Ուիլյամ Հայդ Վոլլաստոն
Ուիլյամ Հայդ Վոլլաստոն | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 6, 1766[1][2][3][…] Նորֆոլկ, Անգլիա, Մեծ Բրիտանիայի թագավորություն |
Մահացել է | դեկտեմբերի 22, 1828[1][2][3][…] (62 տարեկան) Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն |
Քաղաքացիություն | Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն |
Մասնագիտություն | քիմիկոս, ֆիզիկոս, ճարտարագետ, մետաղագործ և աստղագետ |
Հաստատություն(ներ) | Քեմբրիջի համալսարան |
Գործունեության ոլորտ | քիմիա |
Պաշտոն(ներ) | Թագավորական միության նախագահ |
Անդամակցություն | Լոնդոնի թագավորական ընկերություն, Շվեդիայի թագավորական գիտությունների ակադեմիա, Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա և Բավարիական գիտությունների ակադեմիա |
Ալմա մատեր | Գոնվիլ և Քիիզ քոլեջ և Չարտերհաուս դպրոց |
Տիրապետում է լեզուներին | անգլերեն[1] և գերմաներեն[4] |
Պարգևներ | |
Հայր | Francis Wollaston?[6] |
Մայր | Althea Hyde?[6] |
William Hyde Wollaston Վիքիպահեստում |
Ուիլյամ Հայդ Վոլլաստոն կամ Ուոլլաստոն (անգլ.՝ William Hyde Wollaston, օգոստոսի 6, 1766[1][2][3][…], Նորֆոլկ, Անգլիա, Մեծ Բրիտանիայի թագավորություն - դեկտեմբերի 22, 1828[1][2][3][…], Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն), անգլիացի գիտնական։ Հայտնագործել է պալադիումը (1803) և ռոդիումը (1804), 1803 թվականին առաջին անգամ ստացել մաքուր պլատին։ 1801 թվականին, անկախ Յ. Ռիտտերից, հայտնագործել է ուլտրամանուշակագույն ճառագայթումը, նախագծել ռեֆրակտոմետրը (1802) և գոնիմետրը (1809)։
Կենսագրությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]Ուիլյամ Հայդ Վոլլաստոնը ծնվել է 1766 թվականի օգոստոսի 6֊ին Նորֆոլկում։ Սովորել է բժշկություն Օքսֆորդում և Լոնդոնում, ստացել բժշկի կոչում և իրականացրել պրակտիկ գործունեություն Լոնդոնում։ Այստեղ նա ջանք է գործադրել Սուրբ Գեորգիի հոսպիտալում աշխատանք ստանալու համար։ Բայց, քանի որ, նրան նշանակել են, իր կարծիքով պակաս արժանի, այլ տեղ, ուստի Ուիլիամը ընդհանրապես թողել է բժշկությունը և սկսել զբաղվել ֆիզիկայով և քիմիայով։ 1793 թվականին ընտրվել է Լոնդոնի թագավորական ընկերության անդամ, հետագայում այդ հաստատության քարտուղար և պրեզիդենտ։ Վոլլաստոնի դերը քիմիայում նշանավորվել է նրանով, որ նա «կրճատ հարաբերությունների օրենքը» ցուցադրել է պարզ և բնորոշ օրինակների վրա։
«Չեզոք և թթու աղերի մասին» հետազոտությունում (1808), Վոլլաստոնը ցույց է տվել, որ եթե միևնույն քանակի հիմքի վրա ավելացվում են թթվի տարբեր քանակներ, ապա վերջիններս իրար հարաբերում են ինչպես 1։2։4։ Այս աշխատության մեջ Վոլլաստոնը առաջին անգամ արտահայտել է նաև իր տեսակետները ատոմների տարածական դասավորվածության մասին։ 1800 թվականին հայտնագործել է բնածին, կոփածո պլատինի ստացման եղանակը, որը հսկայական նշանակություն է ունեցել ծծմբական թթվի տեխնոլոգիական արտադրության զարգացման գործում։ Չնայած, մինչև 1828 թվականը, Վոլլաստոնը այն գաղտնի է պահել։ 1802 թվականին անգլիացի ֆիզիկոս և քիմիկոս Վոլլաստոնի կողմից բացահայտվել են Ֆրաունգոֆերյան գծերը (կլանման գծեր, որոնք տեսանելի են աստղերի անընդհատ սպեկտրի ֆոնի վրա)։
