Նեբոյշա Գլոգովաց
Նեբոյշա Գլոգովաց | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 30, 1969[1] |
Ծննդավայր | Տրեբինյե, Բոսնիայի և Հերցեգովինայի Սոցիալիստական Հանրապետություն, ՀՍՖՀ[2] |
Մահացել է | փետրվարի 9, 2018[3][1] (48 տարեկան) |
Մահվան վայր | Բելգրադ, Սերբիա |
Գերեզման | Alley of Distinguished Citizens |
Կրթություն | Դրամատիկական արվեստների ֆակուլտետ |
Քաղաքացիություն | ՀՍՖՀ, Սերբիա և Սերբիա և Չեռնոգորիա |
Կրոն | ուղղափառություն |
Մասնագիտություն | դերասան, կինոպրոդյուսեր, կինոդերասան, թատրոնի դերասան և հեռուստատեսային դերասան |
Ամուսին(ներ) | Q124076290? |
Պարգևներ և մրցանակներ | |
Նեբոյշա Գլոգովաց (սերբերեն՝ Nebojša "Glogi" Glogovac, կյուրեղագիր՝ Небојша Глоговац, օգոստոսի 30, 1969[1], Տրեբինյե, Բոսնիայի և Հերցեգովինայի Սոցիալիստական Հանրապետություն, ՀՍՖՀ[2] - փետրվարի 9, 2018[3][1], Բելգրադ, Սերբիա[4]), կինոյի թատրոնի և հեռուստատեսության սերբ ժամանակակից դերասան[5], որ ստեղծագործական ոչ տևական կյանքի ընթացքում արժանացել է մի շարք հեղինակավոր պարգևների։ Լայն ճանաչում ու համբավ է ձեռք բերել հատկապես Վաղն առավոտյան (2006), Կլոպկա (2007), 72 օր (2010) և Սահմանադրությունը (2016) ֆիլմերում իր տպավորիչ դերակատարումների շնորհիվ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Նեբոյշան ծնվել է Բոսնիա և Հերցեգովինայի Տրեբիմյե քաղաքում։ Մանուկ հասակում խաղացել է 1981 թ. Приказни од приказната հեռուստասերիալում։ Դերասանական իր կարիերան սկսել է Պանչևոյի երիտասարդական ստուդիայում։ 1996 թվականին արժանացել է Հարավսլավիայի դրամատիկական թատրոնի մրցաթոշակին, նրան վստահվել է գլխավոր դերերից մեկը ռեժիսոր Դեյան Միյացի ղեկավարությամբ «Ատելիե 202» թատրոնում բեմականացվող «Մեծ կողոպուտ» գործում[6]։ Կինոյում նրա առաջնելույթը 1993 թվականին նկարահանված «Ռեքվիեմ երազի համար» կարճամետրաժ ֆիլմի գլխավոր կերպարի մարմնավորումն էր։ Մեկ տարի անց հրավիրվել է խաղալու գլխավոր դերերից մեկը Պետար Զեցի «Դրախտ» դրամա-ֆիլմում։ Գնահատելով երիտասարդ դերասանի տաղանդը՝ կինոռեժիսոր Գորչին Ստոյանովիչը 1995 թվականին նրան հրավիրել է նկարահանվելու իր «Կանխամտածված սպանություն» ֆիլմում[7]։ Նեբոյշան գլխավոր դերեր է կատարել նաև «Բուրե Բարուտ», «Երկնային բաժնեմասեր», «Երբ մեծանամ, կենգուրու եմ դառնալու», «Թակարդ», «Հադերսֆելդ», «Կոտրված քթով կինը», «Բոսնիայի երիտասարդ պաշտպանները», «Շրջաններ», «Տափակ սարը» և «Բոսնիական հանրապետության սահմանադրությունը» կինոնկարներում։ Նկարահանվելու հետ մեկտեղ՝ Գլոգովացը շարունակում էր խաղալ նաև թատրոնում. Սերբիայի հեռուստատեսության և ռադիոյի մանկական դրամատիկական խմբի դերասաններից էր։ Թատրոնում և կինոյում տպավորիչ դերակատարումներով հանդես գալու համար նա արժանացել է բազմաթիվ մրցանակների ու այլ պարգևների, այդ թվում՝ «Ստերլինգ», «Կոնստանտին արքա», «Ոսկե ասպարեզ» մրցանակների՝ «Լավագույն դերասան» անվանակարգում։
Մահացել է 48 տարեկան հասակում, քաղցկեղից[8]։
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Bolji život (1987) հեռուստասերիալ
- Raj (1993) (TV) ... a.k.a. Heaven (International: English title)
- Vukovar poste restante (1994) .... Fadil ... a.k.a.
