Jump to content

Նիկարագուա (լիճ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նիկարագուա
Տեսակլիճ
Երկիր Նիկարագուա
Երկարություն148 կմ
Լայնություն55 կմ
ԲԾՄ32 մետր և 31 մետր
Խորություն60 մետր
Մակերես8264 կմ²
Ծավալ108 կմ³
Ջրահավաքի տարածքՍան Խուան գետի ավազան
Ավազանի տարածք23 844 կմ²
Ավազանի երկիր Նիկարագուա
Լիճ հոսող գետԹիպիթապա գետ և Սելեստե գետ
Լճից հոսող գետՍան Խուան գետ
Քարտեզ
Քարտեզ
Նիկարագուա, ֆիզիկական քարտեզ

Նիկարագուա (իսպ.՝ Lago de Nicaragua, Lago Cocibolca, Mar Dulce, Gran Lago, Gran Lago Dulce, կամ Lago de Granada), տեկտոնական ծագման խոշոր քաղցրահամ լիճ Նիկարագուայում։ Լճի մակերեսը 8157 կմ² է, որի շնորհիվ ամենամեծ քաղցրահամ լիճն է Լատինական Ամերիկայի տարածքում և երկրորդը բոլոր լատինաամերիկյան լճերի շարքում (Մարակաիբոյից հետո)։ Ըստ տարբեր աղբյուրների՝ այն զբաղեցնում է 19-րդ կամ 20-րդ հորիզոնականը աշխարհի ամենամեծ լճերի ցուցակում։ Տիպիտապա գետով կապվում է Մանագուա լճի հետ։ Բարձրությունը ծովի մակարդակից 32 մ է[1], երկարությունը` 177 կմ։ Առավելագույն խորությունը մինչև 70 մ է[2], միջինը` 13 մ։ Ծավալը 108 կմ³ է, ջրհավաք ավազանը` 23 844 կմ²։

Լճի էկոլոգիան

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նիկարագուան աշխարհում միակ քաղցրահամ լիճն է, որտեղ շնաձկներ են ապրում։ Այս փաստը հաշվի առնելով և Խաղաղ օվկիանոսից փոքր հեռավորության պատճառով գիտնականները կարծում են, որ նախկինում լճի տարածքը ծովածոց է եղել։ Ժամանակի ընթացքում փակվել է դեպի ծով ելքը և դարձել լիճ, որում մինչև հիմա շնաձկներ են ապրում[3]։

Ենթադրվում էր, որ լճում գտնվող շնաձկներն ի սկզբանե պատկանում են Նիկարագուա լճի շնաձկան (անգլ.՝ Carcharhinus nicaraguensis) էնդեմիկ տեսակին։ Այնուամենայնիվ, 1961 թվականին իրականացվեց լճի և ծովային շնաձկների նմուշների համեմատական վերլուծություն, և արդյունքում լճի բնակչությունը ճանաչվեց Բութ շնաձկան հոմանիշ[4]։ Դրանից հետո պարզվեց, որ Ցուլ շնաձկները սաղմոնի պես կարողանում են ցատկել ջրից՝ հաղթահարելով արագահոս Սան Խուան գետի հոսանքը, որը լիճը կապում է Կարիբյան ծովին[5]։ Լճում նշված շնաձկները լողում են բաց ծովում և հակառակը։ Շնաձկներին ծովից լիճ անցում կատարելու համար անհրաժեշտ է 7-ից 11 օր։

Լիճն ունի կղզիախմբեր, ինչպիսիք են Օմետեպեն և Սոլենտինամը։

Նավարկելի ջրանցք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նիկարագուան նավարկելի Սան-Խուան գետով կապված է Կարիբյան ծովի հետ, որը լճափնյա Գրանադա քաղաքը վերածում է ատլանտյան նավահանգստի, չնայած այն մոտ է նաև Խաղաղ օվկիանոսին։ Ժամամանակին լճի վրա եղել են ծովահենության դեպքեր։

Նախքան Պանամայի ջրանցքի կառուցումը, մի օվկիանոսից մյուսը անցնելու համար լճի մյուս կողմում նախատեսվում էր կառուցել Նիկարագուայի ջրանցք։

Պանամայի ջրանցքի շինարարության ավարտից հետո Նիկարագուայի նախագծերը դարձան ավելի քիչ արդիական, բայց ժամանակ առ ժամանակ հայտնվում էր նոր շինարարության գաղափարը, օրինակ, Ռուսաստանի և Նիկարագուայի նախագահների 2008 թվականին Դեկտեմբերի 18-ին կայացած հանդիպմանը[6]։

2014 թվականի հուլիսին հաստատվել է Խաղաղ և Ատլանտյան օվկիանոսները կապող ուղին՝ Նիկարագուայի ջրանցքը, որը կանցնի Նիկարագուա լճով։ Շինարարությունն սկսվել է 2014 թվականի դեկտեմբերի 22-ին։ Այս հանգամանքի հետ կապված են շինարարության մասին առարկություններ ներկայացնողները, որոնք մտավախություն ունեն, որ օվկիանոսային նավագնացության սկսվելուց հետո լիճը կկորցնի իր նշանակությունը որպես քաղցրահամ ջրի աղբյուր[7]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 1-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 10-ին.
  2. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ ապրիլի 6-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 10-ին.
  3. «Fresh Waters: Unexpected Haunts. Bull Shark». www.elasmo-research.org. Վերցված է 2019 թ․ ապրիլի 12-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  4. M. Aidan. «Fresh Waters: Unexpected Haunts». elasmo-research.org. Վերցված է 2015 թ․ փետրվարի 25-ին.
  5. Crist, Rick. «Carcharhinus leucas». University of Michigan Museum of Zoology, Animal Diversity Web. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունիսի 5-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 23-ին.
  6. «Д. Медведев: России интересен Тихоокеанско-Атлантический канал через Никарагуа». Ведомости (ռուսերեն). 2008 թ․ դեկտեմբերի 18. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 19-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  7. «Строительство конкурента Панамскому каналу начнется 22 декабря». 21 ноября 2014 года.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նիկարագուա (լիճ)» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 290