Jump to content

Մուշի գավառակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գավառակ
Մուշ
Վարչական տարածքԱրևմտյան Հայաստան
ՎիլայեթԲիթլիսի վիլայեթ
ԳավառՄշո գավառ
Այլ անվանումներԴաշտ
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն2700[1] մարդ (1909)
Ազգային կազմՀայեր (մինչև Մեծ եղեռնը)[1]
Կրոնական կազմՔրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը)[1]
Տեղաբնականունմշեցի
Ժամային գոտիUTC+3

Գենջ, գավառ Արևմտյան Հայաստանում, Բիթլիսի վիլայեթի Մշո գավառում։ Կենտրոնը Մուշ քաղաքն էր։

Գավառակն ուներ արգավանդ հողեր, ոռոգելու և խմելու առատ ջուր, արոտավայրեր և անտառներ։

1915 թվականին Մուշի հայությունը տեղափոխվեց և զանգվածաբար կոտորվեց թուրքերի ձեռքով։

Տնտեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչության հիմնական զբաղմունքը երկրագործություն, անասնաբուծություն, խաղողագործություն, պտղաբուծություն և ծխախոտի մշակությունն էր։ Հայերը նաև զբաղվում էին արհեստներով, որի արտադրանքը վաճառում էին Մուշի գավառի գյուղերում։

Վարչական բաժանում

[խմբագրել | խմբագրել կոդը]

1909 թվականին Մուշն ուներ 191 բնակավայր և 2700-2800 բնակիչ, որից կեսին ավելին հայեր էին[1]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 3, էջ 896