- Ubistvo s predumišljajem (1995) .... Bogdan Bilogorac ... a.k.a. Կանխամտածված սպանություն (USA)
- Do koske (1996) .... Simke ... a.k.a. Rage
- Pokondirena tikva (1997) (TV) .... Jovan
- Porodično blago" (1998) TV Series .... Zlatko Gavrilović
- Savior (1998) .... Վերայի եղբայր
- Bure baruta (1999) .... The Chain-Smoking Taxi Driver ... a.k.a. Baril de poudre (France) ... a.k.a. Cabaret Balkan (United States) ... a.k.a. The Powder Keg
- Ranjena zemlja (1999)
- Nebeska udica (1999) .... Kaja ... a.k.a. Sky Hook (International: English title)
- Hotel Belgrad (1999)
- Normalni ljudi (2001) .... Toma
- Munje! (2001) .... Pandur ... a.k.a. Dudes (International: English title: festival title) ... a.k.a. Thunderbirds (International: English title: festival title)
- Boomerang (TV network) (2001) .... Miki... Olgin suprug
- Porodično blago 2 (2001) TV Series .... Zlatko Gavrilović
- T.T. Sindrom (2002) .... Vaki ... a.k.a. T.T. Syndrome (Europe: English title)
- Država mrtvih (2002) .... Gorazd Kranjc ... a.k.a. Janez
- ift" (2004) TV Series .... Prvoslav Gajin, oficir
- Kad porastem biću Kengur (2004) .... Žika Živac, taksista
- Košarkaši (2005) TV Series .... Zare
- Poroka (2005) .... Tasta
- Tomorrow Morning (2006)
- The Optimists (2006)
- Klopka (2007)
- Hadersfild (2007) ... a.k.a. Huddersfield ... հարևանի՝ Իվանի դերը
- Technotise: Edit & I]] (2009) – voice only
- Kenjac (2009)
- 72 Days (2010)
- Circles (2013)
- The Boys from Marx and Engels Street (2014)
- Enklava (2015) ... Vojislav Arsić
- The Constitution (2016)
- Nemanjić Dynasty: The Birth Of The Kingdom (2017) ... Vukan Nemanjić
- South Wind (2018) ... Golub
Կինոմրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Կոնստանտին արքա մրցանակ՝ Կանխամտածված սպանություն ֆիլմում տղամարդու գլխավոր դերի լավագույն կատարման համար (1995)
- Նիշի կինոփառատոնի Gran pri Երկնային բաժնեմասեր և Վիրավոր հող ֆիլմերում տպավորիչ դերակատարումների համար (2000)[9]
- Սոպոտի կինոփառատոնի Ազատություն արձանիկ՝ Հադերսֆիլդ ֆիլմում տղամարդու գլխավոր դերի լավագույն կատարման համար (2007)
- Նիշի կինոփառատոնի Gran pri Հադերսֆիլդ և Կլոպկա ֆիլմերում կատարած դերերի համար (2007)[10]
- Մինսկի միջազգային կինոփառատոնի մրցանակ՝ Կլոպկա ֆիլմում տղամարդու գլխավոր դերի լավագույն կատարման համար (2007)[11]
- Միլանի միջազգային կինոփառատոնի մրցանակ՝ Կլոպկա ֆիլմում տղամարդու գլխավոր դերի լավագույն կատարման համար (2008)[12]
- Լիեժի միջազգային կինոփառատոնի մրցանակ՝ Կլոպկա ֆիլմում տղամարդու գլխավոր դերի լավագույն կատարման համար (2008)[12]
- Նիշի կինոփառատոնի մրցանակ դրվագային դերի լավագույն կատարման համար(2008)[13]
- Բելգրադ քաղաքի մրցանակ՝ հեռուստատեսային և կինոդերակատարումների համար (2008)[14]
