Յան Մոլբյու
Անձնական տվյալներ | |||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ազգությունը | դանիացի | ||||||||||||||||||||
Քաղաքացիությունը | Դանիա | ||||||||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | հուլիսի 4, 1963[1][2] (61 տարեկան) | ||||||||||||||||||||
Ծննդավայր | Կոլդինգ, Vejle County, Դանիա | ||||||||||||||||||||
Հասակ | 180 սանտիմետր | ||||||||||||||||||||
Քաշ | 78 կիլոգրամ | ||||||||||||||||||||
Դիրք | կիսապաշտպան | ||||||||||||||||||||
Ակումբային տեղեկություններ | |||||||||||||||||||||
Ներկա ակումբ | ավարտել է կարիերան | ||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | |||||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | ||||||||||||||||||
| |||||||||||||||||||||
Ազգային հավաքական | |||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||
Մարզչական կարիերա | |||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Յան Մոլբյու (դան․՝ Jan Mølby; հուլիսի 4, 1963[1][2], Կոլդինգ, Vejle County, Դանիա), դանիացի ֆուտբոլիստ և նախկին մարզիչ։
Ակումբային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Յան Մոլբյուն սկսել է իր ֆուտբոլային պրեֆեսիոնալ կարիերան հայրենի քաղաք Կոլդինգի «Կոլդինգ ԻՖ» ակումբի կազմում։ 19 տարեկան հասակում նա դարձել է «Կոլդինգ ԻՖ» ակումբի ավագը։
1982 թվականին Յանը տեղափոխվել է Նիդերլանդներ և դարձել Ամստերդամի «Այաքսի» խաղացող։ Նա դարձավ երրորդ դանիացի ֆուտբոլիստն ակումբի պատմության մեջ՝ Սեռենա Լերբյուից և Իյեսպերա Օլսենաից հետո[3]։ Հուլիսի 19-ին Վեստլանդի սիրողական ակումբի դեմ ընկերական խաղում Մոլբյուն կատարել է իր դեբյուտը Այաքսի կազմում, և անմիջապես դարձել է գոլի հեղինակ[4]։ Այաքսի կազմում առաջին մրցաշրջանի ընթացքում Յանը մասնակցել է 29 հանդիպման և դարձել է 6 գոլի հեղինակ, թիմի հետ դառնալով նիդերլանդների առաջնության չեմպիոն և նիդերլանդների գավաթի խաղարկության հաղթող։ 1983/84 թվականների մրցաշրջանում նա կրկին հանդես է եկել Այաքսի կազմում և մասնակցել է 28 խաղի՝ դառնալով 5 գոլի հեղինակ։
Երիտասարդ կիսապաշտպանի շատ լավ խաղը նկատել է անգլիական «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Ջո Ֆեգանը և խաղացողին առաջարկել է ստորագրել պայմանագիրը։ 1984 թվականի օգոստոսի 22-ին Յան Մոլբյուն պայմանագիր է կնքել «Լիվերպուլի» հետ, իսկ «Այաքսի» և «Լիվերպուլ»-ի միջև գործարքը կազմում էր £ 200 հազար եվրո։ Պայմագրից երեք օր անց՝ օգոստոսի 25-ին «Նորվիչ Սիթիի» դեմ խաղում, Յան կատարեց իր դեբյուտը թիմի կազմում, իսկ խաղն ավարտվել է 3: 3 հաշվով։ Իր առաջին գոլը «Լիվերպուլի» կազմում Յանը խփեց 1984 թվականի դեկտեմբերի 1-ին Լոնդոնի «Չելսիի» դեմ խաղում, իսկ խաղն ավարտվեց «Լիվերպուլի» պարտությամբ 3։ 1։ «Լիվերպուլի» հետ առաջին մրցաշրջանում Մոյլբուն 22 խաղ անցկացրեց Անգլիայի առաջին դիվիզիոնում խփելով 1 գոլ, ինչպես նաև մասնակցել է մեկ հանդիպում Լիգայի գավաթում։
