Jump to content

Մոնքի Դի Լուֆֆի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գերմարդ (այլ կիրառումներ)
Մոնքի Դի Լուֆֆի
Հրատարակման պատմություն
ՀրատարակիչԷիչիրո Օդա
ԴեբյուտՄանգա (1999, հուլիսի 19)
ՀեղինակԷիչիրո Օդա
Դերակատար / ՁայնMayumi Tanaka?[1], Voula Kosta?, Carles Lladó?[2], Carmen Ambrós Cerón?[2], Colleen Clinkenbeard? և Daniel Schlauch?
ԱշխարհՈւան Փիս տիեզերք
Ներկայացրած էՎան Փիս, One Piece?, One Piece?, One Piece: Clockwork Island Adventure?, One Piece: Chopper's Kingdom on the Island of Strange Animals?, One Piece The Movie: Dead End no Bōken?, One Piece: The Cursed Holy Sword?, One Piece: Baron Omatsuri and the Secret Island?, One Piece: The Giant Mechanical Soldier of Karakuri Castle?, One Piece Movie: The Desert Princess and the Pirates: Adventures in Alabasta?, One Piece Movie 9: Episode of Chopper Plus - Fuyu ni Saku, Kiseki no Sakura?, One Piece Film: Strong World?, One Piece 3D: Mugiwara Chase?, One Piece Film: Z?, One Piece Film: Gold?, One Piece: Stampede? և One Piece Film: Red?
Անձնական տվյալներ
ԴիրքորոշումԲարի
ԿեղծանուններԾղոտե Գլխարկ
Տեսակգեղարվեստական անձ, մանգայի կերպար, անիմեի կերպար և համակարգչային խաղի կերպար
Հասակ174 սմ
Մազերի գույնսև
Աչքերի գույնսև
ԾննդավայրԵասթ Բլու
Սեռարական
ԶբաղմունքԾովահեն
Հագուստլայնեզր գլխարկ
Ծնողներհայր՝ Monkey D. Dragon?, մայր՝ անհայտ
Թիմեր և կազմակերպություններ
Ծղոտե Գլխարկի Ծովահենները և Four Emperors?
Դաշնակիցներ
Ծղոտե գլխարկի ծովահեններ

Թրաֆալգար Լո

Բարտոլամեո
Թշնամիներ
Համաշխարհային կառավարություն

Մեծ Մայրիկ

Մարշալ Դի Տիչ

Կաիդո

Դոնկիհոտ Դոֆլամինգո
Հատուկ ուժեր և ունակություններ
elasticity?, գերմարդկային ուժ և Devil Fruit?

Մոնքի դի Լուֆֆին (ճապ.՝ モンキー・D・ルフィ Մոնքի Դի Րուֆի)), ով հայտնի է Ծղոտե գլխարկ 麦わら (ճապ.՝ Մուգիվարա)) մականունով, Վան Փիս անիմեի և մանգայի գլխավոր հերոսն է։ Առաջին անգամ հայտնվել է մանգայի «Ճանապարհորդության Շեմին» գլխում, որն առաջին անգամ ներկայացվել է «Շոնեն Ջամփ» շաբաթաթերթում 1997 թվականի հուլիսի 19-ին` որպես մի երիտասարդ տղա, որի մարմինը ռետինե է դառնում` ստանալով ճկվելու ունակություն, երբ նա ուտում է Գոմու-Գոմու դիվային միրգը` այն մրգերից մեկը, որոնցից շատ կա «Վան Փիս»-ի աշխարհում։

«Վան Փիս»-ում Լուֆֆի գլխավոր նպատակն է հաղթահարել Գրանդ Լայն օվկիանոսային հոսանքը` գտնելու ծովահենների նախկին արքա Գոլդ Դի Ռոջերի թողած լեգենդար գանձը` Դ. Ռոջերին ծովահենների արքա դարձնելու համար։ Նա Ծղոտե Գլխարկներով Ծովահենների նավապետն է ու իր ճանապարհորդության ընթացքում իր թիմ է ընդգրկում արտասավոր ու եզակի կարողություններ ունեցող անդամների։ Իր ճանապարհորդությունների ընթացքում Լուֆին մարտընչում է բազում չարագործների դեմ, մասնավորպես՝ Համաշխարհային կառավարության։

