Մոնղոլիան միջուկային զենքից զերծ գոտի
Մոնղոլիան միջուկային զենքից ազատ գոտի (անգլ.՝ Mongolian Nuclear-Weapons-Free Status - MNWFS), միջուկային զենքից ազատ գոտի, որը նախաձեռնել է Մոնղոլիան։ ԽՍՀՄ փլուզումից հետո (1992) Մոնղոլիայի առաջին նախագահը հայտարարել է, որ Մոնղոլիան ձգտում է չեզոքության։ Նույն թվականին ռուսական ցամաքային զորքն ամբողջությամբ դուրս է եկել Մոնղոլիայի տարածքից։ Իսկ 2000 թվականի փետրվարի 28-ին ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեան բանաձև է ընդունել, որով Մոնղոլիան ճանաչվել է «միջուկային զենքից ազատ գոտի» և համապատասխանաբար՝ հաստատվել է «Մոնղոլիայում միջուկային զենքի կարգավիճակը»[1]։
Մոնղոլիան դարձել է ՄԱԿ-ի ապամիջուկայնացված գոտու մաս առանց որևէ այլ երկրի հետ համաձայնագիրային դաշինքի՝ Պետական մեծ խուրալի (Մոնղոլիայի խորհրդարան) որոշմամբ։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1992 թվականին Մոնղոլիայի նախագահ Պունսալմագի Օչիրբատը հայտարարել է, որ Մոնղոլիան ձգտում է դառնալ առանց միջուկային զենքի գոտի։ Նույն թվականին ռուսական բանակը հեռացել է երկրից և Մոնղոլիան աշխարհաքաղաքական փոփոխությունների արդյունքում չեզոք երկիր դառնալու հեռանկար տեսնելով Առանց միջուկային զենքի գոտի դառնալու մասին հռչակագիր է ընդունել և Մոնղալիայի այդ կարգավիճակը ճանաչելու խնդրագրով դիմել է ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարին[1]։
Այս նախաձեռնությունը դրական ընդունելության է արժանացել Մոնղոլիայի հարևանների՝ Ռուսաստանի Դաշնության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության (որոնք երկուսն էլ միջուկային զենքի երկրներ) կողմից, ինչպես նաև ընդհանուր առմամբ համաշխարհային հանրության կողմից[2]։
Միջուկային զենքից ազատ գոտու մաս դառնալու այս նախաձեռնությունը հանրության ուշադրությանն արժանացավ իր որոշ չափով անսովոր լինելով, քանի որ նախկինում առանց միջուկային զենքի գոտիները կազմվել էին մի խումբ երկրներից, թեև միայն մեկ պետության ապամիջուկային գոտի լինելու հնարավորությունը նույն չափով վաղուց ճանաչված էր․ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 1974 թվականի դեկտեմբերի 9-ի 3261 F բանաձևում նշվում է․
Միջուկային զենքից զերծ գոտիներ ստեղծելու հետ կապված պարտավորությունները կարող են ստանձնել ոչ միայն պետությունների խմբերը, ներառյալ ամբողջ մայրցամաքները կամ աշխարհագրական մեծ շրջանները, այլ նաև փոքր պետությունների խմբեր և նույնիսկ առանձին երկրներ[3]։ |
Միջազգային ճանաչում
[խմբագրել | խմբագրել կոդը]Անվանում | Տարածք | Մակերես ( կմ2) |
Մանակից երկրներ |
Վավերացված |
---|---|---|---|---|
Անտարկտիկայի | Անտարկտիդա | 14,000,000 | 45 | 1961-06-23[5] |
Տիեզերքի | Տիեզերք | 1967-10-10[6] | ||
Տլատելոլկոյի | Լատ․ Ամերիկա Վեստ Ինդիա |
21,069,501 | 33 | 1969-04-25[7] |
Օվկիանոսի | Օվկիանոսի հատակ | 1972-05-18[8] | ||
Ռարոտոնգայի | Խաղաղ օվկիանոս | 9,008,458 | 13 | 1986-12-11[9] |
Բանգկոկի | ASEAN | 4,465,501 | 10 | 1997-03-28[10] |
Մոնղոլիայի (MNWFS) |
Մոնղոլիա | 1,564,116 | 1 | 2000-02-28[11] |
Սեմիի (CANWFZ) |
Կենտր․ Ասիա | 4,003,451 | 5 | 2009-03-21[12] |
Պելինդաբայի | Աֆրիկա | 30,221,532 | 53 / 40 | 2009-07-15[13] |
Ընդամենը: |
