Տլատելոլկոյի պայմանագիր
Տլատելոլկոյի համաձայնագիր (անգլ.՝ Treaty of Tlatelolco), պաշտոնական անվանում՝ Լատինական Ամերիկայում և Կարիբյան ավազանում միջուկային զենքի արգելման մասին համաձայնագիր (անգլ.՝ Treaty for the Prohibition of Nuclear Weapons in Latin America and the Caribbean), որի շրջանակներում ստեղծվել է «Լատինական Ամերիկայում և Կարիբյան ավազանում միջուկային զենքի արգելման գործակալություն» (իսպ.՝ OPANAL), որն արգելում է ստորագրող երկրներին օգտագործել, պահեստավորել կամ փոխադրել միջուկային զենք։ Ստորագրվել է 1967 թվականին, Տլատելոլկոյում (Մեխիկո քաղաքի շրջան)։
Տլատելոլկոյի համաձայնագիրն իր տեսակի մեջ առաջին միջազգային պայմանագիրն է աշխարհում, որն ընդգրկում է միջուկային զենքից զերծ խիտ բնակեցված տարածք, իսկ այժմ աշխարհի բնակչության շուրջ 40% -ը ապրում է միջուկային զենքից ազատ գոտում։
Պայմանագիրը խթանելու գործում ներդրած ջանքերի համար մեքսիկացի դիվանագետ Ալֆոնսո Ռոբլեսը 1982 թվականին արժանացել է Խաղաղության Նոբելյան մրցանակի[1]։
Դրույթներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Անվանում | Տարածք | Մակերես ( կմ2) |
Մանակից երկրներ |
Վավերացված |
---|---|---|---|---|
Անտարկտիկայի | Անտարկտիդա | 14,000,000 | 45 | 1961-06-23[3] |
Տիեզերքի | Տիեզերք | 1967-10-10[4] | ||
Տլատելոլկոյի | Լատ․ Ամերիկա Վեստ Ինդիա |
21,069,501 | 33 | 1969-04-25[5] |
Օվկիանոսի | Օվկիանոսի հատակ | 1972-05-18[6] | ||
Ռարոտոնգայի | Խաղաղ օվկիանոս | 9,008,458 | 13 | 1986-12-11[7] |
Բանգկոկի | ASEAN | 4,465,501 | 10 | 1997-03-28[8] |
Մոնղոլիայի (MNWFS) |
Մոնղոլիա | 1,564,116 | 1 | 2000-02-28[9] |
Սեմիի (CANWFZ) |
Կենտր․ Ասիա | 4,003,451 | 5 | 2009-03-21[10] |
Պելինդաբայի | Աֆրիկա | 30,221,532 | 53 / 40 | 2009-07-15[11] |
Ընդամենը: |
Տլատելոլկոյի պայմանագրի համաձայն, մասնակից պետությունները համաձայն են արգելել և կանխել «միջուկային զենքի ցանկացած տեսակ փորձարկում, օգտագործում, մշակում, արտադրություն կամ ձեռքբերում» և «որևէ տեսակի միջուկային զենքի ստացում, պահպանում, տեղադրում, տեղակայում և որևէ տեսակ տիրապետում»։
Պայմանագրին կից առկա է երկու լրացուցիչ արձանագրություն.
