Ուլիսես (վեպ)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ուլիս (այլ կիրառումներ)
«Ուլիսես»[4] (անգլ.՝ Ulysses), իռլանդացի գրող Ջեյմս Ջոյսի երկրորդ վեպն է։ Վեպը գրվել է 7 տարում և առաջին անգամ հատվածներով հրատարակվել է ամերիկյան The Little Review ամսագրում 1918 թվականից մինչև 1920 թվականը, իսկ 1922 թվականին այն ամբողջությամբ հրատարակվել է Ֆրանսիայում։ 2011 թվականին վեպը թարգմանվել և տպագրվել է նաև հայերենով (թարգմանիչ՝ Սամվել Մկրտչյան)։
Վեպի կառուցվածք
[խմբագրել | խմբագրել կոդը]Վեպը պատմում է մեկ օրվա՝ 1904 թվականի հունիսի 16-ին կատարվող գործողությունների մասին։ Իրադարձությունները կատարվում են Դուբլինում։ Հեղինակը մանրամասնորեն նկարագրում է նրա փողոցներն ու շենքերը և, ինչպես ինքն է ասում՝ իր գրքով կարելի կլիներ վերականգնել Դուբլինը, եթե մի օր այն ավերեին ռմբակոծելով։
Ջեյմս Ջոյսը Ուլիսեսը բաժանել է 18 գլուխների կամ միջադեպերի։ Առաջին գլխում գիրքը կարող է թվալ ոչ կառուցվածքային, քաոսային և այդ պատճառով Ջոյսը մի անգամ ասել է որ նա «զետեղել է այնքան գլուխկոտրուկներ և հանելուկներ, որ պրոֆեսորները հարյուրավոր տարիներ կվիճեն, թե ինչ էի ուզում ասել ես»։ Եվ այս ամենը վեպը դարձնում է անմահ։ Ջոյսը կազմում է վեպի երկու սխեմա։ Առաջին սխեման կազմվել էր 1920 թվականին իր ընկերոջ՝ Կարլո Լինանտի, իսկ երկրորդը՝ 1921 թվականին Վալերի Լարբոյի համար։ Ի սկզբանե Ջոյսը դեմ էր այդ սխեմաների մեծածավալ հրապարակմանը, բայց և այնպես 1931 թվականին իրեն պոռնոգրաֆիայի մեղադրանքների դեմ պաշտպանելու թույլտվությամբ Սթյուարթ Գիլբերտի կողմից տպագրվեց երկրորդ սխեման Ջեյմս Ջոյսի «Ուլիսես» գրքում[5][6]։
Ուլիսեսի ամեն միջադեպ ունի իր թեման, տեխնիկան և կապը գործող անձանց և Ոդիսևսի գործող անձանց միջև։ Ինքնագիր տեքստը չուներ վերնագրված միջադեպեր, դրանք տեղի էին ունենում Լինանտի և Հիլբերտի սխեմայով։ Սեփական նամակներում Ջոյսը միջադեպերը անվանեց իր հոմերոսական վերնագրերով։ Որոշ միջադեպերի վերնագրեր ունեն անմիջական կապեր, օրինակ, «Նավսիկան» և «Տելեմաքոսը» վերցված են Վիկտոր Բերիի երկհատորյակի «Փյունիկեցիները և Ոդիսևսը» գրքից, որի հետ հեղինակը ծանոթացել է 1918 թվականին Ցյուրիխի կենտրոնական գրադարանում։
Ուշագրավ փաստեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1998 թ. Modern Library հրատարակչության վարկածով վեպը 20-րդ դարի անգլերեն 100 լավագույն վեպերի շարքում նշվել է որպես № 1[7]:
- Ամեն տարվա հունիսի 16-ը Ջեյմս Ջոյսի երկրպագուների կողմից նշվում է Բլումի օր կամ Բլումսդեյ (անգլ.՝ Bloomsday, իռլ.՝ Ln Bloom) տոնակատարությունը։ Տոնը կոչվել է «Ուլիսես» վեպի հերոս Լեոպոլդ Բլումի անունով, իսկ ժամկետը ընտրված է վեպում տեղի ունեցող գործողությունների օրը՝ 1904 թվականի հունիսի 16-ը։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ https://www.bl.uk/20th-century-literature/articles/ulysses-and-obscenity
- ↑ https://www.bl.uk/collection-items/sylvia-beach-on-meeting-james-joyce-and-the-publication-of-ulysses
- ↑ https://hdl.handle.net/2027/coo.31924065627873?urlappend=%3Bseq=487
- ↑ «Ջեյմս, Ջոյս։ Ուլիսես։ Վեպ». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մարտի 26-ին. Վերցված է 2016 Հոկտեմբեր 23-ին.
- ↑ «Ulysses: the Gilbert schema». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 18-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 12-ին.
- ↑ Joyce, James (1997). Ulysses. New York: Everyman's Library. էջ 23. Introduction. ISBN 978-1-85715-100-8.
- ↑ «100 Best Novels». Modern Library. 2007. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 9-ին. Վերցված է 2009 թ․ հոկտեմբերի 23–ին-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ուլիսես (վեպ)» հոդվածին։ |
Lua error in Մոդուլ:External_links at line 1152: attempt to index field 'datavalue' (a nil value).