Լուֆֆին կարող է օգտագործել իր ռետինե մարմինը` իր ուժն ու դիմադրողականությունը խթանելու ու բազմազան հարձակումներ կատարելու համար։ Նա շատ անհոգ է, բայց պատրաստ է մարտի նետվելու, երբ իր ընկերը փորձանքի մեջ է։

Որպես գլխավոր հերոս` Լուֆֆին ամենաշատն է հայտնվում մանգայի գլուխներում, անիմեի սերիաներում, ֆիլմերում, ՕՎԱ-ներում ու անիմեի հիման վրա ստեղծված վիդեո-խաղերում։

Առաջին իսկ հայտնությունից Լուֆֆին համբավ և ճանաչում է ստանում, և լավ ընդունելություն ստանում քննադատների կողմից։ 2009 թվականին IGN կայքը Լուֆֆին դրել է լավագույն անիմե կերպարների ցուցակի 22-րդ հորիզոնականում[3]։

Լուֆֆին առաջին անգամ հայտնվում է որպես Հողմաղաց գյուղում ապրող մի երիտասարդ տղա, որի լավագույն ընկերը Շանքսն էր։ Մինչև պատմության սկսվելը Շանքսը նրան փրկում է Ծովի Արքայի երախից։

Տասը տարի անց Լուֆֆին լքում է գյուղը և սկսում Վան Փիս կոչվող գանձի փնտրտուքները` ծովահենների արքա դառնալու համար։ Իր միայնակ ճանապարհորդության ժամանակ նա ծանոթանում և ընկերանում է թրավոր Զոռոյի, գող Նամիի, կնամոլ խոհարար Սանջիի և խաբեբա Ուսոպպի հետ։ Ճանապարհորդության ժամանակ Լուֆֆին պատերազմի մեջ է ընկնում, բայց հաղթելով Էներու աստծուն` վերջ է դնում պատերազմին։ Հանդիպում է նաև ծովակալ Աոկիջիին, որի հեշտությամբ հաղթում է։ Առհասարակ, Լուֆֆին հաղթում է իր գրեթե բոլոր մրցակիցներին։

Հետագայում նա նետվում է Ամազոն Լիլի կղզու ափ, որի ղեկավարը Բոա Հենքոքն էր, որն էլ սիրահարվում է Լուֆֆիին և օգնում է նրան ստորգետնյա բանտ գնալ և ազատել իր եղբորը։ Բանտ մտնելով` նա հանդիպում է հին թշնամիների և նոր ընկերների։ Բանտից դուրս գալուց հետո Լուֆֆին նորից պատերազմի մեջ է ընկնում. այս անգամ նրան իր եղբայրն է փրկում կյանքի գնով։

Այս ամենից երկու տարի անց Լուֆֆին միանում է Ծղոտե Գլխարկներին։ Բայց խումբը հերթական անգամ բաժանվում է Ձկնորսի կղզի գնալու ճանապարհին։

Հաղթելով ձկնորս Հոդ Ջոնսին` Լուֆֆին վերադարձնում է գողացված գանձերը ծովահեն Քարիբուին ու շարունակում ճանապարհը։ Խումբը ոտք է դնում Նոր Աշխարհ։

Լուֆֆին, Զոռոն, Ուսսոպն ու Ռոբինը ափ են իջնում, բայց շուտով նրանց առևանգում է Ցեզար Քլաունը։ Ցեզարի պատմությունն իմանալուց հետո Լուֆֆին պարտության է մատնում Ցեզարին։ Վերջինիս իրենց հետ պատանդ վերցնելով` Ծղոտե Գլխարկով Ծովահենները գնում են Դրեսսռոզա, որտեղ Լուֆֆին մրցաշարի է մասնակցում Էյսի գերբնական միրգը վաստակելու համար։