1985 թվականին «Լիվերպուլի» մարզիչ դարձավ շոտլանդացի Կեննի Դալգիշը, որի շնորհիվ Մոյբուն խաղացել է «Լիվերպուլի» կամզում։ Իր առաջին ձեռքբերումը Լիվերպուլի կազմում Յանը նվաճել է 1986 թվականին, դառնալով առաջին դիվիզոնի և Անգլիայի գավաթի հաղթող, եզրափակչում խաղալով «Էվերթոնի» հետ, հաղթելով 3։1 հաշվով։ Յանն այդ հանդիպմանը մասնակցեց մինչև վերջին րոպեն, իսկ ընդհանուր Անգլիայի գավաթի 1985-1986 մրցաշրջանում Մոլբյուն մասնակցել է 8 խաղի և դարձել 3 գոլի հեղինակ։ 1986/87 մրցաշրջանում Անգլիայի գավաթի խաղարկության «Լիվերպուլի» և «Էվերտոնի» միջև, որն ավարտվել է ոչ ոքի, 1։ 1, այնպես որ, երկու թիմերն էլ հաղթել են սուպերգավաթը, 1989-1990 թվականներին Յան դարձավ Անգլիայի Սուպերգավաթի մրցանակակիր։
«Մանչեսթեր Յունայթեդի» դեմ խաղի ժամանակ ստացած վնասվածքից հետո 1992/93 թվականներին Մոլբյուն չխաղալով ունեցավ ավելցուկային քաշ։ Վնասվածքը բուժելու համար երեք ամիս էր պահանջվել, երեք տարիների ընթացքում Պրեմիեր լիգայում, Յանն անցկացրել է ոչ ավելի, քան 30 խաղ։ 1995/1996 մրցաշրջանի սկզբին «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Ռոյ Էվանսը Յանին հանձնեց վարձակալական ակումբ «Բարնսլիին» և ապա «Նորվիչ Սիթիի», որտեղ Մոլբյուն գրեթե չէր խաղում։ Լիվերպուլ վերադառնալիս Յանը 1996 թվականի փետրվարից դուրս է եկել ակումբից և միացել է «Սուոնսի Սիթի» ստանձնելով խաղային մարզչի դերը։
Կարիերան ազգային հավաքականում
[խմբագրել | խմբագրել կոդը]Դանիայի ազգային հավաքականում Յանն իր դեբյուտը կատարել է 1982 թվականի հունիսի 15-ին, 18 տարեկան հասակում Նորվեգիայի ազգային հավաքականի հետ խաղում, նրա հետ դեբյուտ կատարեց մեկ այլ երիտասարդ կիսապաշտպան՝ Մախաել Լաուդուրպին։ Ընդհանուր առմամբ ազգային հավաքականի կազմում Մոլբյուն 33 խաղ է անցկացրել և 2 գոլ է խփել, ազգային հավաքականի կազմում Յանը մասնակցել է 1984 թվականի եվրոպայի առաջնությանը և 1986 թվականի Աշխարհի առաջնությանը։
Մարզչական կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Դառնալով «Սուոնսի Սիթի» գլխավոր մարզիչը, 1996-1997 թվականներին թիմի իր ղեկավարության տարիներին անցկացրել է 41 խաղ, խփել է 8 գոլ։ 1997 թվականին Սուոնսի Սիթի գլխավոր մարզիչը Միքի Ադամսն էր, իսկ Յանը և օգնականն ազատվեցին իրենց զբաղեցրած պաշտոնից։ Դրանից հետո Մոլբյուն որոշեց ավարտել իր խաղային կարիերան և նամբողջովին նվիրվել է մարզչական գործունեությանը։ 1999 թվականին Մոլբյուն գլխավորեց «Կիդերմենստեր Խարիերս » ակումբը, որը խաղացել է Կոնֆերանս կոչվող ամենացածր անգլիական