Յոզեֆ Վենգլոշ
Յոզեֆ Վենգլոշ սլովակ.՝ Jozef Vengloš | |||
---|---|---|---|
Քաղաքացիությունը | Չեխոսլովակիա, Սլովակիա և Չեխոսլովակիա | ||
Ծննդյան ամսաթիվ | փետրվարի 18, 1936[1][2][3] | ||
Ծննդավայր | Ռուժոմբերոկ, Ժիլինայի շրջան[2][3] | ||
Մահվան ամսաթիվ | հունվարի 26, 2021[4] (84 տարեկան) | ||
Մահվան վայր | Բրատիսլավա | ||
Դիրք | կիսապաշտպան | ||
| |||
| |||
| |||
| |||
|
Յոզեֆ Վենգլոշ (սլովակ.՝ Jozef Vengloš, փետրվարի 18, 1936[1][2][3], Ռուժոմբերոկ, Ժիլինայի շրջան[2][3] - հունվարի 26, 2021[4], Բրատիսլավա[5]), չեխ ֆուտբոլիստ, Չեխոսլովակիայի և Սլովակիայի ֆուտբոլի հավաքականների մարզիչ։ Նա գլխավորել է ութ ազգային առաջնությունների և հինգ ազգային հավաքականների ակումբներ՝ Ավստրալիա, Չեխոսլովակիա, Մալազիա, Սլովակիա և Օման։ Նա պաշտպանել է դոկտորական դիսերտացիան մարզական ոլորտում, մասնագիտացել է նաև հոգեբանության ոլորտում։ Նա մի քանի անգամ դասախոսել է աշխարհի FIFA-ի ակադեմիաներում։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1954 թվականից մինչև 1966 թվականները եղել է Բրատիսլավայի «Սլովան» ֆուտբոլային ակումբի պաշտպան, թիմի ավագ և միաժամանակ հանդես է եկել ազգային հավաքականում։ Հեպատիտի պատճառով թողել է մարզական կարիերան և տեղափոխվել Ավստրալիա, որտեղ էլ սկսել է մարզչական կարիերա։ Սկզբում գլխավորել է Նոր Հարավային Ուելս նահանգի ակումբը, ապա այդ երկրի ազգային հավաքականը։ Հետագայում վերադարձել է Չեխոսլովակիա և գլխավորել երիտասարդական հավաքականը։ 1973 թվականին նա նշանակվել Բրատիսլավայի «Սլովան» ֆուտբոլային ակումբի մարզիչ։ Թիմի ղեկին երեք տարվա ընթացքում նա երկու անգամ նվաճել է ազգային առաջնության գավաթը։ 1973-1978 թվականներին զուգահեռ նա եղել է Չեխոսլովակիայի ազգային հավաքականի մարզչի օգնականը։ Նրա թիմը 1976 թվականի Եվրոպայի առաջնության կիսաեզրափակչում հաղթեց Հոլանդիային, իսկ եզրափակչում՝ Գերմանիային։
1978 թվականին գլխավորել է Չեխոսլովակիայի ազգային հավաքականը։ 1980 թվականին նրա թիմը հասել է Եվրոպայի առաջնության եզրափակիչ, որտեղ ԳԴՀ-ի հավաքականին տանուլ է տվել։
1983-1984 թվականներին Վենգլոշը մարզել է Լիսաբոնի «Սպորտինգը», ապա տեղափոխվել Մալայզիա և երեք տարի մարզել տեղի ակումբներից մեկը և ազգային հավաքականը։ 1988 թվականին նա կրկին գլխավորել Չեխոսլովակիայի ազգային հավաքականը և դուրս բերել թիմին 1990 թվականի աշխարհի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչ։
Ազգային հավաքականից հետո նա գլխավորել է անգլիական «Ասթոն Վիլլան»՝ դառնալով անգլիական ֆուտբոլի բարձրագույն դիվիզիոնի ակումբը գլխավորող առաջին արտասահմանցի ու ոչ իռլանդացի մարզիչը։
1991-1993 թվականներին Վենգլոշը մարզել է թուրքական «Ֆեներբախչեն»։
1993 թվականին նա դարձել է Սլովակիայի ազգային հավաքականի առաջին մարզիչը։ 1995-1997 թվականներին նա մարզել է Օմանի ազգային հավաքականը։
1998 թվականի հուլիսի 17-ին Վենգլոշը նշանակվել է Գլազգոյի «Սելթիկի» գլխավոր մարզիչ։ Մարզչական կարիերայի ավարտից հետո նա մնացել է ակումբում և զբաղվել տեխնիկական խորհրդատվությամբ[6][7]։
2002 թվականի մրցաշրջանում Վենգլոշը ղեկավարել է ճապոնական Ջեֆ Յունաթդ Իտիխարա Տիբա ակումբը։ Դրանից հետո նա ավարտել է իր մարզչական կարիերան։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Evidence zájmových osob StB
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Evidence zájmových osob StB
- ↑ 4,0 4,1 4,2 https://sport.cz/fotbal/reprezentace/clanek/2047966-zemrel-slavny-trener-venglos.html
- ↑ «Zemřel slavný trenér Jozef Vengloš». www.sport.cz (չեխերեն). 2021 թ․ հունվարի 26. Վերցված է 2021 թ․ հունվարի 27-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ url-status (link) - ↑ «Top Ten Old Firm derbies». Sky Sports. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունվարի 16-ին.
- ↑ Former Celtic and Aston Villa manager Jozef Venglos dies aged 84
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|