- I Արձանագրությունը պայմանագրի պայմանների հետ է կապում այդ տարածքներին հարող արտասահմանյան երկրների տարածքները (ԱՄՆ, Միացյալ Թագավորություն, Ֆրանսիա և Նիդեռլանդներ)։
- II Արձանագրությունը պահանջում է, որ միջուկային զենք ունեցող պետությունները զերծ մնան տարածաշրջանի՝ առանց միջուկային կարգավիճակը որևէ կերպ խաթարելուց։ Ինչը ստորագրվել և վավերացվել է ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Չինաստանի և Ռուսաստանի կողմից։
Պայմանագիրը նախատեսում է նաև վերահսկման և ստուգման համապարփակ մեխանիզմ, որը վերահսկվում է Լատինական Ամերիկայում և Կարիբյան ավազանում միջուկային զենքի արգելման գործակալության (իսպ.՝ OPANAL) կողմից, որը գտնվում է Մեխիկոյում։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Այս պայմանագիրը մշակել են Լատինական Ամերիկայի և Կարիբյան ավազանի երկրները Մեխիկոյի Տլատելոլկո շրջանում, 1967 թվականի փետրվարի 14-ին՝ աշխարհի իրենց տարածաշրջանը միջուկային զենքից զերծ պահելու համար։ Դրանից առաջ Անտարկտիդան 1961 թվականին Անտարկտիկայի համաձայնագրով հռչակվել էր առանց միջուկային զենքի գոտի, սակայն Տրատելոլկոյի պայմանագիրն առաջին դեպքն էր, երբ այդպիսի արգելք էր սահմանվում բնակեցված մեծ տարածքի վրա։
Նախադրյալներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Կուբայի հրթիռային ճգնաժամից հետո է ստեղծվել Լատինական Ամերիկայի ապամիջուկայնացման նախապատրաստական հանձնաժողովը, այսպես կոչված՝ «ԿՈՊՐԵԴԱԼ» (իսպ.՝ COPREDAL)[12]։
Տլատելոլկոյի պայմանագրի ի հայտ գալուն անմիջականորեն առնչվող իրադարձությունների պատմության մեջ առաջին միջազգային փաստաթուղթը 1963 թվականի ապրիլի 29-ի համատեղ հռչակագիրն էր։ Այս հռչակագրում հինգ երկրների՝ Բոլիվիայի, Բրազիլիայի, Չիլիի, Էկվադորի և Մեքսիկայի նախագահները հայտարարեցին, որ իրենց կառավարությունները պատրաստ են ստորագրել Լատինական Ամերիկայի բազմակողմ համաձայնագիր, որի համաձայն իրենք պարտավորվում են «չարտադրել, չպահել և չփորձարկել միջուկային զենք կամ միջուկային զենքի գործարկման սարքեր»[13]։
Նախագիծ
[խմբագրել | խմբագրել կոդը]Յոթ ամիս անց, 1963 թվականի նոյեմբերի 27-ին ՄԱԿ-ի վեհաժողովը հավանության արժանացրեց տասնմեկ երկրների կողմից ստորագրած նախագծի բանաձևը․ նախնական հինգ երկրներին միացել էին ևս վեցը՝ Կոստա Ռիկան, Սալվադորը, Հաիթին, Հոնդուրասը, Պանաման և Ուրուգվայը։ Մոտ մեկ տարի անց, 1964 թվականի նոյեմբերի 23 - 27 Մեքսիկայի կառավարությունը կազմակերպեց Լատինական Ամերիկայի ապամիջուկայնացման նախնական հանդիպում (REUPRAL), որն էլ հատուկ օրգան ստեղծելու միջոցներ ձեռնարկեց։ Այդպես ստեղծվեց «Լատինական Ամերիկայի ապամիջուկայնացման նախապատրաստական հանձնաժողովը» (իսպ.՝ COPREDAL)[13][14]։ Այն անցկացրեց չորս նստաշրջան, որոնք բոլորը տեղի էին ունենում Մեխիկոյի Տլատելոլկոյի շրջանում, որտեղ գտնվում է Մեքսիկայի Արտաքին գործերի նախարարությունը։ Նիստերի նպատակն էր պատրաստել Տլատելոլկոյի պայմանագրի հնարավոր նախագիծ[13][15]։
Լատինական Ամերիկայի ապամիջուկայնացման նախապատրաստական հանձնաժողով