դիվիզոններից մեկում։ Յանն առաջին մրցաշրջանում դարձավ այդ առաջնության հաղթող իր թիմի հետ 1999/2000 մրցաշրջանում։ «Կիդերմենստեր Խարիերսում» Մոլբյունն աշխատել է մինչև 2002 թվականը, այնուհետև Յանը դարձել է «Հալլ Սիթի» ակումբի գլխավոր մարզիչը, որը խաղացել է ամենացածր դիվիզոններից մեկում։ Մեկ տարի աշխատելուց հետո Հալլ Սիթիում վերադարձավ իր նախկին ակումբը Կիդերմենստեր Խարիերս, որտեղ նա ևս մեկ տարի աշխատել է։
Ձեռքբերումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ակումբային
[խմբագրել | խմբագրել կոդը]- Նիդերլանդների չեմպիոն – 1982/83
- Նիդերլանդների գավաթի մրցանակակիր – 1983
- Անգլիայի չեմպիոն – 1986, 1988, 1990
- Անգլիայի գավաթի դափնեկիր – 1986, 1990
- Անգլիայի սուպերգավաթի դափնեկիր վ 1987, 1989, 1990
Մարզչական
[խմբագրել | խմբագրել կոդը]- Կոնֆերանսի գավաթի չեմպիոն – 2000
Ֆուտբոլից դուրս
[խմբագրել | խմբագրել կոդը]Մոլբյունը մարզչական կարիերան ավարտելուց հետո աշխատել է որպես TV3 + հեռուստաընկերության մեկնաբան, ինչպես նաև դանիական «TV2» հեռուստաալիք և անգլիական «BBC Radio 5 Live» անդամ է դարձել։
«Four Four Two» ամսագրի հարցման համաձայն, Անգլիայի առաջնությունում երբևէ խաղացած լավագույն օտարերկրացիների ցանկում 100-ից 30-րդ տեղն զբաղեցրեց Յանը։
Նա Լիվերպուլի գլխավոր վետերաններից է, ով ակտիվորեն մասնակցում է «Sky Sports» խաղերին։ Վերջին մի քանի տարիների ընթացքում նա մասնակցել է մի քանի պոկերի մրցաշարերին։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 2,0 2,1 FBref.com(բազմ․)
- ↑ «Ajax actief op transfermarkt» (հոլանդերեն). kranten.kb.nl. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 18-ին. Վերցված է 11.8.2012-ին.
- ↑ «Eerste winst voor Ajax en Haarlem» (հոլանդերեն). kranten.kb.nl. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 18-ին. Վերցված է 11.8.2012-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Профиль игрока на Liverbird.ru (ռուս.)
- Профиль на официальном сайте «Ливерпуля» (անգլ.)
- Профиль на сайте Футбольного союза Дании Արխիվացված 2018-12-30 Wayback Machine (դան.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յան Մոլբյու» հոդվածին։ |
|
- Հուլիսի 4 ծնունդներ
- 1963 ծնունդներ
- Ապրող անձինք
- Դանիայում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- Այաքսի ֆուտբոլիստներ
- Անգլիական ֆուտբոլի լիգայի խաղացողներ
- Անգլիայի լեգեոներ ֆուտբոլիստներ
- Բարսնլիի ֆուտբոլիստներ
- Դանիայի ֆուտբոլի հավաքականի ֆուտբոլիստներ
- Դանիացի ֆուտբոլիստներ
- Լիվերպուլի ֆուտբոլիստներ
- Նորվիչ Սիթիի ֆուտբոլիստներ
- Պրեմիեր Լիգայի ֆուտբոլիստներ
- Սուոնսի Սիթիի ֆուտբոլիստներ
- Տղամարդկանց ֆուտբոլի կիսապաշտպաններ