- YU Fipresci մրցանակ՝ Անցած տարեշրջանի լավագույն դերասան անվանակարգում (2008)
- Մոսկվայի միջազգային կինոփառատոնի Ոսկե դյուցազուն մրցանակ՝ Վաղն առավոտյան ֆիլմում տղամարդու երկրորդ պլանի դերի լավագույն կատարման համար (2008)[13]
- Արծաթե դելֆին մրցանակ՝ Կոտրված քթով կինը ֆիլմում տղամարդու գլխավոր դերի լավագույն կատարման համար (Պորտուգալիա, 2010)
- Նիշի կինոփառատոնի Gran pri Կոտրված քթով կինը ֆիլմում տղամարդու գլխավոր դերի լավագույն կատարման համար (2010)[15]
- Նովի Սադի կինոփառատոնի Իբիս արձանիկ՝ Կոտրված քթով կինը ֆիլմում տղամարդու գլխավոր դերի լավագույն կատարման համար (2010)[16]
- Բելգրադի Սավա կենտրոնի Ժողովրդականության Օսկար մրցանակ՝ Տարվա լավագույն դերասան անվանակարգում (2011)[17]
- Բելգրադի Opera i teatar Madlenijanum ընկերության Gorki list մրցանակ (2012)[18]
- Zlatiborsko leto փառատոնի Վիդովդանսկի դյուցազուն (Vidovdanski vitez) տիտղոսի շնորհում (2012)[19]
- Նովի Սադի կինոփառատոնի Իբիս արձանիկ՝ Լավագույն դերասան անվանակարգում, Շրջաններ և Հրետանի ֆիլմերի համար (2013)[20]
- Ոսկե ալեհավաք մրցանակ Ամենաժողովրդական դերասան անվանակարգում՝ Տափակ սարը հեռուստասերիալի համար (2014)[21]
- Լեսկովացի միջազգային կինոփառատոնի Zlatni lešnik մրցանակ Խորվաթական հանրապետության սահմանադրությունը ֆիլմում տղամարդու գլխավոր դերի լավագույն կատարման համար (2016)
- Պուլայի կինոփառատոնի Ոսկե ասպարեզ (Zlatna arena) մրցանակ՝ Լավագույն դերասան անվանակարգում (2017)[22]
- Եվրոպական ֆիլմերի 18-րդ փառատոնի SNGCI մրցանակ Եվրոպայի տարվա լավագույն դերասան անվանակարգում Խորվաթական հանրապետության սահմանադրությունը ֆիլմում տղամարդու դերի լավագույն կատարման համար (Իտալիա, 2017)[23]
- Պուլայի կինոփառատոնի Ոսկե ասպարեզ (Zlatna arena) մրցանակ՝ Խորվաթական հանրապետության սահմանադրությունը ֆիլմում տղամարդու գլխավոր դերի լավագույն կատարման համար (2017)
- Լոնդոնի 25-րդ կինոփառատոնի մրցանակ Լավագույն դերասան անվանակարգում, Խորվաթական հանրապետության սահմանադրությունը ֆիլմի համար (2017)
- Միջերկրածովյան և եվրոպական ֆիլմերի 5-րդ միջազգային փառատոնի Povelja Leotar մրցանակ դերասանական գործունեության ընթացքում Տրեբինյայի ազգային մշակույթում ներդրած անչափելի ավանդի համար (2017)[24]
- Նիշի 52-րդ կինոփառատոնի Gran pri՝ Խորվաթական հանրապետության սահմանադրությունը ֆիլմում տղամարդու գլխավոր դերի լավագույն կատարման համար (2017)[25]
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 filmportal.de — 2005.
- ↑ 2,0 2,1 2,2 Deutsche Nationalbibliothek Record #1020931582 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ 3,0 3,1 3,2 Popular Serbian Actor Nebojsa Glogovac Dies
- ↑ «The actor Nebojša Glogovac passed away». N1 (Serbian). 2018 թ․ փետրվարի 9. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ փետրվարի 10-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 9-ին.
