Ուիլյամ Ռիփլի
Ուիլյամ Ռիփլի | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 13, 1867[1] Մեդֆորդ, Միդլսեքս շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ |
Մահացել է | օգոստոսի 16, 1941[1] (73 տարեկան) Edgecomb, Լինկոլն շրջան, Մեն, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | տնտեսագետ և մարդաբան |
Հաստատություն(ներ) | Հարվարդի համալսարան, Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտ և Կոլումբիայի համալսարան |
Ալմա մատեր | Կոլումբիայի համալսարան և Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտ |
Եղել է գիտական ղեկավար | Douglass V. Brown?[2] |
Ուիլյամ Զեբինա Ռիփլի (անգլ.՝ William Zebina Ripley, հոկտեմբերի 13, 1867[1], Մեդֆորդ, Միդլսեքս շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ - օգոստոսի 16, 1941[1], Edgecomb, Լինկոլն շրջան, Մեն, ԱՄՆ), ամերիկացի տնտեսագետ և մարդաբան, Հարվարդի համալսարանի տնտեսագիտության պրոֆեսոր, 1933 թվականին Ամերիկյան տնտեսական ասոցիացիայի նախագահ[3]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ուիլյամը ծնվել է 1867 թվականի հոկտեմբերի 13-ին՝ ոսկերիչ Նաթանիել Լ․ Ռիպլիի և Էսթիմեյթ Ռ․ Ե. (Բոլդուին) Ռիպլիի ընտանիքում։ Միջնակարգ կրթությունը ստացել է Մասաչուսեթսի մոտակա Նյուտոն քաղաքի պետական դպրոցում[4]։
1890 թվականին Ուիլյամը Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտում ստացել է արվեստի բակալավրի աստիճան քաղաքացիական շինարարության թեմայով։ 1892 թվականին ստացել է արվեստի մագիստրոսի աստիճան և դոկտորի աստիճան 1893 թվականին արդեն Կոլումբիայի համալսարանում քաղաքական տնտեսագիտության թեմայով․ ատենախոսության թեման էր՝ «Վիրջինիայի ֆինանսական պատմությունը 1607-1776 թվականներին»[5]։
1893 թվականին Կոլումբիայի համալսարանում սկսել է Սոցիոլոգիա դասավանդել, 1895-1901 թվականներին եղել է Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի տնտեսագիտության պրոֆեսոր, իսկ 1901-1933 թվականներին՝ Հարվարդի համալսարանի պրոֆեսոր[6]։
1929 թվականին շնորհվել է Հումանիտար գիտությունների դոկտորի կոչում Կոլումբիայի համալսարանում և իրավունքի դոկտորի կոչում 1930 թվականին Վիսկոնսինի համալսարանում և 1931 թվականին պատվավոր դոկտորի կոչում Ռոչեստրի համալսարանում[6]։
Ընտանիք
[խմբագրել | խմբագրել կոդը]1893 թվականի փետրվարի 20-ին Ռիպլին ամուսնացել է Բոստոնից Իդա Սաբինա Դևիսի հետ։ Նրանք ունեին չորս երեխա՝ Ռութ, Դևիս Ն․, Ուիլյամ Պ., Բեթինա[4]։
Մատենագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ripley W.Z. The financial history of Virginia, 1609—1776 — New York: Columbia University, 1893
- Ripley W.Z. The Races of Europe — New York:D. Appleton and company, 1899
- Ripley W.Z. A selected bibliography of the anthropology and ethnology of Europe — Boston: Published by the trustees of the Public library, 1899
- Ripley W.Z. Transportation — Washington, 1902
- Ripley W.Z. Trusts, pools and corporations — Boston: Ginn & Co., 1905
- Ripley W.Z. Railroad valuation — Boston, 1907
- Ripley W.Z. Railway problems — Boston: Ginn & company, 1907
- Ripley W.Z. The European population of the United States. The Huxley memorial lecture for 1908 — London: Royal Anthropological Institute of Great Britain and Ireland, 1908
- Ripley W.Z. Railroads, rates and regulation — New York: Longmans, Green, 1912, t.p. 1916
- Ripley W.Z. Railroads; finance & organization — New York: Longmans, Green, and co., 1915
- Ripley W.Z. Consolidation of railroads. In the matter of consolidation of the railway properties of the United States into a limited number of systems. August 3, 1921. Tentative plan of the Commission — Washington: Govt. Print. Off., 1921
- Ripley W.Z. Main Street and Wall Street — Boston: Little, Brown, 1927
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Encyclopædia Britannica
- ↑ Mathematics Genealogy Project — 1997.
- ↑ Encyclopædia Britannica W. Z. Ripley.
- ↑ 4,0 4,1 American National Biography Online Ripley, William Zebina // Oxford Uneversity Press. — 2000. — ISBN {{{isbn}}}. Архивировано из первоисточника 26 Օգոստոսի 2016.
- ↑ The History of Accounting (RLE Accounting): An International Encylopedia // Garland Science / M. Chatfield, R. Vangermeersch. — 1996. — ISBN {{{isbn}}}.
- ↑ 6,0 6,1 Prabook.com William Zebina RIPLEY.
|
- Հոկտեմբերի 13 ծնունդներ
- 1867 ծնունդներ
- ԱՄՆ-ում ծնվածներ
- Օգոստոսի 16 մահեր
- 1941 մահեր
- ԱՄՆ-ում մահացածներ
- Հարվարդի համալսարանի դասախոսներ
- Կոլումբիայի համալսարանի աշխատակազմ
- Կոլումբիայի համալսարանի շրջանավարտներ
- Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի շրջանավարտներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Ամերիկացի մարդաբաններ
- Ամերիկացի տնտեսագետներ