Յան Զոմեր
Անձնական տվյալներ | ||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Քաղաքացիությունը | Շվեյցարիա | |||||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | դեկտեմբերի 17, 1988 (35 տարեկան) | |||||||||||||||||
Ծննդավայր | Մորժ, Շվեյցարիա | |||||||||||||||||
Հասակ | 183 սմ | |||||||||||||||||
Քաշ | 79 կգ | |||||||||||||||||
Դիրք | դարպասապահ | |||||||||||||||||
Ակումբային տեղեկություններ | ||||||||||||||||||
Ներկա ակումբ | Բորուսիա Մյոնխենգլադբախ | |||||||||||||||||
Համար | 1 | |||||||||||||||||
Պատանեկան կարիերա | ||||||||||||||||||
| ||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | ||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | |||||||||||||||
| ||||||||||||||||||
Ազգային հավաքական‡ | ||||||||||||||||||
| ||||||||||||||||||
| ||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը |
Յան Զոմեր (գերմ.՝ Yann Sommer, դեկտեմբերի 17, 1988[2][3][4], Morges, Վո, Շվեյցարիա), շվեյցարացի ֆուտբոլիստ, Մյունխենի «Բավարիա» ակումբի և Շվեյցարիայի ֆուտբոլի հավաքականի դարպասապահ։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Շվեյցարիայում
[խմբագրել | խմբագրել կոդը]Յան Զոմերը իր կարիերան սկսել է տեղական «Հերլիբերգ» ֆուտբոլային դպրոցում, հետո տեղափոխվել է Բազելի երկրորդ թիմ՝ «Կոնկորդիա»։ 2003 թվականին պատանուն հրավիրել են «Բազել»՝ դիտումների, իսկ հետո նա դարձել է ակումբի սանը։ 2005 թվականին ակումբի հետ կնքեց իր առաջին մասնագիտական պայմանագիրը, բայց առաջին երկու տարին անցկացրեց երիտասարդական թիմում։
2007 թվականին նա իր պայմանագիրը երկրաձգեց մինչև 2011 թվականի ամռանը, և միանգամից մեկտարյա վարձակալության հանձնվեց «Վադուց» ակումբին, որտեղ դարձավ հիմնական դարպասապահ և ձեռք բերեց առաջին խաղային փորձը։ Նույն մրցաշրջանում «Վադուցը» վերադարձավ Շվեյցարիայի Սուպերլիգա և վարձակալության ժամկետը երկարաձգվեց։ 2008 թվականի հուլիսի 20-ին Յանը «Լյուցերնի» դեմ խաղում դեբյուտն անցկացրեց Շվեյցարիայի առաջնությունում՝ անցկացնելով ամբողջ խաղը և 27-րդ րոպեին ընդունելով[5]։
2009 թվականին վերադարձավ «Բազել», քանի որ թիմի հիմնական դարպասապահ Ֆրանկո Կոստանցոն ստացել էր վնասվածք։ 2009-2010 մրցաշրջանի ավարտին ակումբում խաղալով 5 խաղ, վարձակալության հանձնվեց «Գրասսպոհեր» ակումբում, որտեղ Յանը նորից հիմնական դարպասապահ էր։ Վերադառնալով վարձակալությունից, նա երկար ժամանակ նստեց պահեստայինների նստարանին, բայց երբ 2011 թվականին Կոստանցոն լքեց ակումբը, «Բաբբի» այդ ժամանակվա մարզիչ Տորստեն Ֆինկը դարպասները վստահեց Զոմերին։ Դրանից հետո նա միշտ հայտնվեց «Բազելի» դարպասի մոտ, իսկ որոշ ժամանակ անց նրան հրավիրեցին հավաքական։ 2011-2012 մրցաշրջանում նա առաջին անգամ խաղաց Չեմպիոնների Լիգայում։
«Բորուսիա»
[խմբագրել | խմբագրել կոդը]2014 թվականի մարտի 10-ին Մյոնխենգլանդբախի «Բորուսիայի» պաշտոնական կայքում պաշտոնապես հայտարարվեց, որ Տեր Շտեգենը հեռանում է ակումբից, իսկ նրա փոխարեն գալիս է Յան Զոմերը[6]։
Նա լավ դարպասապահ է, ով 25 տարեկանում արդեն ունի միջազգային փորձ։ - Մաքս Էբերլ[7]
|
Պայմանագիրը կնքվեց 5 տարով։ Որոշ տվյալներով, տրանսֆերի արժեքը կազմեց 6 միլիոն եվրո[8]։ Այլ աղբյուրներով՝ 8-9 միլիոն եվրո[9]։
Ամառային հավաքներից հետո պարզ դարձավ, որ Զոմերը անկասկած լինելու է առաջին համարը։ Օգոստոսի 24-ին, Բունդեսլիգա 2014-2015-ի առաջին տուրում, «Շտուտգարտի» դեմ դեբյուտային խաղում նա խաղադաշտում անցկացրեց բոլոր 90 րոպեները, իսկ 51-րդ րոպեին ռումինացի կիսապաշտպան Ալեկսանդրու Մաքսիմը Զոմերի դարպասին ուղարկեց առաջին գոլը[5]։
Այդ մրցաշրջանում Զոմերը անցկացրեց բոլոր 34 խաղերը, առանց փոխարինման։ Դա նպաստեց թիմի լավ խաղին։ Նվաճելով բրոնզե մեդալներ, ակումբը առաջին անգամ վերջին 14 տարվա մեջ զբաղեցրեց մրցանակային տեղ, ինչը անգամ չէր հաջողվել Մարկո Ռոյսի և Տեր Շտեգենի գլախվորած անձնակզմին։
Մենք խաղացինք լավ ֆուտբոլ և գտնվում էինք էիֆորիայի վիճակում։ Երկրպագուները մեզ առաջ քշեցին և երրորդ տեղը ինչ-որ անհավատալի է։ - Յան Զոմեր[10]
|
:
2015-2016 մրցաշրջանը «Բորուսիան» սկսեց անհաջող։ 5 պարտություն սկզբի 5 խաղում։ Դրա պատճառով Լյուսեն Ֆավրեն ստիպված եղավ թողնել մարզչի պաշտոնը։ Այդ խաղերում Յանը բաց թողեց 12 գոլ, ներառյալ ջախջախիչ պարտություններ «Բորուսիա Դորտմունդից» (0:4) և «Համբուրգից» (0:3)։
2015 թվականի սեպտեմբերի 15-ին Յանը «Բորուսիայի» կազմում առաջին անգամ խաղաց Չեմպիոնների Լիգայում։ «Սևիլյայի» դեմ խաղը ավարտվեց Յանի ակումբի ջախջախիչ պարտությամբ՝ նորից 0:3[11].
