Միխո Մոսուլիշվիլի
Միխո Մոսուլիշվիլի მიხო მოსულიშვილი | |
---|---|
Ծննդյան անուն | վրաց.՝ მიხეილ მოსულიშვილი |
Ծնվել է | դեկտեմբերի 10, 1962[1] (61 տարեկան) |
Ծննդավայր | Արաշենդա, Գուրջաանի շրջան, Կախեթի մարզ, Վրաստան |
Մասնագիտություն | դրամատուրգ, սցենարիստ, թարգմանիչ, կենսագիր, երկրաբան, խմբագիր, գրող, վիպասան և վիպասան |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Վրաստան |
Կրթություն | Թբիլիսիի պետական համալսարան |
Ժանրեր | պիես, Սցենար, Գերկարճ (ֆլեշ) արձակ և էսսե |
Գրական ուղղություններ | Մետամոդեռնիզմ և post-postmodernism? |
Ուշագրավ աշխատանքներ | A Big She-Bear?[2] |
Պարգևներ | |
Ազգականներ | Liguri Mosulishvili? |
Ներշնչվել է
| |
Կայք | mihobooks.wordpress.com |
Miho Mosulishvili Վիքիպահեստում |
Միխո Մոսուլիշվիլի (վրաց.՝ მიხო მოსულიშვილი, ծնվել է՝ 10 դեկտեմբերի, 1962, Առաշենդա, Գուրջաանի շրջան, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ), վրացի գրող, դրամատուրգ, էսսեիստ, թարգմանիչ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Միխո Մոսուլիշվիլին ծնվել է 1962 թվականի դեկտեմբերի 10-ին Առաշենդա գյուղում։ 1986 թվականին ավարտել է Թբիլիսիի պետական համալսարանի երկրաբանական-աշխարհագրական ֆակուլտետը՝ ստանալով ինժեներ-երկրաբանի մասնագիտություն (երկրաբանական նկարահանումներ, օգտակար հանածոների որոնում)։
1981—1984 թվականներին զուգահեռաբար սովորել է նաև կինոդրամատուրգիայի բաժնում (Էռլոմ Ախվլեդիանիի ու Դաթո Աղիաշվիլիի արվեստանոց)։
Աշխատել է որպես երկրաբան, լրագրող, թարգմանիչ, խմբագիր, սցենարիստ։
Միխո Մոսուլիշվիլին հրատարակել է պատմվածքների, վեպերի ու պիեսների շուրջ քսան վրացերեն գրքեր։ Նրա ստեղծագործություններից շատերը թարգմանվել են տարբեր լեզուներով։ Նրա պիեսները Վրաստանում բեմադրվում են ինչպես թատրոնում, այնպես էլ ռադիոյով ու հեռուստատեսությամբ։
Միխո Մոսուլիշվիլին ապրում է Թբիլիսիում կնոջ ու դստեր հետ։
Հրատարակված գրքեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Անտառի մարդը»[3], Թբիլիսի, մշակույթի նախարարության հրատարակություն, 1988, ողբերգություն։
- «Լուսնի օրվա սրբապատկերները»[4], Թբիլիսի, «Մերանի» հրատարակչություն, պատմվածքներ, նովելներ ու մանրապատումներ, 1990։
- «Օձեր էր սպանում Աստծու համար»[5], Թբիլիսի, «Իլիա» հրատարակչություն, վրացական ժողովրդական աղոթքներ, հավաքել ու չափածո գրի է առել Միխո Մոսուլիշվիլին, 1993։
- «Ուղղահայաց տարածություն»[6], Թբիլիսի, «Мерани» հրատարակչություն, պատմվածքներ, նովելներ ու մանրապատումներ, 1997
- «Բոլոր ժամանակների ասպետը»[7], Թբիլիսի, «Բեսթսելլեր» հրատարակչություն, վեպ Անդրոնիկաշվիլիների ընտանիքի յոթ սերունդների երկդարյա կյանքից, 1999։
