Յոգուրտ
Յոգուրտ yoğurt[1] | |
---|---|
Հունական յոգուրտ | |
Թուրքական խոհանոց Հունական խոհանոց Բուլղարական խոհանոց | |
Տեսակ | Կաթնաթթվային մթերք |
Ենթատեսակ | կաթնամթերք[2], ֆերմենտացված կաթնամթերք, բացառությամբ թթվասերի և կաթնաշոռի[3] և յոգուրտ և կաթի կամ սերուցքի այլ տեսակներ՝ մակարդված կամ թթվեցված |
Հեղինակ | Իլյա Մեչնիկով |
Ստեղծման տարեթիվ | 1908 թվական |
Բաղադրամասեր | |
Հիմնական | կաթ բակտերիա |
Նույնական ուտեստներ | կեֆիր թուրքալեզու ժողովուրդների կատիկ հայկական մածուն վրացական մացոն եգիպտական լեբեն սիցիլիական մեցորադ |
Սննդային արժեք | |
Կալորիականություն | 80 կկալ |
Yogurt Վիքիպահեստում |
Յոգուրտ, Բալկանյան թերակղզու ու հեռավորարևելա—ասիական մոնղոլոիդառասայական երկրների խոհանոցների կաթնաթթվային մթերք։ Յոգուրտի հայրենիքը համարվում է առաջինը Չինաստանը, Կորեան, Ճապոնիան Մոնղոլիան և հետո նոր Թուրքիան, սակայն առաջին անգամ կաթը խմորող միկրոօրգանիզմները կաթից անջատելով Իլյա Մեչնիկովը կարողացավ ստանալ յոգուրտ։ Այդ հայտնագործության համար Մեչնիկովը 1908 թվականին Պաուլ Էրլիխի հետ ստացավ Նոբելյան մրցանակ։
Բաղադրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Յոգուրտ է կոչվել Բալկաններում ապրող ժողովուրդների ազգային թթվակաթնային ըմպելիքը։ Յոգուրտ ստանում են այծի կամ կովի կաթից։ Բնական յոգուրտը իր մեջ պարունակում է կաթնաթթվային մանրէներ և վիտամիններ։
3,2 % յուղայնությամբ քաղցր յոգուրտի 100 գ զանգվածի էներգետիկ արժեքը մոտ 80 կկալ է, իսկ սննդային արժեքը՝ 5 գ սպիտակուց, 8,5 գ ածխաջրեր, 3,2 գ ճարպ, պարունակում է նաև կալիում` 147 մգ, կալցիում` 122 մգ, ֆոսֆոր` 96 մգ, մագնիում` 15 մգ, նատրիում` 52 մգ, ծծումբ` 27 մգ, քլոր` 100 մգ, երկաթ 0,1 մգ, միկրոտարրեր` յոդ, կոբալտ, մարգանեց, պղինձ, մոլիբդեն, սելեն, ֆտոր, քրոմ, ցինկ։
Յոգուրտները պարունակում են հիմնականում 3 տեսակի վիտամիններ (A, B, C) և B կոմպլեքսի մի քանի տարատեսակներ (B1, B2, B3, B6, B12)։ Առկա են նաև նիացին և քոլորին վիտամինոզներ։ Բնական յոգուրտը պատրաստումից հետո կարող է օգտագործվել մինչև 30 օր։ Յոգուրտը պահվում է 25 °C ջերմաստիճանում։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կաթը խմորող միկրոօրգանիզմները կաթից անջատելով 20-րդ դարի առաջին կեսերին ռուս գիտնական Իլյա Մեչնիկովը կարողանում է հայտնաբերել մի շարք կաթնաթթվային սննդատեսակներ։
Ըստ նախնական տվյալների, մարդը կաթնաթթվային մթերքներ (նաև յոգուրտ) օգտագործել է դեռևս մեզանից 8000 տարի առաջ։ Ըստ բալկանյան մի շարք երկրների, կաթը թթվեցնող խմորիչը դա Աստծո ընծան է իրենց և պետք է մարդիկ օգտագործեին այն որքան հնարավոր է քիչ։
Յոգուրտի մասին առաջին հիշատակումը մարդկությանը հայտնի է 16-րդ դարի ֆրանսիացի պատմիչներից։
Կա նաև վարկած, որ յոգուրտը զետեղված է եղել նաև Հին Հունաստանի խոհանոցում[6][7][8][9], սակայն հունական խոհանոցում հայտնի է յոգուրտի մի տեսակ որը կոչվում է Աքսիգալա (οξύγαλα)։
Նոբելյան մրցանակակիր երկու գիտնականները ապացուցեցին, որ յոգուրտը առողջարար է նաև աղիներին և նրա մեջ առկա լակտոբացիլինը կանխարգելում է աղիների դիսբակտերիոզը և ուժեղացնում մարդու օրգանիզմի դիմադրողականությունը[10]՝ բարձրացնելով մարդու իմունիտետը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Յոգուրտ բառի բացատրությունը. նշանակությունը մադու կյանքում
- ↑ Югурт (ռուս.) // Малая советская энциклопедия / под ред. Н. Л. Мещеряков — 2 — Советская энциклопедия, 1936.
- ↑ Переходной ключ ОКП - ОКПД2 (8,87 Мб), Переходной+ключ-ОКП-ОКПД2-17-04-2015.xls (ռուս.)
- ↑ Յոգուրտի բուժիչ հատկությունները և պատմությանը հայտնի յոգուրտի ազդեցությունը
- ↑ Rosenthal, Sylvia Dworsky (1978). Fresh Food. Bookthrift Co. էջ 157. ISBN 978-0-87690-276-9. Վերցված է 2009 թ․ օգոստոսի 11-ին.
- ↑ Dalby, p. 66
- ↑ Alcock, Joan Pilsbury (2006). Food in the Ancient World. Greenwood Publishing Group. էջ 83. ISBN 9780313330032. «Curdled milk (oxygala or melca), probably a kind of yogurt, was acceptable because it was easier to digest. Even so, it was still to be mixed with honey or olive oil. Columella gave instructions on how to make sour milk with seasoning into ...»
- ↑ Hoffman, Susanna (2004). The Olive and the Caper: Adventures in Greek Cooking. Workman Publishing. էջ 471. ISBN 9780761164548. «...something like yogurt was known to Greeks since classical times—a sort of thickened sour milk called Pyriate or oxygala. Oxi meant "sour" or "vinegar"; gala, "milk". Galen says that Oxygala was eaten alone with honey, just as thick Greek yogurt is today.»
- ↑ Adamson, Melitta Weiss (2008). Entertaining from Ancient Rome to the Super Bowl: An Encyclopedia [2 volumes]: An Encyclopedia. ABC-CLIO. էջ 9. ISBN 9780313086892. «Oxygala, however, a form of yogurt, was eaten and sometimes mixed with honey. Ancient Greek and Roman cuisine did not rely on non-cultured milk products, which can be explained in part because without refrigeration milk becomes sour ...»
- ↑ «Յոգուրտը բարձրացնում է մարդու օրգանիզմի դիմադրողականությունը». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունվարի 29-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 11-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- US National Center for Home Food Preservation: Fermenting Yogurt at Home Արխիվացված 2005-04-02 Wayback Machine
- Acidified milk in different countries
- How to Make Yogurt
- Sugar Free Yogurt Արխիվացված 2015-07-03 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յոգուրտ» հոդվածին։ |
|