Jump to content

Մուստաֆա Աբդուլհալիք Ռենդա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մուստաֆա Աբդուլհալիք Ռենդա
 
Կուսակցություն՝ Հանրապետական ժողովրդավարական կուսակցություն
Կրթություն՝ Վեֆայի ավագ դպրոց
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ և ռազմական գործիչ
Ծննդյան օր նոյեմբերի 29, 1881(1881-11-29)
Ծննդավայր Յանինա
Վախճանի օր նոյեմբերի 1, 1957(1957-11-01) (75 տարեկան)
Վախճանի վայր Քադըքյոյ, Ստամբուլի մարզ, Թուրքիա
Թաղված Ջեբեջի Ասրի գերեզմանատուն
Քաղաքացիություն  Թուրքիա և  Օսմանյան կայսրություն
 
Ինքնագիր Изображение автографа

Մուստաֆա Աբդուլհալիք Ռենդա (թուրք.՝ Mustafa Abdülhalik Renda, նոյեմբերի 29, 1881(1881-11-29), Յանինա - նոյեմբերի 1, 1957(1957-11-01), Քադըքյոյ, Ստամբուլի մարզ, Թուրքիա), ալբանական ծագումով թուրքական պետական և քաղաքական գործիչ։ Ի պաշտոնե իր գործունեությամբ նպաստել է Հայոց ցեղասպանության իրագործմանը։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մուստաֆա Աբդուլհալիք Ռենդան ծնվել է Օսմանյան կայսրության Յանինա քաղաքում (այժմ՝ Հունաստան)՝ ծագումով ալբանական ընտանիքում[1]։ 1902-1918 թվականներին պաշտոնավարել է Օսմանյան կայսրության մի շարք նահանգներում և քաղաքներում՝ զբաղեցնելով նաև նահանգապետի պաշտոն։ Եղել է էկոնոմիկայի փոխնախարար, աշխատել է Ներքին գործերի նախարարությունում։ Նշանակվել է Կոնիայի նահանգապետ, իսկ հետո նաև Զմյուռնիայի նահանգապետ։ 1923-1935 և 1946-1948 թվականներին զբաղեցրել է ֆինանսների և պաշտպանության նախարարների պաշտոնները։

1934 թվականին, «Ազգանունների մասին» օրենքի ընդունումից հետո, ըստ որի Թուրքիայի քաղաքացիները պետք է ազգանուն կրեին, նա վերցրել է Ռենդա ազգանունը։ 1935-1946 թվականներին եղել է Թուրքիայի Ազգային մեծ ժողովի նախագահը։ Աթաթուրքի մահից հետո, 1938 թվականի նոյեմբերին, մեկ օրով կատարել է Թուրքիայի նախագահի պարտականությունները։

Մահացել է 1957 թվականի հոկտեմբերի 1-ին՝ Ստամբուլում։ Թաղված է Անկարայում[2]։

Հայերի ցեղասպանությունը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայոց ցեղասպանության ժամանակ Ռենդան պատասխանատու էր Բիթլիսի վիլայեթում՝ հայերի տեղահանության և սպանությունների համար[3][4][5][6][7]։ 1916 թվականին նա Հալեպի նահանգապետն էր և մեծ դերակատարություն է ունեցել հայերին տեղահանելու և Դեր Զորում մահվան մատնելու գործում[4][6]։ Ըստ Հալեպի գերմանական հյուպատոս Ռոսլերի խոսքերի. «Ռենդան ջանասիրաբար աշխատանք էր տանում հայերին ոչնչացնելու գործում»[6][8][9]։ Երրորդ բանակի գեներալ Վեհիբ փաշան, իր ցուցմունքներում նշել է, որ Ռենդան Մշո գավառում ողջակիզել է հազարավոր մարդկանց[9][10]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Gingeras 2009, էջեր. 171. "Abdülhalik (Renda). Bureaucrat of Albanian descent."
  2. «TBMM Eski Başkanlarından Renda'nın Mezarı Yeniden Düzenlendi» (Turkish). Türkiye Büyük Millet Meclisi-Meclis Haber. 2006 թ․ փետրվարի 28. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 15-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  3. Ungor, Ugur (2011). Confiscation and Destruction: The Young Turk Seizure of Armenian Property. Continuum International Publishing. էջ 7. ISBN 1441130551. «Whereas some moderate governors, such as Celal Bey in Konya, Hasan Mazhar Bey in Ankara and Rahmi Bey in İzmir/Smyrna, delayed and obstructed the destruction, others – including Mustafa Abdülhalik Renda in Bitlis, Cemal Azmi Bey in Trabzon, and Dr Mehmed Reshid in Diyarbekir – accelerated and intensified it.»
  4. 4,0 4,1 Acemoglu, Murat (2001 թ․ հունվարի 27). «Prof. Mete Tuncay's Honest Assessment of the Armenian Genocide Exposes Prof. Halil Berktay's Weaknesses and Shortcomings». Armenian Reporter. էջ 3. «At various times, Ministry of Finance and President of National Assembly of the Republic of Turkey, Mustafa Abdulhalik Renda, Talat's brother-in-law was Governor of Bitlis when he committed hormones crimes against the Armenians, such as burning thousands of them alive, especially the Armenians of Mush and the Mush valley. He repeated these crimes again as governor in Aleppo in 1916.»
  5. «Chronology of the Armenian Genocide -- 1915 (April-June)». Armenian National Institute.
  6. 6,0 6,1 6,2 Akcam, Taner (2005). From empire to republic : Turkish nationalism and the Armenian genocide (2. impr. ed.). London: Zed Books. էջեր 239–40. ISBN 1842775278.
  7. Gerwarth, edited by Robert; Horne, John (2013). War in peace : paramilitary violence in Europe after the Great War. Oxford: Oxford Univ. Press. էջ 172. ISBN 019968605X. {{cite book}}: |first= has generic name (օգնություն)
  8. A.A. Turkei 183, vol. 41, A4215, 9 February 1916
  9. 9,0 9,1 Akcam, Taner (2007). A shameful act: the Armenian genocide and the question of Turkish responsibility (1st Holt pbk. ed.). New York, NY: Metropolitan Books/Holt. էջ 363. ISBN 9780805086652.
  10. A.A. Turkei 158, vol. 48, A34435 October 1917
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մուստաֆա Աբդուլհալիք Ռենդա» հոդվածին։