Մուրաբա
Դեղձի մուրաբա | |
Տեսակ | պտուղների պահածո |
Ենթատեսակ | սննդամթերք |
Առաջացման երկիր | Ասիա |
Murabba Վիքիպահեստում |
Բետ, անուշ (արաբ. Մուրաբաمربة, murabba "jam"), շաքարաջրում եփված պտուղների պահածո։ Պատրաստի մուրաբայում պտուղները պետք է լինեն եփված, սակայն չքայքայված, ամբողջական կամ կտրատած կտորներով, օշարակը՝ մածուցիկ, բայց ոչ դոնդողանման։
Մուրաբայում պտուղ - օշարակ հարաբերությունը պետք է կազմի 1։ 1։
Առավել լայն տարածում ունեն ծիրանի, սալորի, խնձորի, հաղարջի և որոշ տարածաշրջաններում՝ մանգոյի մուրաբաները, որոնք աչքի են ընկնում ինչպես երկարադիմացկունությամբ, այնպես էլ բուժիչ հատկություններով[1]։
Բոլոր պտուղները բացի ընկույզից, պետք է լինեն լրիվ հասունացած, սակայն ոչ գերհասունացած։ Խակ պտուղների օգտագործումը բերում է եփման ժամանակ պտուղների ծավալի փոքրացման և դրա հետևանքով պատրաստի մթերային ելքի փոքրացման։ Բացի այդ թերհասունացած հումքը, որը հարուստ է պեկտինով (սև հաղարջ, գետնամորի) առաջացնում է օշարակի ժելեացում։ Կանաչ հունական ընկույզը մուրաբայի եփման համար օգտագործվում է կաթնամոմային հասունացման շրջանում։ Վարդի մուրաբան պատրաստվում է ոչ լրիվ բացված ծաղիկների թերթիկներից։ Հոնի կորիզի զանգվածը չպետք է գերազանցի պտղի զանգվածի 30 %-ը։
Մուրաբայի պատրաստման համար կիրառվում են հետևյալ հաջորդական քայլերը՝ ջոկում-տեսակավորում, լվացում, հումքի նախապատրաստում, օշարակի պատրաստում, մուրաբայի եփում, լցնում, մակաափակում, ստերիլիզացիա և հովացում։
Օրգանոլեպտիկ ցուցանիշներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին տեսք | ամբողջական պտուղներ կամ կտրատած պտղամասերը
հավասարաչափ |
Համ և հոտ | ցայտուն արտահայտված, հատուկ այն պտղին, որից
պատրաստված է մթերքը[2] |
Գույն | Հատուկ այն պտղին, որից պատրաստված է մթերքը[2]։ |
Օշարակի կազմություն | ոչ ժելեանման, թույլատրվում է թույլ ժելեացում սերկևիլի, հոնի, հաղարջի և սալորի որոշ տեսակների մուրաբաներում[2]։ |
Ֆիզիկա-քիմիական ցուցանիշներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Չոր նյութերի պարունակություն (%, ոչ պակաս)[2]
- Ստերիլիզացվող՝ 68
- Չստերիլիզացվող՝ 70
- Պտղի քանակը պատրաստի մթերքում (%)` 45-50[2]
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 3-ին. Վերցված է 2014 թ․ մայիսի 2-ին.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 «Որակի հիմնական պահանջները ԳՈՍՏ 7061-70-ի համաձայն»
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Պահածոյացման տեխնոլոգիա», Ժ. Գ. Աղաջանյան, խմբ. Ա. Ա. Ֆահրադյան. - Երևան։ «ՀՊԱՀ», 2011, Մաս 1 - 405 էջ