Ստեղծումն ու հայեցակարգը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Երբ Էիչիրոն ստեղծեց Լուֆֆիին, նա ուզում էր իր ստեղծած կերպարով մրցել Աքիրա Տորիյամայի «Dragon Ball»` «Վիշապի Մարգարիտը», մանգայի հերոսների հետ։ Օդան պատմել է, որ գլխավոր հերոսին տվել է «Լուֆֆի» անունը միայն այն պարզ պատճառով, որ այն համապատասխանում է կերպարի բնավորությանն ու խառնվածքին։

Էիչիրոն փորձել է Լուֆֆիին նկարելով բացեիբաց ներկայացնել այն, թե ինչպիսին է նա ցանկանում դառնալ և թե ինչ է զգում։

Լուֆֆին նիհար, սև մազերով և միջին հասակի տղա է։ Աջ աչքի տակ կա սպի, որը նա ստացել է երեխա ժամանակ, երբ նա փորձում էր ապացուցել Շանքսին, որ արդեն մեծ է՝ վնասելով աչքը։ Նա միշտ կրում է ծղոտե գլխարկ, որը նրան նվիրել էր Շանքսը։ Առաջին մասի ընթացքում նա կրում էր բաճկոն, շորտեր և սանդալներ[4]։ Սերիալի երկրորդ մասում՝ մարզումներից հետո, Լուֆին բաճկոնի փոխարեն կրում է կարմիր վերնաշապիկ՝ երկար թևերով, և դեղին գոտի։ Կրծքին հայտնվում է մեծ սպի, որը նրան թողել էր ծովակալը Ակաինուն։

Անհատականությունը

[խմբագրել | խմբագրել կոդը]
Մի ասա, թե ինչ տանել չես կարողանում, այլ ասա, թե ինչ ես պաշտում։

Լուֆֆին բոլորի համար ամենաանհոգ ու զվարթ կերպարներից մեկն է։ Նա հաճախ է մտածում իր ստամոքսով ու բավականին հաճախ է կատակում։ Շատ հոգատար ու բարեսիրտ է։ Բայց նա այնքան միամիտ չէ, ինչքան շատերն են մտածում. նա տարբեր իրավիճակներից այնպիսի լուծումներ է գտնում, որ նույնիսկ իր ընկերներին է զարմացնում։

Երբ իր թիմը վտանգի մեջ է, Լուֆֆին մոռանում է իր երազանքների ու նպատակների մասին ու միշտ պայքարում է ընկերներին փրկելու համար։ Լուֆֆին շատ քիչ է մտածում այն մասին, թե ինչ կլինի իր այս կամ այն արարքից հետո։ Նա միշտ կարևորում է իր զգացմունքները, նույնիսկ մարտի դաշտում։