[խմբագրել | խմբագրել կոդը]Լատինական Ամերիկայի ապամիջուկայնացման նախապատրաստական հանձնաժողովի (իսպ.՝ COPREDAL) չորս նստաշրջաններից առաջինը տեղի է ունեցել 1965 թվականի մարտի 15-ից 22-ը, երկրորդ նստաշրջանը՝ 1965 թվականի օգոստոսի 23-ից սեպտեմբերի 2-ը և երրորդ նստաշրջանը՝ 1965 թվականի ապրիլի 19-ից մայիսի 4-ը։ Չորրորդ նստաշրջանը, որը հայտնի է նաև որպես Եզրափակիչ ակտ, բաժանված էր երկու մասի։ I մասը սկսվեց օգոստոսի 19-ին, իսկ II մասը՝ 1967 թվականի հունվարի 31-ից փետրվարի 14-ը[12]։
Նստաշրջաններից առաջին երկուսում մասնակիցները պարզապես զեկուցում էին այն գործողությունների մասին, որոնք անհրաժեշտ էր անել հետագա նստաշրջանների ընթացքում[12]։ Երրորդ նստաշրջանում ձեռք բերված պայմանավորվածությունները բաղկացած էին նախորդ փոփոխությունների մասին Համակարգող կոմիտեին հաշվետվություն ներկայացնելուց և Լատինական Ամերիկայում միջուկային զենքի արգելման մասին նախագիծը նախապատրաստելուց[12]։ Չորրորդ նստաշրջանի ավարտին պայմանագիրն ուժի մեջ մտցնելու նպատակ էր հետապնդում[13]։
Նախապատրաստական հանձնաժողովը ստեղծեց երկու աշխատանքային խումբ։ Աշխատանքային առաջին խումբը կառավարման համակարգերի և հիմնական տեխնիկական խնդիրների ղեկավարմամբ էր զբաղվում։ Աշխատանքային երկրորդ խումբը զբաղվում էր իրավական և քաղաքական հարցերով[12]։ Վերջնական տեքստերը պատրաստելու համար ստեղծվեց նաև Նախագծման խումբ[12]։
Դիտորդներ և վավերացում
[խմբագրել | խմբագրել կոդը]Նիդեռլանդներ | Միացյալ Թագավորություն | Ֆրանսիա | ԱՄՆ |
---|---|---|---|
Բոնեյրե Կյուրասաո Սինտ Մաարտեն Արուբա Սինթ Էվստատիուս Սաբա կղզի |
Անգիլիա Վիրջինյան կղզիներ Կայմաններ Մոնտսերատ Թերքս և Քայքոս Ֆոլկլենդներ Հարավային Ջորջիա |
Ֆրանսիական Գվիանա Գվադելուպա Մարտինիկա Սուրբ Բարդուղիմեոս Սուրբ Մարտեն Կլիպպերտոն |
Պուերտո Ռիկո Վիրջինյան կղզիներ ԱՄՆ արտաքին փոքր կղզիներ |
Նստաշրջաններին դիտորդական կարգավիճակով մասնակցում այնպիսի երկրների ներկայացուցիչներ, ինչպիսիք են՝ Ավստրիան, Կանադան, Դանիան, Գերմանիայի Դաշնային Հանրապետությունը, Ֆրանսիան, Հնդկաստանը, Ճապոնիան, Շվեդիան, Միացյալ Թագավորությունը և Ամերիկայի Միացյալ Նահանգները[12]։ Ներկա էին նաև միջազգային կազմակերպություններ, օրինակ՝ Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ՄԱԳԱՏԷ)[12]։
1967 թվականին Լատինական Ամերիկայի բոլոր երկրները, բացի Կուբայից, ստորագրեցին պայմանագիրը՝ ներառյալ Ճամայկան և Տրինիդադ և Տոբագոն, և բոլորը վավերացրին պայմանագիրը մինչև 1972 թվականը։ Պայմանագիրն ուժի մեջ է մտել 1968 թվականի ապրիլի 22-ին, այն բանից հետո, երբ Սալվադորը միացավ Մեքսիկային այն վավերացնելուց և հրաժարվեց դրա ուժի մեջ մտնելու պայմաններից՝ համաձայն իր 28-րդ հոդվածի։
Արգենտինան վավերացրեց 1994 թվականին՝ ստորագրելուց ավելի քան 26 տարի անց, և այդպիսով Ֆոլկլենդյան պատերազմի ժամանակ պաշտպանված գոտուց դուրս էր։
Կարիբյան անգլախոս մյուս երկրներ ստորագրեցին կա՛մ Միացյալ Թագավորությունից անկախանալուց անմիջապես հետո (1968, 1975, 1983), կա՛մ տարիներ անց (1989, 1992, 1994, 1995), բոլորը վավերացնելով ստորագրումից հետո 4 տարվա ընթացքում։ Այնուամենայնիվ, որպես բրիտանական տարածքներ, դրանք ընդգրկվել էին 1969 թվականից, երբ Միացյալ Թագավորությունը վավերացրեց «I Արձանագրությունը»։
