Jump to content

Շենսի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Շենսի
չինարեն՝ 陕西省
ԵրկիրՉինաստանի Ժողովրդական Հանրապետություն Չինաստան
Ներքին բաժանումՍիան, Tongchuan?, Բոացզի, Սյանյան, Weinan?, Yan'an?, Հանժոն, Yulin?, Անկան և Shangluo?
Մակերես205 800 կմ²
Բնակչություն39 528 999 մարդ (2020)[1]
Ժամային գոտիUTC+8
Պաշտոնական կայքshaanxi.gov.cn
Շենսի (Չինաստան)##
Շենսի (Չինաստան)

Շենսի ( չինարեն հեշտ. 陕西 , պինին: Shǎnxī), նահանգ Չինաստանի հյուսիս-արևմուտքում։ Տարածությունը 190 հազար կմ2 է, բնակչությունը՝ 39,5 միլիոն (2020), վարչական կենտրոնը՝ Սիան։ Հյուսիսային մասը գտնվում է Լյոսային սարավանդի սահմաններում (միջին բարձրությունը՝ մոտ 1500 մ), հարավային մասն զբաղեցնում է Ցինլին լեռնաշղթան (առավելագույն բարձրությունը՝ 3666 մ), որոնց միջև գտնվում է Վեյհե գետի հովիտը։ Կլիման մուսսոնային է, Ցինլինից հյուսիս՝ բարեխառն, հարավում՝ մերձարևադարձային։ Տարեկան տեղումները 300-1000 մմ են։ Գլխավոր գետը Հուանհեն է՝ վեյհե, Հանշույ վտակներով։ Տարածքի մոտ 9 տոկոսը անտառածածկ է։ Բնակչության հիմնական մասն զբաղված է գյուղատնտեսության մեջ։ Մշակում են ցորեն, կորեկ, բրինձ, գաոլյան, եգիպտացորեն, բամբակենի, ձիթատու կուլտուրաներ, շաքարի ճակնդեղ։ Անասնապահությունը թույլ է զարգացած։ Արդյունահանում են քարածուխ, նավթ, երկաթի հանքանյութ։ Մշակող արդյունաբերության հիմնական կենտրոններն են Սիանը, Բաոցցին։ Զարգացած է սև մետալուրգիան, մեքենաշինությունը, քիմիական, բամբակե գործվածքների արդյունաբերությունը, նավթավերամշակությունը։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 国务院第七次全国人口普查领导小组办公室 中国人口普查分县资料—2020 (չին.)北京市: 中国统计出版社, 2022. — 983 p. — ISBN 978-7-5037-9772-9


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 482
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շենսի» հոդվածին։