Միգենի
Միգենի | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 13, 1911 |
Ծննդավայր | Շկոդեր, Ալբանիա |
Վախճանվել է | օգոստոսի 26, 1938[1] (26 տարեկան) |
Վախճանի վայր | Բարի, Իտալիա կամ Թուրին, Իտալիա |
Գրական անուն | Migjeni |
Մասնագիտություն | բանաստեղծ և գրող |
Լեզու | ալբաներեն |
Քաղաքացիություն | Ալբանիա |
Millosh Gjergj Nikolla Վիքիպահեստում |
Միգենի (իսկական անունը Միլոշ Գերգ Նիկոլա) (ալբ․՝ Millosh Gjergj Nikolla, սերբ.՝ Miloš Đoka Nikolić, հոկտեմբերի 13, 1911, Շկոդեր, Ալբանիա - օգոստոսի 26, 1938[1], Բարի, Իտալիա և Թուրին, Իտալիա), ալբանացի բանաստեղծ, գրող հրապարակախոս։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Միլոշ Գերգ Նիկոլան ծնվել է 1911 թվականի հոկտեմբերի 13-ին ալբանական Շկոդեր քաղաքում՝ ալբանականացված սերբախորվաթական ընտանիքում։ Սովորել է Շկոդերի սերբալեզու դպրոցում։ Ավելի ուշ ուսումը շարունակել է ներկայիս Մակեդոնիայի տարածքում գտնվող Բիտոլա քաղաքի գիմնազիայում։ Ավարտելուց հետո, 1927 թվականից 1932 թվականներին սովորել է ուղղափառ հոգևոր ճեմարանում։ Միլոշն ուսումնասիրել է հին սլավոներեն, ռուսերեն, ֆրանսերեն, հունարեն, լատիներեն և կարող էր բոլոր վերոնշյալ լեզուներով կարդալ բնագրեր։
Ալբանիա վերադառնալուց հետո հրաժարվում է քահանա դառնալու մտքից և սկսում է ուսուցչությամբ զբաղվել գյուղական դպրոցում։
Հիվանդացել է տուբերկուլոզով։ Բուժման կուսեր է անցել Հունաստանի և Հյուսիսային Իտալիայի առողջարաններում, սակայն ապարդյուն։
Միլոշ Նիկոլան իր մահկանացուն կնքել է իտալական հոսպիտալներից մեկում՝ 26 տարեկան հասակում 1938 թվականի օգոստոսի 26-ին։
Նրա աճյունը Ալբանիա է տեղափոխվել 1956 թվականին։
Ստեղծագործական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Միգենին բանաստեղծությունների և պատմվածքների հեղինակ է, որոնցում արտացոլված է Եվրոպայի մտավորականների կյանքն ու տառապանքը։ Նա համարվում է Ալբանիայի ժամանակակից գրականության հիմնադիրներից մեկը։ Կոմունիստական իշխանությունները Միգենիին համարում էին պոեզիայում սոցիալիստական ռեալիզմի ծիծեռնակներից մեկը։
Իր կարճատև կյանքի ընթացքում գրողը ստեղծել է քսանչորս կարճ էսսե, որոնք տպագրվել են 1933 թվականից 1938 թվականներին։ Իր ստեղծագործությունները ստորագրել է Միգենի ծածկանունով (Millosh Gjergj Nikolla):
Նրա 35 բանաստեղծություններից բաղկացած ժողովածուն լույս տեսավ 1936 թվականին՝ «Vargjet e lira» անվանումով։ Հեղափոխական թեմատիկա արծարծելու պատճառաբանությամբ գրքի ամբողջ տպաքանակը գրաքննության ենթարկվեց և բռնագրավվեց Ահմետ Զոգուի վերահսկողությամբ։
Հիշատակ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Բանաստեղծի անունով է կոչվում Շկոդա քաղաքի գլխավոր թատրոնը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 Мигени // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Elsie, Robert (2005). Albanian Literature: A Short History. I.B.Tauris. էջեր 138–. ISBN 978-1-84511-031-4.
- Elsie, Robert (2012). A Biographical Dictionary of Albanian History. I.B.Tauris. էջեր 308–309. ISBN 978-1-78076-431-3.
- Demo, Elsa (2011 թ․ հոկտեմբերի 14). «Migjeni në librin e shtëpisë». Mapo; Arkiva Lajmeve. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ ապրիլի 18-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 30-ին.
- Pipa, Arshi (1978). Albanian literature: social perspectives. R. Trofenik. ISBN 978-3-87828-106-1.
- Polet, Jean-Claude (2002). Auteurs européens du premier XXe siècle: 1. De la drôle de paix à la drôle de guerre (1923-1939). De Boeck Supérieur. էջեր 710–711. ISBN 978-2-8041-3580-5.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Midjeni Արխիվացված 2014-03-01 Wayback Machine(անգլ.)
- Migjeni (Millosh Gjergj Nikolla). Free Verse, Dukagjini, Peja 2001Արխիվացված 2011-08-31 Wayback Machine
- Wybór dzieł Migjeni w języku albańskim
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միգենի» հոդվածին։ |
|
- Հոկտեմբերի 13 ծնունդներ
- 1911 ծնունդներ
- Շկոդեր քաղաքում ծնվածներ
- Օգոստոսի 26 մահեր
- 1938 մահեր
- Բարի քաղաքում մահացածներ
- Թուրին քաղաքում մահացածներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- 20-րդ դարի բանաստեղծներ
- Ալբանացի բանաստեղծներ
- Ալբանացի գրողներ
- Ալբանացի մանկավարժներ
- Բանաստեղծներ այբբենական կարգով
- Գրական կեղծանուններով հայտնի հեղինակներ
- Տուբերկուլոզից մահացածներ