Մոնղոլիան ՄԱԿ-ին կոչ արեց միջազգայնորեն ճանաչել իր ձգտումը։ Մոնղոլիայի միջազգային ճանաչման մղումը արդյունք տվեց 53/77 D բանաձևին[14], որը դրվեց հաջորդ հանդիպման օրակարգում և ընդունվեց Գլխավոր ասամբլեայի 27-րդ նիստում (առանց քվեարկության) 1998 թվականի դեկտեմբերի 4-ին, և ասվեց. «Գլխավոր ասամբլեան ... ողջունում է Մոնղոլիայի կողմից միջուկային զենքից զերծ կարգավիճակի մասին հայտարարությունը»[15]։ Այդ բանաձևով ՄԱԿ-ը կոչ էր անում ՄԱԿ-ի անդամ երկրներին, ներառյալ միջուկային զենք ունեցող պետություններին, Մոնղոլիայի ապամիջուկային գոտին ապահովելու միջոցներ ձեռնարկել։ Սակայն սա աջակցություն չգտավ, բայց Ճապոնիան իր զորակցությունն է հայտնել։ Մոնղոլիան այդպիսով հասավ իր նպատակին և անցավ իր պլանի հաջորդ բանաձևին։
2000 թվականի փետրվարի 28-ին ՄԱԿ-ում Մոնղոլիայի դեսպան Ջարգալսայխանի Էնխսայխանը (Jargalsaikhan Enkhsaikhan) նամակով դիմել է ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարին, որում ուրվագծվում է Պետական մեծ խուրալի (Մոնղոլիայի խորհրդարանի)՝ 2000 թվականի փետրվարի 3-ին ընդունած ապամիջուկայնացման օրենքը, որն այնուհետև շրջանառվել է որպես A/55/56S/2000/160[16]: Այս փուլում հայտնվում է, որ Մոնղոլիայի խորհրդարանի որոշման համաձայն ուժի մեջ է մտել միջուկային զենքից զերծ կարգավիճակի մասին օրենքը և խնդրում է տարածել և դիտարկել կարգավիճակի միջազգայնորեն ճանաչումը։ Նամակին կից ներակայցվել են պայմանագրի պարտավորությունների համապատասխան փաստաթղթերը։ Այս օրենքի Հոդված 4.-ով
արգելվում է ֆիզիկական կամ իրավաբանական անձանց և որևէ այլ պետության Մոնղոլիայի տարածքում իրականացնել կամ մասնակցություն ունենալ միջուկային զենքի հետ կապված հետևյալ գործողություններին․
4.1.1. որևէ ձևով մշակել, արտադրել կամ գնել միջուկային զենք, տիրանալ դրան կամ դրա նկատմամբ հսկողություն սահմանել 4.1.2. որևէ ձևով տեղակայել կամ փոխադրել միջուկային զենք 4.1.3. փորձարկել կամ կիրառել միջուկային զենք 4.1.4. միջուկային զենքի ճառագայթաակտիվ թափոններ, խարամներ վնասազերծել կամ թաղել[2]։- Հոդված 4
|
Չինաստանի, Ֆրանսիայի, Ռուսաստանի Դաշնության, Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության և Ամերիկայի Միացյալ Նահանգների ՄԱԿ-ի մշտական ներկայացուցիչները 2000 թվականի հոկտեմբերի 27-ին ստորագրել են ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարին և Նախագահին ուղղված փաստաթուղթ, որով հաստատում են Մոնղոլիայի կարգավիճակի վերաբերյալ իրենց խոստումների կատարումը[17]։
2006 թվականի փետրվարին և հուլիսին կայացած երկու հանդիպումների ընթացքում հատուկ ուշադրություն է դարձվել Մոնղոլիայի տնտեսական և էկոլոգիական խոցելի կողմերին և անվտանգությանը, ինչպես նաև Գլխավոր ասամբլեայի 59/73 բանաձևի կատարմանը[18]։
2006 թվականի հոկտեմբերին հինգ հզոր երկրները, որոնք նաև համարվում են հիմնական միջուկայնի տերություններ, հրապարակել են համատեղ հայտարարրություն, որով «Հաստատում են Մոնղոլիայի հետ համագործակցելու իրենց խոստումը»։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 «General and complete disarmament: Mongolia's international security and nuclear-weapon-free status». Seventy-third session. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ մայիսի 10-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 6-ին.