Լուֆֆին բնավորությամբ շատ անհոգ է, սակայն նա շատ բարի է և ընկերասեր։ Նա հաճախ լինում է միամիտ և կատարում է բազում սխալներ, սակայն պետք եղած ժամանակ կարող է կատարել չափազանց անսովոր որոշումներ։ Նա նաև առանձնանում է անվախությամբ։ Հիմնականում նրա խիզախությունը իր հիմարության հետևանք է[5]։ Որևէ արարք կատարելուց առաջ, Լուֆին հազվադեպ է մտածում հետևանքների մասին։ Լուֆին շատ է սիրում ուտել։ Նրա սիրելի ուտելիքը միսն է[6]։ Ամեն անգամ, երբ նա հանդիպում է ինչ-որ անսովոր անձի, Լուֆֆին հրավիրում է նրան իր թիմ։ Մանգայի և անիմեի շատ կերպարներ նշել են, որ Լուֆֆին բնավորությամբ շատ նման է Գոլդ Դի Ռոջերին։ Չնայած իր տարօրինակությանը, Լուֆֆին իզորու է վերածել դաշնակիցների, անգամ իր թշնամիներին։ Նա կարող է հեշտությամբ թիմակիցներ ձեռք բերել և հենց այդ ունակության պատճառով համարվում է բոլոր ծովերի ամենավտանգավոր մարդը։ Նավապետը շատ նվիրված է իր թիմակից ծովահեններին և հանուն նրանց շատ անգամ ռիսկի ենթարկել իր կյանքը։ Նա աշխատում է չսպանել իր թշնամիներին։ Օդան ասել է, որ նա դա չի անում թշնամիների հանդեպ խխճանքի պատճառով, այլ հակառակը, նա դա անում է նրանց ավելի շատ նվաստացնելու համար, քանզի ծովահենի համար իր երազանքը կորցնելը ավելի վատ է, քան մահը[5]։

Գինը գլխի համար սկզբում կազմել է 30 000 000 բելի, «Ալաբաստա» ակտից հետո՝ 100 000 000 բելի, «ՍՊ9» ակտից հետո՝ 300 000 000, երկամյա մարզումների ընթացքում ստացել է 400 000 000 բելի, իսկ հաղթելով Դոնկիհոտ Դոֆլամինգոյին՝ այն կազմում է 500 000 000 բելի։

Ունակությունները

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մանուկ ժամանակ Լուֆֆին կերել է ռեզին-ռեզին Դիվային միրգը (ճապ.՝ 悪魔の実 Ակումա նո Մի), որի հետևանքով նրա մարմինը ձեռք է բերել ռեզինի ունակությունները։ Լուֆին կարող է ճկվել և գրեթե անխոցելի է էլեկրական պարպումի համար։ Նա նախընտրում է ձեռնամարտը և իր մրգի ունակությունները օգտագործելը։ Լուֆֆին բոլոր Դիվային միրգ կերածների նման չի կարողանում լողալ, իսկ սուզվելուց քարի նման իջնում է դեպի հատակ։ Նա նաև թուլանում է, երբ դիպչում է ծովային-պրիզմա քարին, որը չեզոքացնում է պտուղների տերերի ունակությունները։ Լուֆֆին շատ է մարզվել, որի հետևանքով նրա ուժը և դիմացկունությունը գերանզանցում են այն, որով տիրապետում են սովորական մարդիք։ Բացի դրանից, նա ունի մեծ կամքի ուժ, որը շատ անգամ օգնել է նրան հասնել իր նպատակին։

Լինելով «ռեզինե մարդ»՝ Լուֆին կարող է օգտագործել «Ձևափոխություններ»։ Առկա են «Երկրորդ», «Երրորդ» և «Չորրորդ» ձևափոխությունները։ Առաջինը այն վիճակն է, երբ Լուֆֆին չի օգտագործում որևէ ձևափոխություն։ Երկրորդ ձևափոխությունը ոգտագործելուց, Լուֆին սեխմում է իր մարմինը, դրանով արագացնելով իր արյան շրաջանառությունը և նշանակալի չափով մեծացնելով ուժը և արագությունը։ Յուրաքանչյուր մարդ նրա փոխարեն կմահանար դա օգտագործելուց, բայց քանի որ Լուֆֆին առաձգական է, ինչպես ռեզինը, ապա վնասը, որը մատուցում է հենց Երկրորդ ձևափոխուփյունը, չնչին է։ Չնայած դրան այդ հնարքը կրճատում է նրա կյանքը, բացի դրանից, Լուֆֆին այն օգտագործելու ժամանակ արագ հոգնում է։ Երբ Լուֆֆին օգտագործում է Երկրորդ ձևափոխուփյունը, նրա մաշկը կարմրում է և նրանից դուրս է մղվում գոլորշի։