Նիդեռլանդները վավերացրեցին «I Արձանագրությունը» 1971 թվականին։ Սուրինամը պայմանագիրը ստորագրեց 1976 թվականին Նիդեռլանդներից անկախանալուց անմիջապես հետո, բայց վավերացրեց միայն 1997 թվականին՝ ստորագրումից 21 տարի անց։ ԱՄՆ-ը «I Արձանագրությունը» ստորագրեց 1977 թվականին, որը տարածվում էր Պուերտո Ռիկոյի և Վիրջինյան կղզիների վրա և այն վավերացրեց 1981 թվականին։ Ֆրանսիան «I Արձանագրությունը» ստորագրեց 1979 թվականին, որը տարածվում էր Կարիբյան կղզիների և Ֆրանսիական Գվիանայի վրա, բայց վավերացրեց միան 1992 թվականին։ Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագիրն ընդունած միջուկային զենք ունեցող բոլոր հինգ պետությունները (ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Չինաստան և Ռուսաստան) վավերացրել են «II Արձանագրությունը» մինչ 1979 թվականը։
Կուբան վերջին երկիրն էր, որը տորագրեց (1995 թվականին) և 2002 թվականի հոկտեմբերի 23-ին վավերացրեց պայմանագիրը՝ ամբողջացնելով Լատինական Ամերիկայի և Կարիբյան ավազանի բոլոր 33 պետությունների կողմից պայմանագրի ստորագրումն ու վավերացումը։ Կուբան վերապահումով վավերացրեց այն, քանի որ Կուբայի նկատմամբ ԱՄՆ-ի թշնամանքի լուծումը և Գուանտանամոյի ծոցի ռազմակայանը ԱՄՆ-ի միջուկային զենքի համար օգտագործելը Կուբայի շարունակական հավատարմության նախապայմանն է[16]։
Պայմանագիրը խթանելու գործում ներդրած ջանքերի համար մեքսիկացի դիվանագետ Ալֆոնսո Ռոբլեսը 1982 թվականին ստացել է Խաղաղության Նոբելյան մրցանակ[1]։
Դիվանագիտական հետևանքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Լատինական Ամերիկայի համար հիմնական համաձայնությունն այն է, որ միջուկային զենք ունենալը ուղղակիորեն կամ անուղղակիորեն արգելվում է[12][15]։ Նիդեռլանդների Թագավորության մասնակցություն ունենալու ցանկության մտադրությամբ, COPREDAL անդամները որոշեցին չներառել արտամայրցամաքային երկրներ, այդ թվում նաև այն երկրները, որոնք տարածքներ ունեին Լատինական Ամերիկայում[12]։
Արտաքին մայրցամաքային երկրներին պատկանող Լատինական Ամերիկայի տարածքները որոշում կկայացնեն կամ թույլատրել, կամ մերժել միջուկային զենքի անցումը. այնպիսի երկրներ, ինչպիսիք են ԱՄՆ-ը և Ֆրանսիան, ճանաչել են այդ տարանցիկ համաձայնագրերը։ Խորհրդային Միությունը հրաժարվել է ճանաչել տարանցման նման պայմանագրերը[17]։
Ստորագրող երկրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Անտիգուա և Բարբուդա
- Արգենտինա
- Բահամյան Կղզիներ
- Բարբադոս[18]
- Բելիզ
- Բոլիվիա
- Բրազիլիա
- Չիլի
- Կոլումբիա
- Կոստա Ռիկա
- Կուբա[19]
- Դոմինիկա
- Դոմինիկյան Հանրապետություն
- Էկվադոր
- Սալվադոր
- Գրենադա
- Գվատեմալա
- Գայանա
- Հայիթի
- Հոնդուրաս
- Ճամայկա
- Մեքսիկա
- Նիկարագուա
- Պանամա
- Պարագվայ
- Պերու
- Սենթ Քիթս և Նևիս
- Սենտ Լյուսիա
- Սենտ Վինսենթ և Գրենադիններ
- Սուրինամ
- Տրինիդադ և Տոբագո
- Ուրուգվայ
- Վենեսուելա
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 «Alfonso García Robles - Facts». Nobelprize.org. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 19-ին.
- ↑ «Captain Mark E. Rosen, Nuclear Weapons Free Zones: Time For A Fresh Look, 8 Duke J. of Comp. & Int'l L. 29 (1997)». web.archive.org. 2005 թ․ մարտի 6. Վերցված է 2021 թ․ ապրիլի 29-ին.
