Ծնվել է 1900 թվականի հոկտեմբերի 15-ին հրեական ընտանիքում[10][11]։ Հոր կողմից պապը Սան Ֆրանցիսկոյում բարգավաճող հանրախանութ է ունեցել[12][13]։ 1906 թվականի երկրաշարժը ոչնչացրել է հանրախանութը, և ապահովագրական ընկերությունը, որը երկրաշարժի պատճառով սննկացել էր, չի կարողացել փոխհատուցել վնասը[10]։ Այսպիսով, Լերոյի ընտանիքը նույնպես սննկացել է։ Գումար վաստակելու համար երիտասարդ Մերվինը թերթեր է վաճառել, մասնակցել երիտասարդ տաղանդների շոուին՝ որպես երգիչ, ապա զավեշտախաղերում։ Շուտով նա իր զարմիկ Ջեսսի Լասկիի հետ ուղևորվել է Հոլիվուդ։ Աշխատել է որպես կոստյումեր, օպերատորի օգնական, այնուհետև մասնակցություն է ունեցել համր ֆիլմում՝ որպես գեգերի հեղինակ և դերասան[10]։ 1927 թվականին, որպես ռեժիսոր, առաջնելույթ է կատարել «Գնալու տեղ չկա» ֆիլմով[10]։
1930-ական թվականների առաջին կեսին բեմադրել է իր առավել հայտնի ֆիլմերը՝ «Փոքրիկ Կեսար» (1931), «Ես փախած տաժանակիր եմ» (1932), «1933 թվականի ոսկի փնտրողները» (1933)։ 1938 թվականին դարձել է Մետրո-Գոլդուին-Մայեր մեդիաընկերության ղեկավար, որտեղ, մասնավորապես, հանդես է եկել որպես «Օզ երկրի հրաշագործը» ֆիլմի պրոդյուսեր և ռեժիսոր[14][15]։ Լերոյի շնորհիվ հայտնի են դարձել այնպիսի դերասաններ, ինչպիսիք են Քլարկ Գեյբլը, Լորետա Յանգը, Ռոբերտ Միտչեմը և Լանա Թըրները[10]։
Карцева, Елена Николаевна Мервин Лерой // Режиссёрская энциклопедия. Кино США / Отв. ред. Карцева, Елена Николаевна. — 2-е изд. — М.: Материк, Научно-исследовательский институт киноискусства, 2002. — С. 82—83. — 276 с. — ISBN 5-85646-096-0