Սովորել է Մալթայի թագավորական համալսարանում, որտեղ 1955 թվականին ստացել է իրավունքի դոկտորի աստիճան։ Աշխատել է որպես իրավաբան Մալթայի դատական համակարգում։ 1966 թվականին սկսել է քաղաքական կարիերան, Ազգայնակկան կուսակցությունից ընտրվելով խորհրդարանի անդամ, հետագայում մշտապես դարձել է Մալթայի Ներկայացուցիչների պալատի պատգամավոր՝ ընդհուպ մինչև 1994 թվականին պատգամավորական կորպուսը լքելու իր որոշումը։ Եղել է Ազգայնական կուսակցության ակտիվ անդամ, այդ աշխատակազմում եղել է կրթության հարցերի պատասխանատուն։ 1987 թվականի ընտրություններում կուսակցության հաղթանակից հետո զբաղեցրել է Մալթայի կրթության նախարարի պաշտոնը։ 1994-1999 թվականներին եղել է Մալթայի նախագահը։ Հայտնի է որպես մամուլում բազմաթիվ հրապարակախոսական ելույթների հեղինակ։