Jump to content

Յաան Կրոս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Յաան Կրոս
էստ․՝ Jaan Kross
Ծնվել էփետրվարի 19, 1920(1920-02-19)[1][2][3][…]
ԾննդավայրՏալլին, Էստոնիա[1]
Վախճանվել էդեկտեմբերի 27, 2007(2007-12-27)[4][2][3][…] (87 տարեկան)
Վախճանի վայրՏալլին, Էստոնիա[5]
ԳերեզմանՌահումյաեի գերեզմանոց
Մասնագիտությունգրող, սցենարիստ, թարգմանիչ, մանկավարժ, պրոֆեսոր, բանաստեղծ-փաստաբան, վիպասան, բանաստեղծ և քաղաքական գործիչ
Լեզուէստոներեն
Քաղաքացիություն Էստոնիա և  ԽՍՀՄ
ԿրթությունՏարտուի համալսարան
Ուշագրավ աշխատանքներBetween Three Plagues?, Tahtamaa?, Treading Air?, The Parson of Reigi?, Professor Martens' Departure?, The Czar's Madman?, Rakvere romaan?, Wikmani poisid?, Cyrano de Bergerac? և Sailing Against the Wind?
ԱնդամակցությունEstonian Students' Society?
ԱշխատավայրՏարտուի համալսարան
Պարգևներ
ԱմուսինԷլեն Նիիտ և Helga Kross?
ԶավակներEerik-Niiles Kross?, Kristiina Ross? և Maarja Undusk?
 Jaan Kross Վիքիպահեստում

Յաան Կրոս, (էստ․՝ Jaan Kross, փետրվարի 19, 1920(1920-02-19)[1][2][3][…], Տալլին, Էստոնիա[1] - դեկտեմբերի 27, 2007(2007-12-27)[4][2][3][…], Տալլին, Էստոնիա[5]), էստոնացի գրող։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Յաան Կրոսը 1945 թվականին ավարտել է Տարտուի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը։

1944 թվականին նա ձերբակալվել է գերմանացիների կողմից։ Կես տարի անց ազատվել է, իսկ 1946 թվականի հունվարի 5-ին ձերբակալվել է խորհրդային իշխանությունների հրամանով, հետագա մի քանի տարին անցկացրել է Ռուսաստանի բանտերում։ Էստոնիա է վերադարձել 1954 թվականին և այդ ժամանակից էլ սկսել է լրջորեն զբաղվել գրականությամբ։

1940-1949 թթ. ամուսնացած է եղել Հելգա Պեդուսաարի, 1954-1958 թվականներին` Հելգա Ռոոսի հետ։ 1955 թվականին ծնվել է Յաան Կրոսի ու Հոլգա Ռոոսի դուստրը, որ հետագայում վերցրել է Ռոսս ազգանունը։ Վերջինս դարձել է հայտնի լեզվաբան։ 1958 թ. ամուսնացել է դանիացի բանաստեղծուհի և գրող Էլլեն Նիյտի հետ։ Նրանք ունեցել են երեք երեխա` Մաարյա (ծնվ. 1959 թ.), Էերիկ-Նիյլես (ծնվ. 1967 թ., ազգային անվտանգության հարցերով խորհրդատու, անհատ ձեռներեց, հրատարակիչ), Մյարտեն (ծնվ. 1970 թ., անշարժ գույքի զարգացման մասնագետ, կիոպրոդյուսեր, լուսանկարիչ)։

Ստեղծագործությունը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեղինակ է մի շարք գրքերի՝ «Քարե ջութակներ» (1964), «Երգեր տանկի վրա» (1966), «Հրաշքներ է կատարում անձրևը» (1969) և այլն։ 1977 թ. ստացել է Էստոնական ԽՍՀ պետական մրցանակ, 1985 թ.` Էստոնական ԽՍՀ ժողովրդական գրողի կոչում։ Ստացել է Amnesty International գրական մրցանակ (1990)։ 1996 թ. պարգևատրվել է Պետական զինանշանի առաջին կարգի շքանշանով։ 1990-ական թվականներին մի քանի անգամ ներկայացվել է Նոբելյան մրցանակի, սակայն այդպես էլ չի ստացել այն։

Յաան Կրոսին մեծ ճանաչում են բերել պատմական թեմաներով վեպերն ու նովելները, որոնց հերոսները Էստոնիայի հետ կապված մարդիկ են։ «Կայսերական խենթը» ստեղծագործության հերոս Տիմոֆեյ ֆոն Բոկը բանտարկված է նախ Շլիսսելբուրգում, ապա՝ Պետրոպավլովյան ամրոցում։ Կյանքի վերջին տարիներին նրան համարում են խելագար Ալեքսանդր I կայսերը գրած նամակի պատճառով, որտեղ նա խստորեն քննադատում էր կայսեր քաղաքականությունը։

Յանսենը թերթ է հրատարակում՝ դրանով սկիզբ դնելով էստոնական իրականության մեջ պարբերեկանների հրատարակաման գործին։ Սակայն նա միաժամանակ ընդունում է գերմանացիների գաղտնի հովանավորությունը՝ թերթում տպագրելով նրանց օգտակար նյութեր։ Յանսենի տղան երիտասարդ հասակում խիստ քննադատության է ենթարկում հոր արարքը, սակայն տարեց հասակում ընդհակառակը, պաշտպանում է հորը («Մեկ ժամ աթոռի վրա, որը պտտվում է»)

Յաան Կրոսի էստոնացի ամենահայտնի ու ամենասիրված գրողներից է։ Նրա գործերը թարգմանվել են ռուսերեն, շվեդերեն, գերմաներեն, ֆիններեն և այլ լեզուներով։

Յաան Կրոսն էստոներեն է թարգմանել Հայնրիխ Հայնեի, Բերտոլդ Բրեխտի, Ֆրիդրիխ Շիլլերի, Ալեքսանդր Գրիբոյեդովի ստեղծագործություններից։

Ստեղծագործություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Kolme katku vahel (Երեք համաճարակ, 1-4 մասեր, 1970—1980)
  • Keisri hull (Կայսերական խենթը, 1978, Արտասահմանյան լավագույն գիրք ֆրանսիական մրցանակ)
  • Professor Martensi ärasõit (Պրոֆեսոր Մարտենսի հեռացումը, 1984)
  • Wikmani poisid (Վիկմանի գիմնազիստները, 1988)
  • Väljakaevamised (Պեղումներ, 1990)
  • Mesmeri ring (Մեսմերի շրջանը, 1995)
  • Tahtamaa (2001)
  • Paigallend (Treading Air, 2002)
  • Kallid kaasteelised (Սիրելի ճանապարհակիցներ, 2003)
  • Omaeluloolisus ja alltekst (Ինքնակենսագրություն և ենթատեքստ, 2003)
  • Vandenõu (The Conspiracy and other stories)

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Кросс Яан // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Internet Movie Database — 1990.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  4. 4,0 4,1 4,2 http://www.etv24.ee/index.php?06101308
  5. 5,0 5,1 5,2 Deutsche Nationalbibliothek Record #118928783 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  6. Matikkala A. Suomen Valkoisen Ruusun ja Suomen Leijonan ritarikunnat (фин.)Helsinki: Edita, 2017. — P. 407. — ISBN 978-951-37-7005-1

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յաան Կրոս» հոդվածին։