Շոուգըրլզ
Շոուգըրլզ անգլ.՝ Showgirls | |
---|---|
Երկիր | Ֆրանսիա ԱՄՆ |
Ժանր | դրամա[1][2][3][…], էրոտիկ ֆիլմ, ԼԳԲՏ թեմայով ֆիլմ, երաժշտական ֆիլմ և sexploitation film? |
Թվական | 1995 և հունվարի 25, 1996[4] |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Պաուլ Վերհուվեն[5][1][6][…] |
Պրոդյուսեր | Charles Evans?, Մարիո Կասար և Ալան Մարշալ |
Սցենարի հեղինակ | Ջո Էստերհազ |
Դերակատարներ | Էլիզաբեթ Բերքլի[5][6][2][…], Քայլ Մաքլախլեն[5][6][2][…], Ջինա Գերշոն[5][6][2][…], Ռոբերտ Դավի[6][7][8], Ալան Ռաչինս[6][7], Ջինա Ռավերա[6][7], Գլեն Պլամմեր, William Shockley?[6][7], Ռենա Ռիֆել, Lin Tucci?, Ալ Ռուսիո, Patrick Bristow? և Ջեք ՄաքԳի |
Օպերատոր | Յոստ Վականո |
Երաժշտություն | David A. Stewart? և Ռենա Ռիֆել |
Մոնտաժ | Մարկ Գոլդբլաթ |
Պատմվածքի վայր | Լաս Վեգաս Վելլի |
Նկարահանման վայր | Լոս Անջելես, Լաս Վեգաս Վելլի և Ռիվիերա հյուրանոց և կազինո |
Կինոընկերություն | Carolco Pictures |
Տևողություն | 131 րոպե |
Պաշտոնական կայքէջ |
«Շոուգելզ» կամ «Շոու աղջիկներ» կամ «Աղջիկների շոու» (անգլ.՝ Showgirls), Պաուլ Վերհուվենի պաշտամունքային կինոֆիլմը պատմում է շոու բիզնեսի աշխարհի մասին։ «Ամեն ինչ Եվայի մասին» (1950) դասական ժապավենի սյուժեն տեղափոխվել է Լաս Վեգասի էլիտար սթրիփ ակումբներ։ Դրամարկղային մուտքերի ռեկորդակիր է NC-17 սահմանափակումով ֆիլմերի ցանկում[9]։
Սկզբում ֆիլմն արժանացել է ջախջախիչ քննադատության, ներկայացվել է «Ոսկե ազնվամորի» մրցանակի ռեկորդային 13 անվանակարգերում և հաղթել յոթում (այդ թվում՝ «Վատագույն ֆիլմ», «Վատագույն դերասանուհի» և «Վատագույն դերասանական դուետ»)[10]։ Մրցանակի պատմության մեջ առաջին անգամ ռեժիսորը ներկա է գտնվել արարողությանը և անձամբ ստացել պարգևը։ «Շոուգելզ»-ի պրեմիերայից հինգ տարի անց «Ոսկե ազնվամորու» կազմակերպիչների կողմից ճանաչվել է 1990-ականների վատագույն ֆիլմ։ Ժամանակի ընթացքում կինոնկարը դարձել է ամերիկյան տեսավարձույթի պաշտամունքային հիթ, իսկ որոշ ազդեցիկ կինոգետներ սկսել են մեծարել նրա գեղարվեստական արժանիքները։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Երիտասարդ պարուհի Նոմին փորձում է հաջողության հասնել Լաս Վեգասում՝ խաղատների, ակումբների վառ լույսերի ու գայթակղությունների քաղաքում։ Քաղաքում ինչ-որ կերպ մնալու համար Նոմին ընդնունվում է սթրիփտիզ ակումբ՝ որպես մերկապարուհի։ Բայց նրա բախտը ժպտում է և նա ծանոթանում է Քրիսթալի հետ։
Քրիսթալը վերցնում է նրան իր շոու, որտեղ Նոմին առնչվում է շոուբիզնեսի իրական աշխարհի հետ, որը լի է ինտրիգներով և խաբեությամբ։ Սակայն այն մի աշխարհ է, որտեղ կարելի է ունենալ մեծ իշխանություն՝ գեղեցկության և գրավչության շնորհիվ։
Դերերում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Էլիզաբեթ Բերկլի - Նոմի Մալոն
- Քայլ Մաքլահլեն - Զաք Քերին
- Ջինա Գերշոն - Քրիսթալ Քոնորս
- Ջինա Ռավերա - Մոլի Էյբրամս
- Գլեն Պլամեր - Ջեյմս Սմիթ
- Ռոբերտ Դավի - Էլ Տորես
- Ուիլյամ Շոքլի - Էնդրյու Քարվեր
- Ռենա Ռիֆել - Փենի / Հոուփ
- Ալ Ռուսսո - պարոն Քարլման
- Լիզա Բոյլ - Սոննի
- Բոբի Ֆիլիփս - Դի
- Քերի Էն Ինաբա - պարի աստվածուհի
«Հիմնական բնազդ» կինոնկարի հաջողությունից հետո Վերհովենի հետ շատ աստղեր էին ցանկանում աշխատել։ Ջինա Գերշոնի հերոսուհուն երազում էր խաղալ Մադոննան, իսկ Բերկլիի հերոսուհուն՝ Դրյու Բերիմորը եւ Ջենի Մաքքարթին։ Նոմիի դերի համար փրձեր էր անցնում նաև քսանամյա Շարլիզ Թերոնը, որի համար այդ դերը կարող էր դառնալ դեբյուտ[11]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 http://www.imdb.com/title/tt0114436/
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 http://www.metacritic.com/movie/showgirls
- ↑ http://www.filmaffinity.com/es/film461751.html
- ↑ http://www.zelluloid.de/filme/index.php3?id=2416
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 http://stopklatka.pl/film/showgirls
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 6,6 6,7 http://www.bbfc.co.uk/releases/showgirls-1970-1
- ↑ 7,0 7,1 7,2 7,3 http://www.imdb.com/title/tt0114436/fullcredits
- ↑ http://www.adorocinema.com/filmes/filme-13804/
- ↑ «Top Lifetime Grosses by MPAA Rating». Box Office Mojo. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 18-ին.
- ↑ «Награды и премии: Золотая малина 1996». www.kinopoisk.ru. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 18-ին.
- ↑ «Ամենասեքսուալ 5 ֆիլմը ըստ ԿինոՊրեսի. մաս 1 | ԿինոՊրես». 2020 թ․ ապրիլի 1. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 19-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 18-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|
- Լոս Անջելեսում նկարահանված ֆիլմեր
- Ֆիլմեր այբբենական կարգով
- 1990-ականների ամերիկյան ֆիլմեր
- 1990-ականների անգլերեն ֆիլմեր
- 1990-ականների դրամա ֆիլմեր
- 1995 ֆիլմեր
- United Artists ֆիլմեր
- «Ոսկե ազնվամորի» մրցանակի դափնեկիրներ
- Ամերիկյան ԼԳԲՏ ֆիլմեր
- Ամերիկյան դրամա ֆիլմեր
- Ամերիկյան երաժշտական ֆիլմեր
- Անգլերեն ֆրանսիական ֆիլմեր
- Ֆիլմեր թմրանյութերի մասին
- Ֆրանսիական դրամա ֆիլմեր
- MGM ֆիլմեր
- 1990-ականների ֆրանսիական ֆիլմեր