Նիկոտինամիդադենիներկնուկլեոտիդ
Նիկոտինամիդադենիներկնուկլեոտիդ, ՆԱԵ, երկֆոսֆոպիրիդին–նուկլեոտիդ (ԵՊՆ), կոֆերմենտ, գտնվում է բոլոր կենդանի բջիջներում, մտնում է դեհիդրոգենազների խմբի ֆերմենտների կազմի մեջ։ Հայտնաբերել են 1904-ին անգլիացի կենսաքիմիկոսներ Ա․ Գարդենը և Ու․ Յոնգը խմորասնկերի հյութում, իսկ կառուցվածքը պարզել են Օ․ Վարբուրգը և Հ․ Էյլերը (1936)։
Նիկոտինամիդադենիներկնուկլեոտիդը կազմված է ադենինից, նիկոտինաթթվի ամիդից, ռիբոզ ածխաջրի և ֆոսֆորաթթվի երկուական մնացորդներից, քիմիական բանաձևը՝ ։ Մյուս կարևորագույն կոֆերմենտը՝ նիկոտին ամիդադենիներկնուկլեոտիդ– ֆոսֆատը (ՆԱԵՖ), մոլեկուլում պարունակում է ֆոսֆորաթթվի ևս մեկ մնացորդ։
Նիկոտինամիդադենիներկնուկլեոտիդը կենդանի բջիջներում մասնակցում է օքսիդացման ֆերմենտային ռեակցիաներին, օքսիդացող նյութերից ընդունում է ջրածին և երկու էլեկտրոն։ Վերականգնված նիկոտինամիդադենիներկնուկլեոտիդը (ՆԱԵ–H) ընդունակ է դրանք փոխադրել այլ նյութերի վրա։
ՆԱԵՖ, բացի ֆերմենտային օքսիդավերականգնման ռեակցիաներից, մասնակցում է նաև ֆոտոսինթեզի ժամանակ ընթացող ռեակցիաներին։
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նիկոտինամիդադենիներկնուկլեոտիդ» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 301)։ |