- ↑ «01. Antarctic Treaty, done at Washington December 1, 1959». United States Department of State (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2021 թ․ ապրիլի 29-ին.
- ↑ «The Outer Space Treaty». www.unoosa.org. Վերցված է 2021 թ․ ապրիլի 29-ին.
- ↑ «The Nobel Peace Prize 1982». NobelPrize.org (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2021 թ․ ապրիլի 29-ին.
- ↑ «3. Treaty on the Prohibition of the Emplacement of Nuclear Weapons and Other Weapons of Mass Destruction on the Seabed and the Ocean Floor and in the Subsoil Thereof, done at London, Moscow, and Washington February 11, 1971». United States Department of State (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2021 թ․ ապրիլի 29-ին.
- ↑ «SOUTH PACIFIC NUCLEAR FREE ZONE TREATY [TREATY OF RAROTONGA]» (PDF). web.archive.org. 2011 թ․ հուլիսի 16. Վերցված է 2021 թ․ ապրիլի 29-ին.
- ↑ «SEANWFZ Enters Into Force; U.S. Considers Signing Protocol - Arms Control Association». Armscontrol.org. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 19-ին.
- ↑ «Nuclear-Weapon-Free Status of Mongolia». www.nti.org. Վերցված է 2021 թ․ ապրիլի 29-ին.
{{cite web}}
: Text "NTI" ignored (օգնություն); Text "Treaties & Regimes" ignored (օգնություն) - ↑ Evans, Michael. «Nuclear - The Earth Times - Encyclopaedia». Earthtimes.org. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 19-ին.
- ↑ «African Nuclear-Weapon-Free-Zone (ANWFZ) Treaty (Pelindaba Treaty)». www.nti.org. Վերցված է 2021 թ․ ապրիլի 29-ին.
{{cite web}}
: Text "NTI" ignored (օգնություն); Text "Treaties & Regimes" ignored (օգնություն) - ↑ 12,00 12,01 12,02 12,03 12,04 12,05 12,06 12,07 12,08 12,09 «Final Act of the Fourth Session of the Preparatory Commission for the Denuclearization of Latin America» (PDF). UNODA. 1967 թ․ փետրվարի 27. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2017 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2021 թ․ ապրիլի 29-ին.
- ↑ 13,0 13,1 13,2 13,3 «Alfonso García Robles - Nobel Lecture: The Latin American Nuclear-Weapon Free Zone». www.nobelprize.org. Nobel Prize. 1982 թ․ դեկտեմբերի 11. Վերցված է 2017 թ․ մարտի 25-ին.
- ↑ «COPREDAL-OPANAL». OPANAL.
- ↑ 15,0 15,1 Palme, Olof (1982). Seguridad mundial: un programa para el desarme; informe de la Comisión Independiente sobre Asuntos de Desarme y Seguridad, bajo la presidencia de Olof Palme. Mexico: Lasser Press.
- ↑ «Treaty of Tlatelolco (Cuba)». archive.is. 2012 թ․ հուլիսի 7. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 7-ին.
- ↑ «Documents on Disarmament 1965» (PDF). 1966.
- ↑ «Barbados OPANAL status». Արխիվացված է օրիգինալից 2021-04-29-ին. Վերցված է 2021-04-29-ին.
- ↑ «Cuba OPANAL status». Արխիվացված է օրիգինալից 2021-04-29-ին. Վերցված է 2021-04-29-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Treaty text
- OPANAL website
- Zone of Application map including oceans
- Status of Signatures and Ratifications
- The Official History of the Falklands Campaign։ War and diplomacy By Lawrence Freedman
|
- 1967 իրադարձություններ
- 20-րդ դարի պայմանագրեր
- ԱՄՆ-ի համաձայնագրեր
- Բնապահպանական քաղաքականություն
- Բնություն և հասարակություն
- Զանգվածային ոչնչացման զենք
- ԽՍՀՄ պայմանագրեր
- Խաղաղության և հակամարտության ուսումնասիրություն
- Համաձայնագրեր
- Միջազգային անվտանգություն
- Միջազգային հարաբերություններ
- Միջուկային զենք
- Միջուկային զենքից ազատ գոտիներ
- Պայմանագրեր այբբենական կարգով
- Սպառազինության սահմանափակման պայմանագրեր
- Ֆրանսիայի պայմանագրեր