs.com. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հունվարի 1-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 1-ին.
- ↑ Corey, E.J. (2013). Drug discovery practices, processes, and perspectives. Hoboken, N.J.: John Wiley & Sons. էջ 27. ISBN 9781118354469. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 8-ին.
- ↑ «WHO Model List of Essential Medicines (19th List)» (PDF). World Health Organization. 2015 թ․ ապրիլ. Արխիվացված (PDF) օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 13-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 8-ին.
- ↑ Schmid G (2003 թ․ հուլիսի 28). «Trichomoniasis treatment in women». Արխիվացված օրիգինալից 2015 թ․ օգոստոսի 1-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 1-ին.
- ↑ «Sources and Prices of Selected Medicines and Diagnostics for People Living with HIV/AIDS». World Health Organization. 2005. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հունվարի 29-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 1-ին.
- ↑ Mandell, Douglas, and Bennett's Principles and Practice of Infectious Diseases (8 ed.). Elsevier Health Sciences. 2014. էջ 2753. ISBN 9780323263733. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 8-ին.
- ↑ 11,0 11,1 11,2 11,3 11,4 11,5 Rossi, S, ed. (2013). Australian Medicines Handbook (2013 ed.). Adelaide: The Australian Medicines Handbook Unit Trust. ISBN 978-0-9805790-9-3.
- ↑ Orla Geoghegan, Christopher Eades, Luke SP Moore, Mark Gilchrist (2017 թ․ փետրվարի 9). «Clostridium difficile: diagnosis and treatment update». The Pharmaceutical Journal. Royal Pharmaceutical Society. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մարտի 7-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 30-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) - ↑ Joesoef, MR; Schmid, GP; Hillier, SL (1999 թ․ հունվար). «Bacterial vaginosis: review of treatment options and potential clinical indications for therapy». Clinical Infectious Diseases. 28 Suppl 1: S57-65. doi:10.1086/514725. PMID 10028110.
- ↑ Dubouchet, L; Spence, M. R.; Rein, M. F.; Danzig, M. R.; McCormack, W. M. (1997). «Multicenter comparison of clotrimazole vaginal tablets, oral metronidazole, and vaginal suppositories containing sulfanilamide, aminacrine hydrochloride, and allantoin in the treatment of symptomatic trichomoniasis». Sexually transmitted diseases. 24 (3): 156–60. doi:10.1097/00007435-199703000-00006. PMID 9132982.
- ↑ Leitsch, David (2015 թ․ սեպտեմբեր). «Drug resistance in the microaerophilic parasite Giardia lamblia». Current Tropical Medicine Reports. 2 (3): 128–135. doi:10.1007/s40475-015-0051-1. PMC 4523694.
- ↑ Zar, F. A.; Bakkanagari, S. R.; Moorthi, K. M.; Davis, M. B. (2007). «A comparison of vancomycin and metronidazole for the treatment of Clostridium difficile-associated diarrhea, stratified by disease severity». Clinical Infectious Diseases. 45 (3): 302–7. doi:10.1086/519265. PMID 17599306.
- ↑ Sherris medical microbiology. Ryan, Kenneth J. (Kenneth James), 1940- (Seventh ed.). New York. ISBN 9781259859816. OCLC 1004770160.
{{cite book}}
: CS1 սպաս․ այլ (link) - ↑ Shennan, A.; Crawshaw, S.; Briley, A.; Hawken, J.; Seed, P.; Jones, G.; Poston, L. (2005). «General obstetrics: A randomised controlled trial of metronidazole for the prevention of preterm birth in women positive for cervicovaginal fetal fibronectin: The PREMET Study». BJOG: An International Journal of Obstetrics and Gynaecology. 113 (1): 65–74. doi:10.1111/j.1471-0528.2005.00788.x. PMID 16398774.
- ↑ FDA Drug Safety Datasheet for Flagyl, «Archived copy» (PDF). Արխիվացված (PDF) օրիգինալից 2016 թ․ հունվարի 22-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 5-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link) - ↑ Karamanakos, P. N. (2008). «The possibility of serotonin syndrome brought about by the use of metronidazole». Minerva Anestesiologica. 74 (11): 679. PMID 18971895.
- ↑ 21,0 21,1 Karamanakos, P.; Pappas, P.; Boumba, V.; Thomas, C.; Malamas, M.; Vougiouklakis, T.; Marselos, M. (2007). «Pharmaceutical Agents Known to Produce Disulfiram-Like Reaction: Effects on Hepatic Ethanol Metabolism and Brain Monoamines». International Journal of Toxicology. 26 (5): 423–432. doi:10.1080/10915810701583010. PMID 17963129.
