Jump to content

Նատալյա Օսիպովա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նատալյա Օսիպովա
ռուս.՝ Наталья Осипова
Դիմանկար
Ծնվել էմայիսի 18, 1986(1986-05-18) (38 տարեկան)
ԾննդավայրՄոսկվա, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Ռուսաստան
ԿրթությունՄոսկվայի պարարվեստի պետական ակադեմիա (2004)
Մասնագիտությունպարուսույց և բալետի պարող
ԱշխատավայրՄեծ Բրիտանիայի Թագավորական բալետ
ԱմուսինԻվան Վասիլև (բալետի արտիստ)
Պարգևներ և
մրցանակներ
 Natalia Osipova Վիքիպահեստում

Նատալյա Օսիպովա (մայիսի 18, 1986(1986-05-18), Մոսկվա, ԽՍՀՄ), ռուս բալետի պարուհի, Լոնդոնի Թագավորական բալետի պրիմա-պարուհի։ 2010-2011 թվականներին Բոլշոյ թատրոնի և Պերմի օպերայի և բալետի թատրոնի պրիմա-պարուհի։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նատալյա Օսիպովան հինգ տարեկանից զբաղվել է սպորտաային մարմնամարզությամբ։ 1993 թվականին վնասվածք ստանալուց հետո ստիպված դադարեցրել է սպորտով զբաղվելը, և մարզիչների խորհրդով գնացել բալետի[1]։ Օսիպովան սովորել է Մոսկվայի խորեոգրաֆիայի պետական ակադեմիայում՝ ռեկտոր Մարինա Լեոնովայի դասարանում։ 2004 թվականին ավարտելուց հետո միացել է Բոլշոյ թատրոնի բալետային թատերախմբին՝ առաջին անգամ ելույթ ունենալով 2004 թվականի սեպտեմբերի 24-ին։ 2008 թվականի հոկտեմբերի 18-ից` առաջատար մենապարող է, 2010 թվականի մայիսի 1-ից` Բոլշոյ թատրոնի պրիմա-պարուհի։ ԽՍՀՄ ժողովրդական արտիստուհի Մարինա Կոնդրատևայի սանն է։

2007 թվականին Բոլշոյի թատրոնի Լոնդոնյան շրջագայության ընթացքում, Քովենթ Գարդեն թատրոնի բեմում պարուհին ջերմ ընդունելության արժանացավ բրիտանական հանրության կողմից և Critics' Circle National Dance Awards-ի կողմից արժանացավ Բրիտանական ազգային մրցանակի՝ «լավագույն դասական բալետի պարուհի» անվանակարգում[2]։

2009 թվականին Նինա Անանիաշվիլիի առաջարկով նա դարձավ Ամերիկյան բալետի թատրոնի (Նյու Յորք) հրավիրյալ բալետի պարուհի՝ Նյու Յորքի Մետրոպոլիտեն օպերայի բեմում գլխավոր դերեր պարելով «Ժիզել» և «Սիլֆիդա» բալետներում։ 2010 թվականին նա կրկին պարեց Մետրոպոլիտեն օպերայի բեմում, այս անգամ Կիտրիի դերում՝ «Դոն Կիխոտ», Ջուլիետի դերում՝ «Ռոմեո և Ջուլիետ» և Ավրորոյի դերում՝ Չայկովսկու «Քնած գեղեցկուհի» բալետներում։

2010 թվականին հանդես եկավ Գրանդ օպերայում պարելով Կլարա՝ «Մարդուկ-Ջարդուկը», պարուհի՝ «Պետրուշկա», Լա Սկալայում՝ Կիտրի՝ «Դոն Կիխոտ» և Լոնդոնի Թագավորական թատրոնում՝ Մեդորա՝ «Կորսար» բալետներում։

2011 թվականին Բավարիայի պետական օպերայի բեմում հանդես եկավ Կատարինայի դերով «Անսանձ կնոջ սանձահարումը» բալետում։

