Jump to content

Միխայիլ Բակունին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Միխայիլ Բակունին
ռուս.՝ Михаи́л Алекса́ндрович Баку́нин
Դիմանկար
Ծնվել էմայիսի 30, 1814(1814-05-30)[1][2]
ԾննդավայրՊրյամուխինո (գյուղ, Կուվշինովսկի շրջան), գ. Վեշկի, Տվերի նահանգ, Ռուսական կայսրություն[3]
Մահացել էհուլիսի 1, 1876(1876-07-01)[3][2][1] (62 տարեկան)
Մահվան վայրԲեռն, Շվեյցարիա[3][1]
ԳերեզմանԲրեմգարտենի գերեզմանատուն
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն, Ռուսաստան և  Ֆրանսիա
Մայրենի լեզուռուսերեն
Կրոնաթեիզմ
ԿրթությունHU Berlin և Միխայիլովյան հրետանային ուսումնարան (հունիս 1834)
Ազդվել էԷրնստ Հոֆման, Ալեքսանդր Գերցեն, Նիկոլայ Օգարյով, Պիեռ Պրուդոն, Ժան Ժակ Ռուսո, Լյուդվիգ Ֆոյերբախ, Կարլ Մարքս, Գեորգ Վիլհելմ Ֆրիդրիխ Հեգել և Ֆեոդոր Դոստոևսկի
ԵրկերԱստված և պետություն, Revolutionary Catechism? և Statism and Anarchy?
Մասնագիտությունփիլիսոփա, գրող, քաղաքական գործիչ, անարխիստ և հեղափոխական
ԱմուսինAntonia Kwiatkowska?
Ծնողներհայր՝ Ալեքսանդր Բակունին, մայր՝ Վարվառա Մուրավյովա
ԱնդամությունԱռաջին ինտերնացիոնալ
ԵրեխաներՄարիա Բակունինա և Սոֆյա Բակունինա
Ստորագրություն
Изображение автографа
 Mikhail Bakunin Վիքիպահեստում

Միխայիլ Ալեքսանդրովիչ Բակունին (ռուս.՝ Михаил Александрович Бакунин, մայիսի 30, 1814(1814-05-30)[1][2], Պրյամուխինո (գյուղ, Կուվշինովսկի շրջան), գ. Վեշկի, Տվերի նահանգ, Ռուսական կայսրություն[3] - հուլիսի 1, 1876(1876-07-01)[3][2][1], Բեռն, Շվեյցարիա[3][1]), ռուսական հեղափոխական նարոդնիկության հիմնադիրներից, անարխիզմի խոշորագայն տեսաբան։

1848-1849 թվականների հեղափոխության գործուն մասնակցության համար Սաքանիայի և Ավստրիայի դատարանները Բակունին դատապարտել են մահապատժի։ 1851 թվականին Ավստրիայի կառավարությունը նրան հանձնել է Ռուսաստանին, իսկ 1857 թվականին՝ աքսորվել է Սիբիր։ 1861 թվականին նա փախ­չում է աքսորից և կրկին ներգրավվում եվրոպական հեղափոխական շարժման մեջ։ Այսուհետ նա իրեն նվիրաբերում է երկու մեծ նպատակի՝ առկա քաղաքական վար­չակարգերի դեմ պայքարին և անար­խիստական հասարակական իդեալի տեսական որոնմանը։ Բակունին անարխիստական տեսության առանցքային գաղափարը պետության առաջացման և դրա քայքայման ուղի­ների՝ հանուն ոչ-պետական, հասարա­կական ինքնակառավարման հաստատ­ման հայեցակարգն է։ Ըստ նրա պե­տությանը սոցիալական գոյացում է՝ խորհրդանշելով անձի իրավունքների ու ազատությունների վերացական սահմա­նափակումը հանուն համընդհանուր բարիքի վերացական ու առասպելական գաղափարի։ Այնտեղ, ուր սկսվում է պե­տությունը, ավարտվում է անձի ազա­տությունը և, հակառակը, մարդու ազա­տությունը՝ նրա իրավունքների ընդար­ձակումը հանգեցնում է պետության իշխանութ­յան ազդեցության ոլորտների վերա­ բաշխման։ Ըստ Բակունինի, անարխիան հասա­րակության զարգացման եզրափակիչ փուլն է՝ կապված զանգվածների մեջ ազատության գաղափարի տարածման հետ։ Պատմական գործընթացի նրա հայեցակարգում ազատությունը հանդես է գալիս որպես պատմության և՛ նպատակ, և՛ գերագույն արդյունք։ Բակունինը առանձնացնում է ազատության երեք տարր։ Առաջինը՝ «վերին աստիճանի դրական և հասարակական», բնության և հասարակության զարգացման օրենք­ ների իմացության հնարավորությունն է։ Երկրորդը՝ զուտ բացասական։ Դա մարդկային անհատի խռովության տարրն է «յուրաքանչյուր աստվածային ու մարդկային, կոլեկտիվ ու անհատա­կան իշխանության» դեմ։ Յուրաքանչյուր իշխանություն «բնության անմիջա­կան արդյունքը չէ». այն ստեղծվում ար­տաքին ուժերով «բնական հասարակութ­յունում», ուստի մարդու խռով բնության պատճառով չի կարող բողոք ու խռովութ­յուն չառաջացնևլ։ Ամեն մի իշխանութ­յան անհատական ագատաթյան սահ­մանափակում է, իսկ վերջինս ենթակա չէ բաժանման։ Երրորդ տարրը՝ անհա­տի խռովությունն է «հասարակության բնական ազդեցության», «հասարակա­կան կարծիքի» դեմ։ Բակունինի կարծիքով, իդեա­լական հասարակարգը ինքնավարութ­յան, ինքնակառավարման ու ազատ դաշնության սկզբունքների վրա հիմնված հասարակությունն է։ Հիմնական երկերն են «Ֆեդերալիզմ, սոցիալիզմ և հակաաստվածաբանություն» (1868), «Պետականություն և անարխիա» (1873

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Հայկական Սովետական Հանրագիտարան, հատոր 1-12, 1974-1986 թթ, Երևան
  • Է․ Աղայան «Արդի հայերենի բացատրական բառարան», հատոր 1-2, 1976 թ, Երևան
  • А․ Б. Барихин "Большой юридический словарь", 2002 թ, Москва

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միխայիլ Բակունին» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 245