- ↑ 2,0 2,1 Damdinsuren, Oyunsuren. «МОНГОЛ УЛСЫН ЦӨМИЙН ЗЭВСЭГГҮЙ БҮСИЙН СТАТУСЫГ ОЛОН УЛСЫН ЭРХ ЗҮЙГЭЭР БАТАЛГААЖУУЛАХ АСУУДАЛД» (անգլերեն).
{{cite journal}}
: Cite journal requires|journal=
(օգնություն) - ↑ «United Nations General Assembly Resolution. 3261 (XXIX) F. General and complete disarmament» (PDF). 1974 դեկտեմբերի 9.
- ↑ «Captain Mark E. Rosen, Nuclear Weapons Free Zones: Time For A Fresh Look, 8 Duke J. of Comp. & Int'l L. 29 (1997)». web.archive.org. 2005 թ․ մարտի 6. Վերցված է 2021 թ․ ապրիլի 29-ին.
- ↑ «01. Antarctic Treaty, done at Washington December 1, 1959». United States Department of State (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2021 թ․ ապրիլի 29-ին.
- ↑ «The Outer Space Treaty». www.unoosa.org. Վերցված է 2021 թ․ ապրիլի 29-ին.
- ↑ «The Nobel Peace Prize 1982». NobelPrize.org (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2021 թ․ ապրիլի 29-ին.
- ↑ «3. Treaty on the Prohibition of the Emplacement of Nuclear Weapons and Other Weapons of Mass Destruction on the Seabed and the Ocean Floor and in the Subsoil Thereof, done at London, Moscow, and Washington February 11, 1971». United States Department of State (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2021 թ․ ապրիլի 29-ին.
- ↑ «SOUTH PACIFIC NUCLEAR FREE ZONE TREATY [TREATY OF RAROTONGA]» (PDF). web.archive.org. 2011 թ․ հուլիսի 16. Վերցված է 2021 թ․ ապրիլի 29-ին.
- ↑ «SEANWFZ Enters Into Force; U.S. Considers Signing Protocol - Arms Control Association». Armscontrol.org. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 19-ին.
- ↑ «Nuclear-Weapon-Free Status of Mongolia». www.nti.org. Վերցված է 2021 թ․ ապրիլի 29-ին.
{{cite web}}
: Text "NTI" ignored (օգնություն); Text "Treaties & Regimes" ignored (օգնություն) - ↑ Evans, Michael. «Nuclear - The Earth Times - Encyclopaedia». Earthtimes.org. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 19-ին.
- ↑ «African Nuclear-Weapon-Free-Zone (ANWFZ) Treaty (Pelindaba Treaty)». www.nti.org. Վերցված է 2021 թ․ ապրիլի 29-ին.
{{cite web}}
: Text "NTI" ignored (օգնություն); Text "Treaties & Regimes" ignored (օգնություն) - ↑ «Archived copy». Արխիվացված է օրիգինալից 2005 թ․ փետրվարի 28-ին. Վերցված է 2005 թ․ հոկտեմբերի 12-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link) - ↑ «Mongolia's international security and nuclear-weapon-free status (United Nations General Assembly Resolution 53/77 D)». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 31-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 5-ին.
- ↑ «A/55/56 - E - A/55/56 -Desktop». undocs.org. Վերցված է 2021 թ․ մայիսի 6-ին.
- ↑ «United Nations A/55/530-S/2000/1052». undocs.org. Վերցված է 2021 թ․ մայիսի 5-ին.
- ↑ «United Nations Official Document․ Resolution adopted by the General Assembly on 3 December 2004․ 59/73. Mongolia's international security and nuclear-weaponfree status». www.un.org. Վերցված է 2021 թ․ մայիսի 5-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- The Case For the Single-State Nuclear-Weapon-Free Zone An article produced by the Mongolian mission to the UN.
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Մոնղոլիան միջուկային զենքից զերծ գոտի կատեգորիայում։ |