- «Թռիչք առանց տակառի»[8], Թբիլիսի, «Բաքուր Սուլակաուրի հրատարակչություն», վեպ Գերմանիայում վրացի ու սևամորթ ներգաղթյալների կյանքի մասին, 2001, ISBN 99928-974-2-4 և երկրորդ հրատարակություն՝ Թբիլիսի, «Գումբաթի-2007», 2011, ISBN 978-9941-0-3160-1։
- «Բենդելա»[9], Թբիլիսի, «Սաարի» հրատարակչություն, վավերագրական վեպ ֆուտբոլիստ Զազա Բենդելիանիի մասին, 2003, ISBN 99928-39-69-4
- «Կարապները ձյան տակ»[10], Թբիլիսի, «Սաարի» հրատարակչություն, մանրապատումներ ու էսսե, 2004, ISBN 99940-29-30-4
- «Համարյա Պիկասո ու մի քիչ էլ Բոսխ, աջ կողմից»[11], Թբիլիսի, «Սաարի» հրատարակչություն, յոթ ծիծաղելի պիեսներ, որոնցում ոչ բոլորովին անհույս թաքցված են արցունքները (գրքի շապիկի «Միխո Մոսուլիշվիլին ծխամորճով» ծաղրանկարի հեղինակ՝ Զաալ Սուլաքաուրի), 2010, ISBN 978-99940-60-87-0
- «Վաժա Փշավելա»[12], կենսագրություն, Թբիլիսի, «Պեգասներ» հրատարակչություն, 2011, ISBN 978-9941-9179-6-7
- «Հաջողության քար»[13], ինը պատմվածքների ժողովածու, Թբիլիսի, «Սիեստա» հրատարակչություն, 2011, ISBN 978-9941-414-79-4
- «Գելեսա» (Լազյան ծովային կինովեպ, որ ներկայացված է որպես Կիրբիշի ֆելյուգայի վերջին ճանապարհորդության ժամանակագրություն, կամ Հասան Խելիմիշի կենդանացող նկարները, եթե ուզում եք)[14], Թբիլիսի, «Ուսթարի» հրատարակչություն, 2012, ISBN 978-9941-9261-1-2; Синопсис для роман ISBN 978-9941-9261-2-9
- Ոչ մի տեղից դեպի ոչ մի տեղ (երեսունութ մանրապատումների ու մեկ վիպակի ժողովածու)[15], 2012, ISBN 978-9941927331
- Հոգու գետը (Քսան նովելների ժողովածու)[16], 2012, ISBN 978-9941440908
- Մեծ Արջ (լեռների պատմությունը նախաբանով ու վերջաբանով)[17], 2013, ISBN 978-9941-451-14-0
Հայերեն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Միխո Մոսուլիշվիլի — Հինգ էսքիզներ[18], Գարուն (ամսագիր, Երևան), # 2, էջեր 84–85, Վրացերենից թարգմանեց Հրաչյա Բայրամյանը, 1999
Թարգմանություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Բորիս Ակունին —
- «Ազազել» (აზაზელი) Արխիվացված 2007-09-27 Wayback Machine, «Արետե» հրատարակչություն, 2004 թ. ISBN 99940-74-8-X
- «Թուրքական գամբիտ» (თურქული გამბიტი) Արխիվացված 2007-09-27 Wayback Machine, «Քվիրիս պալիտրա» հրատարակչություն, 2006 թ., ISBN 99940-42-07-6;
- «Լեվիաֆան» (ლევიათანი) Արխիվացված 2007-09-27 Wayback Machine, «Քվիրիս պալիտրա» հրատարակչություն,, 2006 թ., ISBN 978-9941-413-98-8
- Գայոս Տրանքվիլլոս Սվետոնիոս — Տասներկու կեսարների կյանքը, «Պեգասներ» հրատարակչություն, 2011 թ., ISBN 978-9941-9206-1-5
- Անրի Գիդել — Պիկասո (կենսագրություն), 2013 թ., ISBN 978-9941-444-13-5