Երբ Լուֆֆին ընդունում է Երրորդ ձևափոխուփյունը, նա «փչում» էիր մարմնի մասերը՝ ոտքերը և ձեռքերը, դրանց հսկայական չափսերի վերածելով։ Այդ կերպ նա զգալիորեն բարձրացնում է իր հարվածի կործանիչ ուժը։ Մինչ երկամյա մարզումները, Երրորդ ձևափոխուփյունը օգտագործելուց Լուֆֆին ժամանակավորապես փոքրանում էր չափսերով և դառնում էր անպաշտպան, սակայն մարզումներից հետո նա ազատվել է այդ թերությունից։ Կարելի է համատեղել երկու ձևափոխությունները, սակայն դա շատ հոգնեցնում է Լուֆֆիին։ Չորրորդ ձևափոխուփյունը վերջինն է և ամնենազորեղը տվյալ պահին։ Դրա օգտագործման համար Լուֆֆին փչում է իր մկանները և ծածկում է դրանք պաշտպանական հաքիով։ Լուֆֆին դառնում է «Էլաստիկ մարդ»։ Այդ կարգավիճակում նրա մարմինը դառնում է այնքան առաձգական, որ նա սկսում է թռչկոտել գնդակի նման։ Չորրորդ ձևափոխության ժամանակ գրեթե անհնարին է ֆիզիկական վնաս հասցնել Լուֆիին, քանի որ նրա մարմինը ապհպանում է ռեզինի ունակությունները, նույնիսկ պաշտպանման հաքիով հզորացված հարվածների դեմ։

Երկամյա մարզումներից հետո՝ Լուֆֆին տիրապետում է բոլոր երեք հաքիի ձևերին։ Պաշտպանողական հաքին թույլ է տալիս նրան մարմինը պատել անտեսանելի զրահով, և այն օգտագործել հարվածելուց՝ մի քանի անգամ հզորացնելով այն։ Դիտման հաքին նրան հնարավորություն է տալիս կանխագուշակել թշնամիների գործողությունները և զգալ, երբ նրանք մոտակայքում են։ Վերջապես, Լուֆֆին նրանցից մեկն է, ով տիրապետոմ է Արքայական հաքիին։ Այն թույլ է տալիս գիտակցությունից զրկել կամքով թույլ մարդկանց՝ ընդամենը մեկ հայացքով։ Սերիալի առաջին մասում՝ Լուֆֆին մի քանի անգամ անգիտակցաբար այն օգտագործել է։ Հետագայում նա կարողանում է այն գիտակցաբար օգտագործել։ Միաժամանակ օգտագործելով Երկրորդ ձևափոխությունը և պաշտպանողական հաքին՝ Լուֆֆին օգտագործում է Կարմիր Արծիվի հարվածը, որի ժամանակ նրա բռունցքը սկսում է վառվել, իսկ հարվածի ժամանակ հակառակորդին հասցվում է մեծ վնաս։ Երբ Լուֆին կռվում էր Մագելանի դեմ, վերջինս թունավորում է նրան իր Դիվայն մրգի օգնությամբ, սակայն Լուֆֆին կարողանում է ողջ մնալ և արդյունքում ստացնում է իմունիտետ շատ թույների հանդեպ։

Ելույթներ այլ մեդիայում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Լուֆֆին ներկա է անիմե-սերիալի և մանգայի բոլոր ճյուղավորումներում՝ լիամետրաժ ֆիլմերում, OVA-ում և հաղերում։ Գույություն ունի One Piece-ի էփիզոդ, որտեղ առկա են նաև Toriko[7] կերպարները։ Մեկ տարի անց լույս է տեսնում համատեղ էփիզոդ One Piece-ի, Toriko-ի և «Վիշապի մարգարիտ Զեթի» կերպարներով, որտեղ ներկա է գտնվում Լուֆին[8]։ Էիչիրո Օդան և Ակիրա Տորիյաման միասին ստեղծում են մանգա-քրոսովեր Cross Epoch, որը լույս է տեսնում 2006 թվականին և ներառում է թե One Piece-ի, թե «Վիշապի մարգարիտ Զեթի» կերպարները[9]։ Լուֆֆին հայտնում է նաև խաղ-քրոսովերներում. Battle Stadium D.O.N (GameCube и PlayStation 2)[10], Jump Super Stars (Nintendo DS)[11] և Jump Ultimate Stars (Nintendo DS)[12]:

