Մո
Բնակավայր | |||
---|---|---|---|
Մո | |||
ֆր.՝ Meaux[1] | |||
| |||
Երկիր | Ֆրանսիա | ||
Համայնք | arrondissement of Meaux? և Սեն-է-Մարն | ||
Մակերես | 14,98 կմ² | ||
ԲԾՄ | 49 մետր, 39 մետր, 107 մետր | ||
Բնակչություն | ▼55 616 մարդ (հունվարի 1, 2021)[3] | ||
Ժամային գոտի | UTC+1 և UTC+2 | ||
Փոստային դասիչ | 77100[4] | ||
Ավտոմոբիլային կոդ | 77 | ||
Պաշտոնական կայք | ville-meaux.fr(ֆր.) | ||
Награды | Կաղապար:Военный крест 1914—1918 (Франция) | ||
| |||
Մո (ֆր.՝ Meaux), քաղաք Ֆրանսիայում՝ Իլ դը Ֆրանս երկրամասի Սեն է Մառն դեպարտամենտում, Մառն գետի ափին, Փարիզից դեպի հյուսիս-արևելք։ Զբաղեցնում է մոտավորապես 15 քառակուսի կիլոմետր տարածք։ 2017 թվականի տվյալներով բնակչության թվաքանակը եղել է 54.991։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Անտիկ ժամանակներում Մոն սկզբում կոչվել է Յանտինում (Ջանտինում), այնուհետև՝ Civitas meldorum կամ Meldi[5] (գալլական մելդ ցեղի անունից)։ 4-րդ դարից եպիսկոպոսական նստավայր էր։ 923-ից 1361 թվականներին եղել է Շամպայնի կոմսերի տիրույթը։
1358 թվականի օգոստոսին քաղաքի պատերի տակ կոմս Գաստոն դե Ֆուայի և Ժան դը Գրայիի ջոկատը ոչնչացրեց ապստամբ «ժակերին » և նրանց միացած փարիզեցիներին ՝ փրկելով դքսուհիներ Ժաննա Նորմանդացուն և Բլանկա Օռլեանցուն.
Մոն եղել է հուգենոտների շարժման առաջին օջախներից մեկը (1567 թվականին իշխան Կոնդեն այստեղ քիչ էր մնում բռներ Ֆրանսիայի թագավորին), որոնցից շատերը ոչնչացվեցին բարդուղիմեոսյան գիշերը։ Մոն նաև բրի պանրի բնօրրանն ու արտադրության հիմնական կենտրոնն է։
Ժողովրդագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2018 թվականի տվյալներով Մոյի բնակչության թվաքանակը եղել է 55.416. այդ ցուցանիշով առաջին տեղն է գրավել Սեն է Մառն դեպարտամենտում՝ առաջ անցնելով նաև Շել քաղաքից (55.148 բնակիչ)[6]։
Պատմական բնակչություն | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
|
| ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Աղբյուր՝ EHESS[7] and INSEE (1968-2017)[8] |
Տեսարժան վայրեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Մոում գտնվում են հետևյալ տեսարժան վայրերը.
- Ուշ գոթական տաճարը, որը վերականգնման կարիք ունի.
- Եպիսկոպոսական պալատը (XII-XVII դդ.), որը վերածվել է նրանցից ամենահամբավվածի՝ Բոսյուեի («Մոյի արծիվ») թանգարանի. այստեղ պահպանվել են վերջինիս տապանաքարը և նրա մի քանի հուշարձանները։
- 2011 թվականի նոյեմբերի 11-ին բացվել է 1914-1918 թվականների Մեծ (Առաջին համաշխարհային) պատերազմի թանգարանը (Musée de la Grande Guerre du Pays de Meaux[9])։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Քաղաքապետարանը
-
Եպիսկոպոսական պալատը
-
Սբ. Էթիեն տաճարը
-
Սբ. Էթիեն տաճարի պատուհանը
-
Մառնի կամուրջը
-
Մոյի ավանդական բրի պանիրը
Անվանի անձինք
[խմբագրել | խմբագրել կոդը]- Դանիել Չեկալդի (1927—2003) — կինոյի և թատրոնի ֆրանսիացի դերասան, ռեժիսոր, սցենարիստ։ Մոյում նրա անունով է կոչվել զբոսայգիներից մեկը։
- Լյուկա Դին (ծնվ. 1993) — ֆուտբոլիստ
Քույր քաղաքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մոյի քույր քաղաքներն են[10]՝
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Code officiel géographique
- ↑ պատկերանիշ
- ↑ Populations légales 2021 — The National Institute of Statistics and Economic Studies, 2023.
- ↑ Base officielle des codes postaux — La Poste, 2018.
- ↑ «Lateinisch-deutsches Taschenwörterbuch der neuern Geographie — Friedrich Adolf Ebert». Արխիվացված օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 26-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 26-ին.
- ↑ Téléchargement du fichier d'ensemble des populations légales en 2018, INSEE
- ↑ Cassini-Ehess|21801|Meaux
- ↑ Population en historique depuis 1968, INSEE
- ↑ Offizielle Seite des Musée de la Grande Guerre du Pays de Meaux
- ↑ «Jumelage». ville-meaux.fr (ֆրանսերեն). Meaux. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 19-ին.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Patrice Croisy: Bibliographie de Meaux (Meaux, 2006–2009). This database includes over 8 000 articles and books on Meaux and neighbourhood. Some of them are in English.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Քաղաքի պաշտոնական կայքէջը (Ֆրանսերեն)
- Pictures of Meaux Cathedral:[1], [2], [3]
- 2003 Land Use(չաշխատող հղում), from IAU ÎdF (Institute for Urban Planning and Development of the Paris-Île-de-France région (fr)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մո» հոդվածին։ |
|