Ուջան
Գյուղ | |||
---|---|---|---|
Ուջան | |||
Դղյակ 9-13-րդ դդ. հս մասում «Ադամի բաղեր» հանդամասում | |||
Երկիր | Հայաստան | ||
Մարզ | Արագածոտնի մարզ | ||
Համայնք | Արագածոտնի մարզ | ||
Համայնքապետ | Նաիրի Կիրակոսյան | ||
Այլ անվանումներ | Վժան, Ուժժան, Ուժան | ||
ԲԾՄ | 1150 մ | ||
Պաշտոնական լեզու | հայերեն | ||
Բնակչություն | ▼2505 մարդ (2011)[1] | ||
Ազգային կազմ | Հայեր | ||
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | ||
Ժամային գոտի | UTC+4 | ||
Փոստային ինդեքս | 0222 | ||
Փոստային դասիչ | 02109023 | ||
| |||
Ուջան, գյուղ Հայաստանի Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքում[2], Երևան-Գյումրի ավտոմայրուղու աջ կողմում, Արագած լեռան հարավային լանջերին՝ կրկեսաձև գոգավորությունում՝ Վժան լեռնաճյուղի փեշերին։ Հեռավորությունը մարզկենտրոնից՝ 13 կմ հյուսիս-արևմուտք, բարձրությունը ծովի մակերևույթից՝ 1150 մ։ Տարածքը՝ 19,47 կմ2։ Բնակչությունը՝ 4972(2024 թ․)։
Անվանում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ուջանը նաև ճանաչված է եղել որպես Վժան, Ուժժան, Ուժան[3]։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ուջանի բնակչության նախնիները գաղթել են Մոտկանից, Արճեշից և Վանից։ Ուջանի ազգաբնակչության փոփոխությունը[4].
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Համայնքի տնտեսության մասնագիտացման ուղղությունը գյուղատնտեսությունն է։ Տարածքի գյուղատնտեսական հողահանդակների հիմնական մասն օգտագործվում է որպես պտղատու այգիներ, վարելահողեր, արոտավայրեր, խոտհարքեր։ Բնակչությունը զբաղվում է այգեգործությամբ, դաշտավարությամբ՝ բանջարաբոստանային, հացահատիկային, կերային մշակաբույսերի մշակմամբ, խաղողագործությամբ, նախկինում ծխախոտագործությամբ։ Պահուստային հողերը կազմում են համայնքի մոտ 70%-ը, որոնք բաշխված են հետևյալ կերպ՝
- արոտավայրեր՝ 500 հա
- վարելահողեր՝ 79 հա
- բազմամյա տնկարքներ՝ 29 հա
- խոտհարքեր՝ 190 հա։
Զբաղվում է խոշոր և մանր անասնապահությամբ, թռչնաբուծությամբ։
Տարեկան մոտավորապես արտադրում են 800 տ․ ծիրան, 670 տ․ դեղձ, 910 տ․ բանջարեղեն, 525 տ․ հացահատիկ։
Հայ-ֆրանսիական բարեգործական հասարակական կազմակերպությունը իրականացրել է գյուղի միջնակարգ դպրոցի կահավորման ծրագիր[6]։ 2002 թվականին Հանրապետության գյուղատնտեսության և ջրային տնտեսության զարգացման ծրագրերի շրջանակներում, «ԱԵԿ-ի Շինարարություն» ՓԲԸ-ն կառուցել է ջրագիծ և ջրավազան[7]։ Գյուղից Երևան երթևեկում է ավտոբուս, որի տոմսն արժի 350 դրամ.[8]
Պատմամշակութային կառույցներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ուջանում է գտնվում քարանձավ, կիկլոպյան ամրոց և Անդրանիկ Զորավարի առաջին արձանը Հայաստանում, որը տեղադրվել է 1967 թվականին[9]։
III միջազգային վավերագրական կինոփառատոն
[խմբագրել | խմբագրել կոդը]2017 թ. հոկտեմբերի 1-5-ը տեղի ունեցավ «Ծիրանի ծառ» փաստագրական ֆիլմերի երրորդ միջազգային փառատոնը։ Պաշտոնական բացումը տեղի ունեցավ Երևանում հոկտեմբերի 1-ին, իսկ ֆիլմերի ցուցադրությունը անցկացվեց Ուջանում։ Ֆիլմերի մրցանակային դիտումը տեղի է ունեցել Ուջանի դպրոցում, իսկ երեկոյան բացօթյա ցուցադրություն կազմակերպվել է զբոսայգում։ Բացի այդ, տեղի ունեցան սեմինարներ։ Հայտնի վավերագրական կինոնկարների վարպետներ իրենց փորձով կիսվեցին երիտասարդների հետ։ Փառատոնին մասնակցել է մեծն Արտավազդ Փելեշյանը։ Փառատոնի հյուրերը և ժյուրին հյուրընկալվում էին ուջանցիների տներում[10]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ուջանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկ (Արագածոտնի մարզ)
- Անդրանիկ Օզանյանի հուշարձան (Ուջան)
- Հայ հայդուկների հուշարձան (Ուջան)
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքները (հայ.)
- ↑ Աշտարակ համայնքի մասին տեղեկություն մարզպետարանի կայքում, (արխիվացված 15․05․2023 թվականին)։
- ↑ Ս.Հ. Հարությունյան (2003). Հայաստանի Հանրապետության Վարչատարածքային բաժանումը (01.01.2003). Երևան: «Տիգրան Մեծ» հրատարակչություն. ISBN 9994100009.
- ↑ «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 16-ին.
- ↑ 5,00 5,01 5,02 5,03 5,04 5,05 5,06 5,07 5,08 5,09 Հայաստանի բնակավայրերի բառարան (հայ.) — Երևան: 2008. — 184 p.
- ↑ http://www.gov.am/old/ruversion/information_centre_8/official_news.php?date=1108670400(չաշխատող հղում)
- ↑ «HAEKi Shinararutyun CJSC». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 3-ին.
- ↑ Armenia Travel Guide — МЕЖДУГОРОДНЫЙ ТРАНСПОРТ
- ↑ Բրեյդի Քիեսլինգ, Ռաֆֆի Քոճյան (2005). Վերահայտնաբերել Հայաստանը ուղեցույց (անգլերեն՝ Rediscovering Armenia Guide) (2-րդ ed.). Հայաստան: Մատիտ. էջ 46. ISBN 9994101218.
- ↑ abrikosovoe-derevo-rascvetet-v-udzhane
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ուջան» հոդվածին։ |
|