Լուֆֆին Նարուտո Ուզումաքիի և Սոն Գոքուի հետ հայտնվել է բազմաթիվ լրատվամիջոցներում և խաղերում։ Նրանք միասին ընգրկված էին նաև վերջերս վաճառքի դուրս եկած J-Stars Victory VS խաղում։ Լուֆֆին նաև հանդես է եկել ճապոնական բազմաթիվ հեռուստաշոուներում և այլ անիմե սերիալներում։ 2011 թվականի ապրիլի 3-ին Լուֆֆին և «Վան Փիս»-ի այլ գլխավոր հերոսներ հայտնվել էին «Տորիկո» անիմեի մեկնարկային սերիայում։ Նա նաև հայտնվել է հայտնի «Half Minute Hero» հերոսական խաղում, որը նախատեսված է եղել միայն Playstation-ի համար։ Լուֆֆին եղել է և շարունակվում է լինել ճապոնական վիդեոխաղերում ամենահայտնի ու ամենաշատ հանդիպող կերպարը։

Հնչյունավորողներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամբողջ «Վան Փիս» անիմեի ճապոնական տարբերակում Լուֆֆիին հնչյունավորում է Մայումի Տանական։ Որոշ ՕՎԱ-ներում նրան հնչյունավորել է Ուրարա Տականոն։ Անիմեի ամերիկյան տարբերակում Լուֆֆին հնչյունավորում է Բելլա Հադսոնը, իսկ մեկ այլ ստուդիայում` Քոլին Քլինքենբերդը։

Կերպարի ստեղծման պատմությունը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Լուֆֆիին ստեղծելու ժամանակ՝ Էիչիրո Օդան՝ մանգայի ստեղծողը, ցանկանում էր, որ նա առնական լինի։ Առնականության օրինակ նա վերցնում էր «Վիշապի Մարգարիտ» անիմեի՝ Ակիրա Տորիյամայի կերպարը[13]։ Օդան տվել է նրան ճկվելու ունակությունը, որովհետև հեղինակի կարծիքով, այն շատ լավ համապատասխանում է Լուֆիի բնավորությանը։ Նա նաև շատ ծիծաղելի է երևում[14]։ Լուֆին հորինված է այնպես, որ նրա բոլոր մտքերը և զգացմունքները հասկանալի լինեն, այդ իսկ պատճառով նա միշտ ասում և անում է այն ինչ մտածում է[15]։ Իսկզբանե, Օդան պլանավորել էր անվանել Դիվաին միրգը ուղակի «Ռեզինե պտուղ», սակայն խմբագիրը ասեց նրան, որ Ռեզինե պտուղը գոյություն ունի իրական կյանքում։ Օդան որոշեց վերաանվանել միրքը Ռեզին-Ռեզին, սակայն նա ասել է, որ ցավում է այդ որոշման համար[16]։

Անիմե-սերիալում, նաև բոլոր անիմացիոն ֆիլմերում, OVA և այլ սերիալի ճյուղավորումներում, Լուֆֆիին ձայնավորում է Մայումի Տանական[17]։ Defeat the Pirate Ganzack! OVA-ում, որը լույս է տեսել սերիալից առաջ, Լուֆֆիին ձայնավորում է Ուրարա Տականոն[18]։ 4Kids Entertainment կրկնորինակում նրան ձայնավորում է Բելլա Հյուդսոնը[19], իսկ Funimation Entertainment-ում՝ Քոլին Կլինքենբերդը[20]։ 62-րդ սերիայից հետո՝ Եկատերինա Կաբաշովան[21]։

