Jump to content

Շեյխ Լոթֆոլայի մզկիթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Շեյխ Լոթֆոլայի մզկիթ

Շեյք Լոթֆոլայի մզկիթ (պարսկերեն՝ مسجد شیخ لطف الله)[1], իրանական ճարտարապետական գոհարներից է, կառուցվել է Սաֆյան կայսրության օրոք, գտնվում է Իրանի Սպահան քաղաքի Նախշ֊ի Ջահան հրապարակի արեւելյան մասում։ Մզկիթի կառուցումը մեկնարկել է 1603 թվականին եւ ավարտվել 16 տարի անց։ Ճարտարապետն էր Շեյխ Բահաjին՝ Շահ Աբաս Առաջինի օրոք եղած հայտնի ճարտարապետներից մեկը։ Շահ Մոհամմադ Ռեզա Փահլավին Արթուր ՈՒֆամ Փոփի խորհրդի հիման վրա 1920 թվականին պատվիրում է մզկիթը վերանորոգել։

Նախշ֊է Ջահան հրապարակի չորս հուշարձաններից առաջինը կառուցվել է Շեյխ Լոթֆոլայի մզկիթը, որի նպատակը վերջինս որպես արքայական սրահ օգտագործելն էր։ Այդ իսկ պատճառով այն մինարեթներ չունի եւ չափերով ավելի փոքր է։ Դարեր շարունակ փակ է եղել հանրության համար[2]։ Հրապարակով մզկիթ չհասնելու համար շահ Աբասի հրամանով թունել են փորել, իսկ մինչ մուտքը տանող ոլորապտույտ ճամփան հսկում էին բազմաթիվ պահակներ։

Շեյխ Լոթֆոլա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատմության մեջ նրա մզկիթը հիշատակում են տարբեր անվանումներով։ Ջունաբադիի համար այն մեծ գմբեթով մզկիթ էր, իսկ արդի պատմագետ Իսքանդար Մունշին այն անվանել է մեծ մաքրության ու գեղեցկության մզկիթ[3]։ Մինչդեռ եվրոպացի ճամփորդողներից Ժան Շարդենն այն հիշատակում է իր իսկական անվամբ, իսկ մզկիթի ներսի պատերին Ղուրանից գրված մեջբերումների հեղինակ Բաքիր Բանաjին նաեւ ներառել է Շեյխ Լոթֆոլայի անունը։

Գմբեթը

Ճարտարապետություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մուտքի դարպասը կիսալուսնի ձեւ ուներ։ Մասջեդ֊է Շահի պես մզկիթի ցածրադիր ճակատն ու դարպասը մարմարից են կառուցված, մինչդեռ կառույցի վերին մասերը զարդարում են կավե խայտաբղետ հախճասալիկները[4]։ Այս հուշարձանի ճարտարապետն էր Մոհամադ֊Ռեզա սպահանցին, ով յուրօրինակ լուծում է տվել մզկիթի բումերանգաձեւ ճեմասրահին ու մուտքին։ Մեկշերտանոց գմբեթն ունի 13 մ․ տրամագիծ[5], որի արտաքին մասը զարդարված է հախճասալիկներով։ Ի համեմատություն այլ մզկիթների՝ այս մեկը չունի բակ եւ ներքին շատրվաններ։ Գմբեթի ներքին մասի կենտրոնում նկարված սիրամարգը մզկիթի եզակի առանձնահատկություններից է։ Այս, ինչպես նաեւ Թավրիզի մզկիթների գմբեթները համարում են Յազդի Շահ Վալի մզկիթի գմբեթի նամանակումները։

Մուտքի դուռը

Արդեբիլի հայտնի գորգի դիզայնն այս մզկիթի գմբեթի ներքին մասի պատկերումն է։ Իրանցի միստիկ փիլիսոփա Սուհրաֆարդին գոյության միության մասին իր հայեցակարգերը մտորելիս հավանաբար ոգեշնչման աղբյուր է ունեցել հենց այս մզկիթի գմբեթի ներքին գեղեցկությունը։ Մզկիթի ներսում պատերի գրություննները պատմում են շահին հուզող հարցերի մասին, մասնավորապես՝ իսլամի շիա ուղղության՝ սուննիի նկատմամբ հաղթանակի մասին, պարսկական դիմակայության մասին՝ ընդդեմ օսմանյան արշավանքների եւ այլն։
Գմբեթի արտաքին մասի կապույտ թմբուկի վրա սպիտակ հախճասալիկներով գրված են Ղուրանից մեջբերված երեք սուրահներ՝ ալ֊Շամսը (91, Արեւը), ալ֊Ինսանը(76, Մարդը) եւ ալ֊Քաութարը (108,Առատությունը)։ Այս սուրահները շեշտում են մաքուր հոգու ուղղամտությունը եւ դժողքը նրանց համար, ովքեր կմերժեն Աստծո կամքը։ ՎԵրջինն ըստ երեւույթին վերաբերել է օսմանցի թուրքերին։
Աղոթասրահը եւս զարդարված է խայտաբղետ հախճասալիկներով։ Արեւելյան եւ արեւմտյան պատերին գրված են հատվածներ Շեյխ Բահայի պոեմներից։ Միհրաբի կամ աղոթասրահի որմնախորշի շուրջ գրված են շիա 12 իմամների, Շեյխ Լոթֆոլայի, ինժեներ Օսթադ Մուհամմադ սպահանցու եւ Բաքիր ալ֊Բանայի (վայելչագրության հեղինակ) անունները։
Այսօր այս հոյակերտ մզկիթը բաց է հանրության առջեւ, եւ տարեցտարի այցելուների թիվն ավելանում է։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Also transliterated as Lotfallah, Lotf Allah, Lutfullah, Lutfallah, Lutf Allah
  2. Ferrier, R. W.; A Journey to Persia, Jean Chardin's Portrait of a Seventeenth-century Empire; p. 53, p.143
  3. Blake, Stephen P.; Half the World, The Social Architecture of Safavid Isfahan, 1590- 1722; p. 149
  4. Blake; p. 148
  5. L. Baker, Patricia; Smith, Hilary (2009). Iran (3 ed.). Bradt Travel Guides. p. 107. ISBN 1-84162-289-3. Retrieved 2012-04-07
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շեյխ Լոթֆոլայի մզկիթ» հոդվածին։