- ↑ 22,0 22,1 22,2 22,3 «Metronidazole CAS No. 443-48-1» (pdf). Report on Carcinogens, Twelfth Edition (2011). U.S. Department of Health and Human Services, Public Health Service, National Toxicology Program. Արխիվացված (PDF) օրիգինալից 2011 թ․ հոկտեմբերի 18-ին. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 28-ին.
- ↑ 23,0 23,1 «Metrogyl Metronidazole Product Information» (PDF). TGA eBusiness Services. Alphapharm Pty Limited. 2013 թ․ մայիսի 8. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 9-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 3-ին.
- ↑ Bendesky, A; Menéndez, D; Ostrosky-Wegman, P (2002 թ․ հունիս). «Is metronidazole carcinogenic?». Mutation Research. 511 (2): 133–44. doi:10.1016/S1383-5742(02)00007-8. PMID 12052431.
- ↑ (Beard et al. 1988)
- ↑ (IARC 1987; Thapa et al. 1998)
- ↑ «Flagyl 375 U.S. Prescribing Information» (PDF). Pfizer. Արխիվացված է օրիգինալից (pdf) 2008 թ․ օգոստոսի 7-ին.
- ↑ International Agency for Research on Cancer (IARC) (2010 թ․ մայիս). «Agents Classified by the IARC Monographs, Volumes 1–100» (PHP). World Health Organization. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ հունիսի 11-ին. Վերցված է 2010 թ․ հունիսի 6-ին.
- ↑ Chen, K. T.; Twu, S. J.; Chang, H. J.; Lin, R. S. (2003). «Outbreak of Stevens-Johnson Syndrome / Toxic Epidermal Necrolysis Associated with Mebendazole and Metronidazole Use Among Filipino Laborers in Taiwan». American Journal of Public Health. 93 (3): 489–492. doi:10.2105/ajph.93.3.489. PMC 1447769. PMID 12604501.
- ↑ Cina, S. J.; Russell, R. A.; Conradi, S. E. (1996). «Sudden death due to metronidazole/ethanol interaction». The American Journal of Forensic Medicine and Pathology. 17 (4): 343–346. doi:10.1097/00000433-199612000-00013. PMID 8947362.
- ↑ Gupta, N. K.; Woodley, C. L.; Fried, R. (1970). «Effect of metronidazole on liver alcohol dehydrogenase». Biochemical Pharmacology. 19 (10): 2805–2808. doi:10.1016/0006-2952(70)90108-5. PMID 4320226.
- ↑ Williams, C. S.; Woodcock, K. R. (2000). «Do ethanol and metronidazole interact to produce a disulfiram-like reaction?». The Annals of Pharmacotherapy. 34 (2): 255–7. doi:10.1345/aph.19118. PMID 10676835. «the authors of all the reports presumed the metronidazole-ethanol reaction to be an established pharmacologic fact. None provided evidence that could justify their conclusions»
- ↑ Visapää, J. P.; Tillonen, J. S.; Kaihovaara, P. S.; Salaspuro, M. P. (2002). «Lack of disulfiram-like reaction with metronidazole and ethanol». The Annals of Pharmacotherapy. 36 (6): 971–974. doi:10.1345/1542-6270(2002)036<0971:lodlrw>2.0.co;2. PMID 12022894.
- ↑ Eisenstein, B. I.; Schaechter, M. (2007). «DNA and Chromosome Mechanics». In Schaechter, M.; Engleberg, N. C.; DiRita, V. J.; և այլք: (eds.). Schaechter's Mechanisms of Microbial Disease. Hagerstown, MD: Lippincott Williams & Wilkins. էջ 28. ISBN 978-0-7817-5342-5.
- ↑ Կաղապար:Ullmann
- ↑ Կաղապար:Ullmann
- ↑ Kraft, M. Ya.; Kochergin, P. M.; Tsyganova, A. M.; Shlikhunova, V. S. (1989). «Synthesis of metronidazole from ethylenediamine». Pharmaceutical Chemistry Journal. 23 (10): 861–863. doi:10.1007/BF00764821.
- ↑ Barr, S. C.; Bowman, D. D.; Heller, R. L. (1994). «Efficacy of fenbendazole against giardiasis in dogs». American Journal of Veterinary Research. 55 (7): 988–990. PMID 7978640.
- ↑ Hoskins, J. D. (2001 թ․ հոկտեմբերի 1). «Advances in managing inflammatory bowel disease». DVM Newsmagazine. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 31-ին. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 28-ին.
- ↑ Plumb, D. C. (2008). Veterinary Drug Handbook (6th ed.). Wiley. ISBN 0-8138-2056-1.
- ↑ «Metronidazole». Drugs.com. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունիսի 24-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մետրոնիդազոլ - Մեդեքս
- «Metronidazole». Merck manuals.
- «Metronidazole». patient.info.
- «Metronidazole». Drug Information Portal. U.S. National Library of Medicine.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մետրոնիդազոլ» հոդվածին։ |
|