Գնահատական և ընկալում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Լուֆֆին երեք անգամ եղել է մանգայի կերպարների ցուցակի առաջին տեղում, որը հրատարակվում էր ճապոնական Shonen Jump ամսագրում[22][23]։ Մայկ ՄակՖարլենդը և Քրիստոֆեր Սաբատը, ովքեր ձայնավորում էին Funimation Entertainment-ի կրկնորինակը, նշում էին, որ Լուֆֆին ավելի խարեզմատիկ է, քան Սոն Գոկուն՝ Վիշապի մարգարիտ անիմեի գլխավոր հերոսը[24]։ Լուֆֆին առաջադրվել է «Japanese Animation Awards 2008»-ի՝ «Լավագույն տղամարդ կերպար» մրցանակին, սակայն զիջեց Ալուկարդին[25][26]։ IGN կայքը նրան դրել է 22-րդ տեղը՝ անիմե-կերպարների ցուցակում[3]։

T.H.E.M. Anime Reviews բնութագրել է Լուֆֆիին, որպես «պուպուշ-ապուշ»՝ նրան համարելով շատ օպտիմիստիկ և իդեալիստիկ[27]։ Չորրորդ լիամետրաժ ֆիլմի տեսության ժամանակ Dead End Adventure The Star Online-ը նշում է, որ Լուֆին լավ մարզիկ է, բայց միևնույն ժամանակ անուղեղ[28]։ Ռիկա Տակահասին իր հոդվածում՝ EX.org կայքում, նշել է, որ Լուֆֆիի ճկվելու ունակությունը առանձնացնում է նրան շոնեն ժամրի անիմեների գլխավոր հերոսներից[29]։ Anime News Network-ը համեմատել է Լուֆֆիին «Թափառական Քենշինը» անիմեի և մանգայի գլխավոր հերոսի՝ Հիմուրա Քենշինի հետ, քանի որ երկուսն էլ ունեն նման բնավորություն[30][31]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. https://www.aoni.co.jp/search/tanaka-mayumi.html
  2. 2,0 2,1 http://www.eldoblatge.com/fitxa/1885
  3. 3,0 3,1 Մաքքենզի, Քրիս (2009, հոկտեմբերի 20). «Երբևէ ստեղծված բոլոր Անիմե Կերպարների Թոփ 25». IGN. Արխիվացված օրիգինալից 2011, օգոստոսի 28-ին. Վերցված է 2009, հոկտեմբերի 21-ին.
  4. Օդա, Էիչիրո (2012, փետրվար). Վան Փիս․ Խոշոր շահում. Vol. 1. Կոմիքս֊արտ. ISBN 978-5-699-55088-3.
  5. 5,0 5,1 Ода, Эйитиро Полумесяц. — Комикс-Арт, февраль 2012 года. — Т. 4. — (One Piece. Большой куш). — ISBN 978-5-699-58240-2
  6. Ода, Эйитиро По ком звонит колокол. — Комикс-Арт, 2013 год. — Т. 5. — (One Piece. Большой куш). — ISBN 978-5-699-63852-9
  7. «Toriko, One Piece Get Crossover TV Anime Special». Anime News Network. 2011 թ․ մարտի 2. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հուլիսի 15-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 11-ին.
  8. «Toriko, One Piece, Dragon Ball Z Get Crossover Anime Special». Anime News Network. 2012 թ․ փետրվարի 5. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հուլիսի 15-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 11-ին.
  9. Лоусон, Коррина (2011 թ․ սեպտեմբերի 3). «Comics Spotlight on Shonen Jump #100». Wired.com. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հուլիսի 15-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 11-ին.
  10. «バトルスタジアム D.O.N». Namco Bandai. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 1-ին. Վերցված է 2008 թ․ սեպտեմբերի 29-ին.
  11. «ガンバリオン公式ホームページ 開発タイトル一覧 Jump Super Stars (ジャンプスーパースターズ)». Ganbarion. Արխիվացված օրիգինալից 2005 թ․ մարտի 12-ին. Վերցված է 2008 թ․ սեպտեմբերի 29-ին.