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Միխո Մոսուլիշվիլին արժանացել է «Պատվո մեդալ» («Honor» Medal Արխիվացված 2007-10-22 Wayback Machine) Վրաստանի նախագահի 1998 թվականի մարտի 7-ի № 132 հրամանով («Ցիսկարի» գրական ամսագրի հիմնադրման 150-ամյակի առթիվ - «Սաքարթվելոյի Հանրապետություն» թերթ, 15 մարտի, 1998 թվական)։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Library of Congress Library of Congress Name Authority File
- ↑ https://en.wikipedia.org/wiki/A_Big_She-Bear
- ↑ Mixo Mosulišvili (1988), T'kis kaci, Tbilisi, Georgia: Kulturis saministro
- ↑ Mixo Mosulišvili (1990), Mtʻvariani dġis pʻreskebi, Tbilisi, Georgia: Merani
- ↑ Mixo Mosulišvili (1992), Gveli movkal uplisatvis (Gveli movkal uflisatvis ed.), Tbilisi, Georgia: Ilia
- ↑ Mixo Mosulišvili (1997), Sivr'ce vertikalshi, Tbilisi, Georgia: Merani
- ↑ Mixo Mosulišvili (1999), Užamo žamis raindi, Tbilisi, Georgia: Bestseleri
- ↑ Pʻrena ukasrod (Open Library)
- ↑ Mixo Mosulišvili (2003), Bendela, Tʻbilisi: Gamomcʻemloba Saari, ISBN 9992839694, OCLC 55067899, 9992839694
- ↑ Mixo Mosulišvili (2004), Gedebi tovlqvesh, Tbilisi, Georgia: Saari
- ↑ Mixo Mosulišvili (2010), Titqmis picaso da cota boskhi, marjvnidan, Tbilisi, Georgia: Saari
- ↑ Mixo Mosulišvili (2011), Vazha-Pshavela (Vaja-Pshavela ed.), Tbilisi, Georgia: Pegasi
- ↑ Mixo Mosulišvili (2011), Mercy Stone, Tbilisi, Georgia: Siesta
- ↑ Helessa | Wix.com(չաշխատող հղում)
- ↑ Mixo Mosulišvili (2012), Arsaidan Arsaitken, Tbilisi, Georgia: Saunje Publishing
- ↑ Mixo Mosulišvili (2012), Sulis mdinare, Tbilisi, Georgia: Inteleqti
- ↑ Mixo Mosulišvili (2013), Didi zu datvi, Saunje Publishing House
- ↑ «Գարուն», # 2, 1999 - ISNN 0320-3052
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- MOSULISHVILI MIKHO
- Archanda, Which Is Invisible Արխիվացված 2017-03-16 Wayback Machine
- Два рассказа. С грузинского. Перевод Майи Бирюковой («Дружба Народов» 2012, № 2)
- «Գարուն», # 2, 1999 - ISNN 0320-3052
- Кто такой Паруйр Севак? - հոդված Պարույր Սևակի մասին
- Сначала честь, а все остальное потом Արխիվացված 2011-09-26 Wayback Machine
- Интервью с акцентом(չաշխատող հղում)
- На «Точка. Зрения» Արխիվացված 2011-11-14 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միխո Մոսուլիշվիլի» հոդվածին։ |
|
- Դեկտեմբերի 10 ծնունդներ
- 1962 ծնունդներ
- Ապրող անձինք
- Վրաստանում ծնվածներ
- Թբիլիսիի պետական համալսարանի շրջանավարտներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Վրացի գրողներ
- Վրացի դրամատուրգներ
- Վրացի թարգմանիչներ
- Վրացի սցենարիստներ
- Անձինք Թբիլիսիից
- 20-րդ դարի վիպասաններ
- Պոստմոդեռնիստ գրողներ
- Պատվո շքանշանի ասպետներ (Վրաստան)