Միյոշի Ումեկի
Միյոշի Ումեկի ճապ.՝ 梅木 美代志 | |
---|---|
Ծնվել է | մայիսի 8, 1929[1][2][3] |
Ծննդավայր | Օտարու, Ճապոնիա |
Մահացել է | օգոստոսի 28, 2007[4][1][2][…] (78 տարեկան) |
Մահվան վայր | Լիկինգ, Տեխաս շրջան, Միսսուրի, ԱՄՆ |
Քաղաքացիություն | Ճապոնիա և ԱՄՆ |
Մասնագիտություն | երգչուհի, հեռուստատեսային դերասանուհի, թատրոնի դերասանուհի, կինոդերասանուհի, ջազ երաժիշտ և դերասանուհի |
Ժանրեր | փոփ |
Պարգևներ և մրցանակներ | |
Միյոշի Ումեկի (ճապ.՝ 梅木 美代志, անգլ.՝ Miyoshi Umeki, մայիսի 8, 1929[1][2][3], Օտարու, Ճապոնիա - օգոստոսի 28, 2007[4][1][2][…], Լիկինգ, Տեխաս շրջան, Միսսուրի, ԱՄՆ), ամերիկացի դերասանուհի և երգչուհի, որն ԱՄՆ է արտագաղթել Ճապոնիայից 1955 թվականին։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Միյոշի Ումեկին ծնվել է 1929 թվականի ապրիլի 3-ին ճապոնական Հոկայդո կղզու Օտարու քաղաքում, ընտանիքի ինը երեխաներից ամենափոքրն էր։ Պատանեկության տարիներին եղել է Կաբուկի թատրոնի և ամերիկյան փոփ երաժշտության երկրպագուն, ինչն էլ հետևաբար նրա կարիերայի ձևավորման վրա մեծ ազդեցություն է ունեցել։
Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո Միյոշին սկսել է ելույթ ունենալ կաբարեում ՝ որպես երգչուհի՝ այդ ընթացքում օգտագործելով Նենսի Ումեկի կեղծանունը։ Շուտով դրանից հետո նա արել է իր երգերի մի քանի ձայնագրություններ «RCA Victor Japan» ստուդիայում, իսկ 1953 թվականին առաջին անգամ հանդես է եկել «Seishun Jazu Musume» ճապոնական ֆիլմում։
1955 թվականին Միյոշի Ումեկին արտագաղթել է ԱՄՆ, որտեղ որոշել է շարունակել իր դերասանական և երաժշտական կարիերան։ Այնտեղ սկզբնապես նա հանդես է եկել հեռուստատեսությունում, իսկ հետո պայմանագիր է կնքել «Mercury Records» կազմակերպության հետ, որտեղ էլ ձայնագրել է մի քանի միակատար սինգլներ և երկու ալբոմ։ Շուտով նա իր վրա է սևեռել ռեժիսոր Ջոշուա Լոգանի ուշադրությունը, որն էլ հրավիրել է նրան խաղալ Կացումիի դերը իր «Սայոնարա» ֆիլմում (1957 թվական)։ Այդ դերը 1958 թվականին նրան «Օսկար» մրցանակ է բերել՝ երկրորոդ պլանի լավագույն դերասանուհի անվանակարգում, և Միյոշի Ումեկին դարձել է առաջին ասիացի դերասանուհին, ով այդ մրցանակն է ստացել։
1958 թվականին նա արժացել է «Թոնի» մրցանակի՝ «Գույների թմբուկի երգը» բրոդվեյան մյուզիքլում իր խաղացած դերի համար։ Ցուցադրությունը տևել է երկու տարի, իսկ 1961 թվականին մյուզիքլը էկրանավորվել է։ «Գույների թմբուկի երգը» կինոտարբերակում իր խաղացած դերի համար դերասանուհին արժանացել է «Ոսկե գլոբուս» մրցանակի։ 1961 թվականից հետո նա նկարահանվել է ընդամենը երեք ֆիլմում, որից հետո՝ 1969 թվականից մինչև 1972 թվականը, կատարել է տիկին Լիվինգսթոնի դերը «Էդի հայրիկի խնամքը» սերիալում, իսկ ցուցադրության ավարտից հետո ավարտել է իր կարիերան։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Միյոշի Ումեկիի առաջին ամուսինը՝ Ուայն Օպին, որի հետ ամուսնացել է 1958 թվականին, եղել է հեռուստատեսային ռեժիսոր, սակայն 1967 թվականին նրանք ամուսնալուծվել են։ Երկրորդ անգամ դերասանուհին ամուսնացել է մեկ տարի անց ռեժիսոր Ռենդոլա Հուդայի հետ, միասին որդեգրել են Մայքլ անունով մի տղայի։ Զույգը հիմնավորվել է Լոս Անջելեսում, որտեղ նրանք զբաղվել են վարձակալության բիզնեսով։ 1976 թվականին՝ ամուսնու մահից հետո, Միյոշի Ումեկին երկար ժամանակ ապրել է միայնակ Շերման Օքսում,որից հետո տեղափոխվել է Միսսուրի նահանգի Լիկինգ քաղաք՝ որդու ընտանիքի մոտ։ Հենց այնտեղ էլ մահացել է քաղցկեղից 2007 թվականի օգոստոսի 28-ին՝ 78 տարեկանում։
Ֆիլմերի ընտրանի
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Գույների թմբուկի երգը», 1961 թվական – Մեյ Լի
- «Սայոնարա», 1957 թվական – Կացումի
- «Տամիկո անունով աղջիկը», 1962 թվական – Էյկո
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1958 թվական — «Օսկար» մրցանակ երկրորդ պլանի լավագույն դերասանուհու համար («Սայոնարա»)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Internet Broadway Database — 2000.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 filmportal.de — 2005.
- ↑ 3,0 3,1 Գերմանիայի ազգային գրադարանի կատալոգ (գերմ.)
- ↑ 4,0 4,1 4,2 Miyoshi Umeki; Recorded American Pop Standards, Won Oscar for 'Sayonara' // The Washington Post / M. Murray — Washington: Fred Ryan, 2007. — ISSN 0190-8286; 2641-9599
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միյոշի Ումեկի» հոդվածին։ |
|
- Մայիսի 8 ծնունդներ
- 1929 ծնունդներ
- Ճապոնիայում ծնվածներ
- Օգոստոսի 28 մահեր
- 2007 մահեր
- ԱՄՆ-ում մահացածներ
- Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի Օսկարի մրցանակակիրներ
- Անձինք այբբենական կարգով
- Դերասաններ այբբենական կարգով
- 20-րդ դարի ամերիկացի երգիչներ
- 20-րդ դարի ամերիկացի երգչուհիներ
- 21-րդ դարի ամերիկացի կանայք
- «Թոնի» մրցանակի դափնեկիրներ
- «Ոսկե գլոբուս» մրցանակի դափնեկիրներ
- Ամերիկացի երգչուհիներ
- Ամերիկացի կինոդերասանուհիներ
- Ամերիկացի հեռուստատեսային դերասանուհիներ
- Ամերիկացի փոփ երգչուհիներ
- Թատրոնի դերասանուհիներ
- Ճապոնացի դերասանուհիներ
- Ճապոնացի երգչուհիներ
- Քաղցկեղից մահացածներ
- 20-րդ դարի ամերիկացի դերասանուհիներ
- 20-րդ դարի ամերիկացի երաժիշտներ