1803 թվականին Ուիլյամ Հայդ Վոլլաստոնը հայտնաբերել է պալադիումը, 1804֊ին՝ ռոդիումը։
1807 թվականին Վոլլաստոնը հայտնագործել է լյուցիդի խցիկը։
Հետաքրքրվել է և զբաղվել բյուրեղագիտությամբ, որի արդյունքում հայտնագործել է անդրադարձիչ գոնիմետր սարքը։ Այն ժամանակ, երբ, ամբողջ գիտական աշխարհը տարված էր Ալեսանդրո Վոլտայի և Գալվանիի միջև էլեկտրական հոսանքի («գալվանական») ծագման համար վեճով, Վոլլաստոնը ևս երկարատև մասնակցություն է ունենում վեճի մեջ ու ստեղծում մինչ այսօր իր անունը կրող գալվանական էլեմենտը (կամ զույգը)։
1814 թվականին, Վոլլաստոնը, տարբեր փորձնական տվյալների հիման վրա, կազմել է «ատոմային» զանգվածների ավելի ճշգրիտ աղյուսակ, քան Դալթոնը։ Այն քիչ է տարբերվել հետագայում Բերցելիուսի կողմից կազմած աղյուսակից։
Պարգևները
[խմբագրել | խմբագրել կոդը]- Կոպլի մեդալ (1802)
- Բեյկերյան մեդալ և դասախոսություն (1802, 1805, 1812, 1828)
- Թագավորական մեդալ (1828)
Ի հիշատակ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ի պատիվ Վոլլաստոնի անվանվել են.
- Հանքանյութ վոլաստոնիտ (կալցիումի սիլիկատ).
- Խառնարան Լուսնի տեսանելի կողմում, անվանակոչվել է 1935 թվականին։
1831 թվականից Բրիտանական երկրաբանական ընկերությունը շնորհում է Վոլլաստոնի անվան մեդալ, պատրաստված նրա իսկ կողմից հայտնաբերած պալադիումից։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Usselman M. C. Encyclopædia Britannica
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 RKDartists (նիդերլ.)
- ↑ CONOR.Sl
- ↑ Award winners : Copley Medal — Royal Society.
- ↑ 6,0 6,1 Kindred Britain
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Гольдштейн М. Ю. (1890–1907). «Волластон, Вильям Хайд». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link)
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Pearson, Tilmon H.; Ihde, Aaron J. (1951), «Chemistry and the Spectrum Before Bunsen and Kirchhoff», Journal of Chemical Education 28: 267—271
- Hinde, P. T. (1966). «William Hyde Wollaston: The Man and His „Equivalents“». Journal of Chemical Education 243: 673—676.
- Kipnis, Alexander. (1993) «The Man Who Discovered Rhodium». Rhodium Express. No 0: 30 — 34; «Discovery of Rhodium». Loc. cit. No 1: 30 — 34. ISSN 0869 — 7876 Արխիվացված 2022-06-23 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ուիլյամ Հայդ Վոլլաստոն» հոդվածին։ |
|
- Օգոստոսի 6 ծնունդներ
- 1766 ծնունդներ
- Նորֆոլկ քաղաքում ծնվածներ
- Դեկտեմբերի 22 մահեր
- 1828 մահեր
- Լոնդոն քաղաքում մահացածներ
- Լոնդոնի թագավորական ընկերության անդամներ
- Շվեդիայի գիտությունների թագավորական ակադեմիայի անդամներ
- Ամերիկայի արվեստների և գիտությունների ակադեմիայի անդամներ
- Բավարիայի գիտությունների ակադեմիայի անդամներ
- Կոպլիի մեդալակիրներ
- Թագավորական շքանշանով պարգևատրվածներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Անգլիացի ֆիզիկոսներ
- Անգլիացի քիմիկոսներ
- Անգլիացի գիտնականներ
- Անգլիացի աստղագետներ
- Անգլիացի ճարտարագետներ
- Ֆրանսիայի գիտությունների ակադեմիայի անդամներ