Խաղաոճ
[խմբագրել | խմբագրել կոդը]Յանը դարպասում լավ է արձագանքում, համարձակ է խաղում տուգանային հրապարակում, չնայած, որ դարպասապահի համար այդքան մեծ հասակ չունի[12]։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ապրում է Մյոնխենգլադբախի վարձով տանը։ Նախընտրում է ժամանակը անցկացնել տանը, ռեստորանում լինում է շաբաթեկան մեկ անգամ, վախենալով մարդկանց ամբոխներից, ովքեր նայում են իրեն և ինքնագրություն են պահանջում։ Սիրում է պատրաստել[13]։
Ձեռքբերումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Շվեյցարիայի չեմպիոն՝ 2011, 2012, 2013
- Շվեյցարիայի գավաթ՝ 2012
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «2014 FIFA World Cup Brazil: List of Players». FIFA. 2014 թ․ հունիսի 11. էջ 30. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2015 թ․ հունիսի 11-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 21-ին.
- ↑ Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
- ↑ As (իսպ.) — Madrid: PRISA, 1967. — ISSN 1888-6671
- ↑ 5,0 5,1 «FC Luzern - FC Vaduz» (անգլերեն) — soccerway.com. Վերցված է 29 июня 2016-ին.
- ↑ «Borussia verpflichtet Yann Sommer». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունիսի 19-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 4-ին.
- ↑ «Yann Sommer löst ter Stegen ab» (գերմաներեն). tagesspiegel.de. Վերցված է 2016 թ․ հունիսի 29-ին.
- ↑ «Gladbach holt Sommer für ter Stegen» (գերմաներեն) — Suddeutsche Zeitung. Վերցված է 29 июня 2016-ին.
- ↑ «Nachfolger für ter Stegen: Gladbach verpflichtet Schweizer Torhüter Sommer» (գերմաներեն) — Der Spiegel. Վերցված է 29 июня 2016-ին.
- ↑ «"Bringt nichts, große Töne zu spucken"» (գերմաներեն). sport1.de. Վերցված է 2016 թ․ հուլիսի 4-ին.
- ↑ «Sevilla - Borussia Monchengladbach» (անգլերեն) — soccerway.com. Վերցված է 4 июля 2016-ին.
- ↑ «Yann Sommer löst ter Stegen ab» (գերմաներեն) — tagesspiegel.de. Վերցված է 29 июня 2016-ին.
- ↑ «»Manche sagen: ›Du spinnst!‹«» (գերմաներեն) — 11freunde.de. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հուլիսի 23-ին. Վերցված է 4 июля 2016-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պրոֆիլը transfermarkt.com կայքում(անգլ.)
- Պրոֆիլը Շվեյցարիայի սուպերլիգայի էջում
- 40 Վիճակագրութունը National Football Teams կայքում(անգլ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յան Զոմեր» հոդվածին։ |
|
- Ապրող անձինք
- 1988 ծնունդներ
- Դեկտեմբերի 17 ծնունդներ
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- Շվեյցարիայում ծնվածներ
- Շվեյցարացի ֆուտբոլիստներ
- Շվեյցարիայի հավաքականի ֆուտբոլիստներ
- Բազելի ֆուտբոլիստներ
- Բորուսիա Մյոնխենգլադբախի ֆուտբոլիստներ
- Տղամարդկանց ֆուտբոլի դարպասապահներ
- 2018 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության մասնակիցներ
- Բունդեսլիգայի ֆուտբոլիստներ
- ՈՒԵՖԱ Եվրո 2016-ի ֆուտբոլիստներ
- ՈՒԵՖԱ Եվրո 2020-ի ֆուտբոլիստներ
- Ինտեր Միլանի ֆուտբոլիստներ
- Բավարիա Մյունխենի ֆուտբոլիստներ
- Գրասհոպերի ֆուտբոլիստներ
- ՈՒԵՖԱ Եվրո 2024-ի ֆուտբոլիստներ