Jump to content

Յացեկ Մալչևսկի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Յացեկ Մալչևսկի
լեհ.՝ Jacek Malczewski
Ծնվել էհուլիսի 15, 1854(1854-07-15)[1][2]
ԾննդավայրՌադոմ, Լեհական թագավորություն, Ռուսական կայսրություն
Վախճանվել էհոկտեմբերի 8, 1929(1929-10-08)[1][3][4][…] (75 տարեկան)
Մահվան վայրԿրակով, Լեհաստանի Երկրորդ Հանրապետություն
Քաղաքացիություն Լեհաստան
ԿրթությունՓարիզի Գեղեցիկ արվեստների ազգային բարձրագույն դպրոց և Կրակովի արվեստի ակադեմիա
Մասնագիտություննկարիչ, նկարչության ուսուցիչ, համալսարանի դասախոս և հասարակական գործիչ
Ոճսիմվոլիզմ[5][6]
Թեմաներգեղանկարչություն և կրթություն
Ուշագրավ աշխատանքներPolish Hamlet. Portrait of Aleksander Wielopolski?
ՈւսուցիչՅան Մատեյկո և Feliks Szynalewski?
Ներշնչվել էՅան Մատեյկո[7] և Արթուր Գրոտգեր[8]
Պարգևներ
Լեհաստանի վերածննդի շքանշանի աստղով կոմանդոր և Լեհաստանի վերածննդի շքանշանի սպա
Պաշտոնռեկտոր
ԱնդամակցությունSociety of Polish Artists "Sztuka"?
ՀայրJulian Malczewski?
ԱմուսինMaria Gralewska?
Համատեղ ապրողMaria Bal?
ԶավակներRafał Malczewski?
 Jacek Malczewski Վիքիպահեստում

Յացեկ Մալչևսկի (անգլ.՝ Jacek Malczewski, հուլիսի 15, 1854(1854-07-15)[1][2], Ռադոմ, Լեհական թագավորություն, Ռուսական կայսրություն - հոկտեմբերի 8, 1929(1929-10-08)[1][3][4][…], Կրակով, Լեհաստանի Երկրորդ Հանրապետություն), լեհ նկարիչ, մոդեռնիզմի ու սիմվոլիզմի գեղանկարչության ներկայացուցիչ։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Յացեկ Մալչևսկին ծնվել է աղքատ ընտանիքում, ստացել տնային կրթություն։ 1867 թվականին մեկնել է հորեղբոր կալվածք, որտեղ ապրել է մի քանի տարի։ 1871 թվականին տեղափոխվել է Կրակով, որտեղ սովորել է գիմնազիայում և հաճախել տեղի Գեղարվեստի դպրոց (հետագայում` Կրակովի գեղարվեստի ակադեմիա)։ Մալչևսկուն դասավանդել է նկարիչ Յան Մատեյկոն, ով համոզել է տաղանդավոր պատանուն հաճախել գեղանկարչության կուրսերի, որի շարունակությունը դարձել է ուսումնառությունը Փարիզի Գեղարվեստի դպրոցում։ Հայրենիք վերադառնալուց հետո Յացեկ Մալչևսկին դարձել է Կրակովի գեղարվեստի ակադեմիայի պրոֆեսոր, դասավանդել այնտեղ (1896-1900, 1912-1921)։ Նկարիչը շատ է ճանապարհորդել։ Նա եղել է Գերմանիայում, Ավստրիայում, Իտալիայում, Ֆրանսիայում, Հունաստանում, Թուրքիայում։ 1897 թվականին մտել է նկարիչների Կրակովյան միության մեջ։

Մահացել է 1929 թվականի հոկտեմբերի 8-ին, թաղվել է Սուրբ Ստանիսլավի եկեղեցու գերեզմանոցում։

Ստեղծագործություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մալչևսկու ստեղծագործականկյանքի սկզբնական շրջանում գերիշխել են բնանկարները, դիմանկարները, պատմական թեմաներով նկարները ռոմանտիզմի ոճով` հիմնականում մուգ գույներով կատարված։ Նա եղել է լեհ նկարիչ Արթուր Գրոտգերի արվեստի ազդեցության տակ։ 1890 թվականին հետաքրքրվել է սիմվոլիզմով, նրա ներկապնակի գույները պայծառացել են, դարձել ավելի կենդանի[9]։ Մալչևսկու պատմական աշխատանքները հայրենիքի ողբերգական ճակատագրի մասին են, սակայն նկարիչը դիմել է նաև ինքնակենսագրական ու սիմվոլիկ թեմաների։ Վարպետը ինքնադիմանկարներ է նկարել տարբեր կերպարանքներով (նկարիչ, ասպետ և այլն)։ Լինելով Լեհաստանի մեծ հայրենասեր` նա իր «Լեհական Համլետ» կտավում (1903) այլաբանական ձևով ներկայացրել է օտարերկրացիների կողմից հայրենիքի ազատագրման գաղափարը։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Беляева Е.В. Символизм в творчестве польского художника Яцека Мальчевского (1854-1929) //Вестник Череповецкого государственного университета. 2013. Т. 1. № 2 (47). С. 127-130.
  • Добровольский, Т. История польской живописи. Издательство: "Ossolineum". - М., 1975.По именному указателю.
  • Michael Gibson «Symbolismus», Köln 2006 ISBN 3-8228-5029-2
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յացեկ Մալչևսկի» հոդվածին։