2011 թվականի դեկտեմբերի 1-ից Միխայլովսկի թատրոնի պրիմա-պարուհի է[3]։

2012 թվականի դեկտեմբերից Լոնդոնի Թագավորական բալետի հրավիրյալ մենապարող է եղել, Կառլոս Ակոստայի հետ պարելով «Կարապի լիճ» բալետում։ Նույն թվականի հոկտեմբերին, միակը որպես հրավիրյալ պարուհի, Թագավորական բալետի թատերախմբի հետ մասնակցել է Եղիսաբեթ II թագուհու ադամանդյա տարեդարձին նվիրված գալա համերգին։

Ամերիկյան բալետի թատրոնի պրիմա-պարուհի է[4]։

2013 թվականի ապրիլին Նատալյա Օսիպովան մշտական պայմանագիր կնքեց Լոնդոնի Թագավորական բալետի հետ[5][6]։

Բոլշոյ թատրոն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Միխայլովսկի թատրոն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Թագավորական բալետի թատրոն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 2016 — Մենապարուհի - «Ռապսեդիա», Պագանինի
  • 2016 — Վիրժինի Գոտրո - «Strapless», Ուիլդոն։

Այլ թատրոններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մրցանակներ և կոչումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 2003 — Գրան Պրի - «Prix de Luxembourg» բալետի միջազգային մրցույթ։
  • 2005 — III մրցանակ - Մոսկվայում բալետի արտիստների և խորեոգրաֆների միջազգային մրցույթ։
  • 2007 — «Բալետ» «Պարի ոգի» ամսագրի մրցանակ «Ծագող աստղ» անվանակարգում։
  • 2007 — «Ballettanz» գերմանական ամսագրի «Տարվա պարուհի» մրցանակ, որը շնորհվել է եվրոպական 17 երկրների 40 բալետի մեկնաբանների հարցման արդյունքում։
  • 2008 — «Լավագույն բալետի պարուհի» մրցանակ «Դասական պար» անվանակարգում - Բրիտանական ազգային մրցանակ (National Dance Awards Critics' Circle)։
  • 2008 — «Ոսկե դիմակ» մրցանակ «Վերևի սենյակում» բալետում ելույթի համար։
  • 2008 — Լեոնիդ Մյասինի մրցանակ (Պոզիտանո, Իտալիա), «Տաղանդի կարևորության համար» անվանակարգում։
  • 2009 — «Ոսկե դիմակ» մրցանակ — լավագույն դուետ (Վյաչեսլավ Լոպատինի հետ) «Սիֆիլդա» բալետում ելույթի համար։
  • 2009 — «Benois de la dance» խորեոգրաֆների միջազգային ասոցիացիայի մրցանակ Սիֆիլդա - «Սիֆիլդա», Ժիզել - «Ժիզել», Մեդորա - «Կորսար» և Ժաննա - «Փարիզյան կրակներ» բալետներում ելույթների համար։
  • 2010 — «Dance Open» բալետի միջազգային մրցանակ «Միսս վիրտուոզություն» անվանակարգում։
  • 2011 — «Լավագույն բալետի պարուհի» մրցանակ «Դասական պար» անվանակարգում - Բրիտանական ազգային մրցանակ (National Dance Awards Critics' Circle)։
  • 2011 — Գրան Պրի «Dance Open» բալետի միջազգային մրցանակ։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «ВидеоДневник». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունիսի 18-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 9-ին. {{cite web}}: More than one of |archivedate= and |archive-date= specified (օգնություն); More than one of |archiveurl= and |archive-url= specified (օգնություն)
  2. «2007 Critics' Circle National Dance Awards».
  3. Наталья Осипова Արխիվացված 2012-01-08 Wayback Machine на сайте Михайловского театра
  4. Americab Ballet Theatre
  5. Ъ-Online — Наталья Осипова стала примой лондонского Королевского балета
  6. Наталья Осипова в Royal Ballet