  12. «ガンバリオン公式ホームページ 開発タイトル一覧 Jump Ultimate Stars (ジャンプアルティメットスターズ)». Ganbarion. Արխիվացված օրիգինալից 2007 թ․ հունվարի 8-ին. Վերցված է 2008 թ․ սեպտեմբերի 29-ին.
  13. Օդա, Էիչիրո (2001, հուլիս). One Piece Color Walk [Վան Փիս Գունավոր Զբոսանք]. Շուեյշա. էջ 105. ISBN 978-4-08-859217-6.
  14. «Հարցազրույց Էիչիրո Օդայի հետ». Շոնեն Ջամփ.
  15. Ватанабэ, Рой A Story to Draw the Ultimate One Frame // COMICKERS. — октябрь 1998 года.
  16. «Interview with Eiichiro Oda». manganohi.jp. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ փետրվարի 4-ին. Վերցված է 6 ноября 2008 года-ին.
  17. «Я - Луффи! Я стану Королём пиратов!». One Piece. Большой куш. Season «Ист-Блу». Սերիա 1. 16 апреля 2012 года.
  18. One Piece 倒せ!海賊ギャンザック!!. Shueisha. 1998.
  19. Toei Animation (9 октября 2004 года). «I'm Gonna Be King of the Pirates». One Piece. Season 1. Սերիա 1. 4Kids TV.
  20. Toei Animation (20 октября 2007 года). «Caught Log! The King of Salvagers, Masira!». One Piece. Season 6. Սերիա 144. Cartoon Network.
  21. «Мужской договор! Луффи и кит клянутся встретиться снова». One Piece. Большой куш. Season «Барок Воркс». Սերիա 63. 15 марта 2013 года.
  22. Ода, Эйитиро Старый хрыч. — Shueisha, март 1999 года. — Т. 7. — (One Piece. Большой куш). — ISBN 4-08-872683-9
  23. Ода, Эйитиро Сказание о герое. — Shueisha, сентябрь 2006 года. — Т. 43. — (One Piece. Большой куш). — ISBN 4-08-874149-8
  24. Майк МакФарланд, Кристофер Сабат. One Piece: Season 1, First Voyage Disc 1; Staff Commentary on Episode 1 (DVD). Funimation Entertainment.
  25. «Society for the Promotion of Japanese Animation Announces SPJA Industry Award Finalists at Tokyo International Anime Fair». Anime News Network. 27 марта 2008 года. Վերցված է 4 июля 2009 года-ին.
  26. «Anime Expo 2008 Announces the 2008 SPJA Award Winners». Anime News Network. 4 июля 2008 года. Վերցված է 4 июля 2009 года-ին.
  27. «One Piece the Movie 1: I'll Become the Pirate King!». THEM Anime Reviews 4.0. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 31-ին. Վերցված է 2008 թ․ նոյեմբերի 7-ին.
  28. «Nice Piece of Work». The Star Online. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 31-ին. Վերցված է 2008 թ․ փետրվարի 12-ին.
  29. Такахаси, Рика (1998). «One Piece». Society for the Promotion of Japanese Animation. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 15-ին. Վերցված է 2009 թ․ մայիսի 19-ին.
  30. Бертчи, Зак (3 августа 2002 года). «One Piece anime review». Anime News Network. Վերցված է 29 июня 2009 года-ին.
  31. Култер, Брайс (2008 թ․ հունիսի 5). «One Piece Season 1 Part 1». Mania Entertainment. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 31-ին. Վերցված է 2009 թ․ հունիսի 29-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մոնքի Դի Լուֆֆի» հոդվածին։