{{cite web}}
: More than one of|archivedate=
and|archive-date=
specified (օգնություն); More than one of|archiveurl=
and|archive-url=
specified (օգնություն)CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ http://rs.n1info.com/a363156/Vesti/Kultura/Preminuo-glumac-Nebojsa-Glogovac.html%7Ctitle=Преминуо(չաշխատող հղում) Небојша Глоговац|work=n1info.com|accessdate=9. 2. 2018}}
- ↑ http://www.novosti.rs/vesti/kultura.71.html:711669-Izrastao-u-gorostasa%7Ctitle=Izrastao u gorostasa|work=Вечерње Новости|accessdate=14. 2. 2018}}
- ↑ https://www.b92.net/kultura/vesti.php?nav_category=268&yyyy=2018&mm=02&dd=09&nav_id=1357032%7Ctitle=Uloge po kojima ćemo pamtiti Nebojšu Glogovca|work=Б92|accessdate=9. 2. 2018}}
- ↑ «Preminuo Nebojša Glogovac». novosti.rs (Serbian). 2018 թ․ փետրվարի 9. Վերցված է 2018 թ․ փետրվարի 9-ին.
{{cite news}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Uručenjem nagrada završeni filmski susreti u Nišu». glas-javnosti.rs. Արխիվացված է օրիգինալից 2013-07-06-ին. Վերցված է 2020-04-28-ին.
- ↑ «Glogovcu Gran pri "Naisa"». Politika. Վերցված է 31. 8. 2007-ին.
- ↑ «Nebojši Glogovcu nagrada u Minsku». Radio-televizija Vojvodine. Վերցված է 26. 11. 2007-ին.
- ↑ 12,0 12,1 «Filmu "Klopka" nagrade u Milanu i Liježu». mondo.rs. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 17-ին. Վերցված է 23. 4. 2008-ին.
- ↑ 13,0 13,1 «Sutra ujutru - festivali i nagrade Beograda». zillionfilm.com. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ փետրվարի 18-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 28-ին.
{{cite web}}
: More than one of|archivedate=
and|archive-date=
specified (օգնություն); More than one of|archiveurl=
and|archive-url=
specified (օգնություն) - ↑ «Dodeljene Nagrade grada Beograda». B92. Վերցված է 18. 4. 2008-ին.
- ↑ «Najbolji Branka Katić i Miki Manojlović». Blic. Վերցված է 27. 8. 2010-ին.
- ↑ «Festival Cinema City 2010». cinemacity.org.
- ↑ «Dodeljeni Oskari popularnosti». tracara.com. Վերցված է 2. 2. 2011-ին.
- ↑ «Oni su laureati nagrade Plamen strasti». tracara.com. Վերցված է 12. 12. 2012-ին.
- ↑ «Nebojša Glogovac vitez glume». Večernje novosti. Վերցված է 24. 6. 2012-ին.
- ↑ «POBEDNICI 6. CINEMA CITY FESTIVALA». cinemacity.rog. Վերցված է 1. 9. 2013-ին.
- ↑ «Zlatna antena: Montevideo, vidimo se najbolja serija, Glogovcu nagrada za ulogu Draže!». Kurir. Վերցված է 11. 10. 2014-ին.
- ↑ «Nebojši Glogovcu nagrada za najbolju mušku glavnu ulogu u filmu Ustav Republike Hrvatske, Pula (B92, 22. jul 2017)». Վերցված է 15. 4. 2013.-ին.
- ↑ «Film Ustav Republike Hrvatske - nagrade». Վերցված է 15. 4. 2017.-ին.
- ↑ «Povelja Leotar Nebojši Glogovcu». Glas Srpske. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունվարի 19-ին. Վերցված է 15. 8. 2017-ին.
- ↑ «Grand prix Naissa Nebojši Glogovcu». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ փետրվարի 16-ին. Վերցված է 15. 4. 2017.-ին.
{{cite web}}
: More than one of|archivedate=
and|archive-date=
specified (օգնություն); More than one of|archiveurl=
and|archive-url=
specified (օգնություն)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Nebojša Glogovac (անգլ.) Internet Movie Database կայքում
- (VIDEO) Šekspirovi monolozi: Արխիվացված 2018-02-12 Wayback Machine on Nedeljnik.rs
- Nebojša Glogovac at imdb.com
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նեբոյշա Գլոգովաց» հոդվածին։ |
|