Jump to content

Ցուկատ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ցիտրուսային ցուկատի խորանարդիկներ

Ցուկատ, ըստ որոշ ենթադրությունների՝ «ցուկատ» բառն առաջացել է լատիներեն succidus[1] բառից, սակայն ըստ մի շարք այլ կարծիքների՝ այն բխվում է եբրայերեն «սուկկա» (סוכה) բառից, ինչը եբրայական տոնակատարության ժամանակ օգտագործվող փայտե ժամանակավոր խրճիթ է։ Շաքարի օշարակում եփված, հետագայում չորացված, շաքարալյուրով պատված և շաքարի օշարակով ջնարակված մրգային զանգված։ Ցուկատների համար որպես հումք են ծառայում թարմ պտուղ-հատապտուղները, ինչպես նաև չստերիլիզացված մուրաբաները։

Արտադրության համար կիրառվում են հետևյալ հաջորդական քայլերը՝ հումքի նախապատրաստում, օշարակի պատրաստում, եփում, օշարակից պտուղների անջատում, շաքարալյուրի ցանում կամ օշարակով ջնարակում, չորացում և տարայավորում։

Առավել լայն տարածում ունեն արմավի[2], արքայախնձորի, կոճապղպեղի[3], բալի և ձմերուկի (կեղևի)[4] ցուկատները։

Արտաքինից պտուղները պետք է լինեն ձևով և չափերով միանման և իրար չկպած։ Ըստ չափի և ձևի շեղումները թույլատրելի են 3-5 %-ի սահմաններում։

Ֆիզիկա-քիմիական ցուցանիշներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Չոր նյութերի պարունակություն (%)[5]
    • Ըստ ռեֆրակտոմետրի (%, ոչ պակաս)` 83
    • Ընղհանուր շաքարների պարունակություն (%)` 75
    • Ընդհանուր թթվություն (ըստ խնձորաթթվի, %)` 0,2 - 1,0
  • Պտուղներից անջատված շաքարի քանակ (%, մինչև 1 կգ տարաներ)` 5[5]

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • «Պահածոյացման տեխնոլոգիա», Ժ. Գ. Աղաջանյան, խմբ. Ա. Ա. Ֆահրադյան. - Երևան։ «ՀՊԱՀ», 2011, Մաս 1 - 405 էջ

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Das lateinische Sprachmaterial im Wortschatze der Deutschen»
  2. «Ապրանքային արտադրատեսակների, արտադրության և տեխնիկական տերմինների բառարան, Փիթեր Լանդ Սիմոնս»
  3. Answers.com — Շաքարակալած մրգեր, շաքարակալած ծաղիկներ։ Վերցված՝ 2008-01-06.
  4. ««Isgro Pasticceria»». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ նոյեմբերի 21-ին. Վերցված է 2014 թ․ մայիսի 2-ին.
  5. 5,0 5,1 «Որակի հիմնական պահանջներր ՕՍՏ 1829–71-ի համաձայն»
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ցուկատ» հոդվածին։