Չքնաղ (գյուղ)
Արտաքին տեսք
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Չքնաղ (այլ կիրառումներ)
Գյուղ | |||
---|---|---|---|
Չքնաղ | |||
Երկիր | Հայաստան | ||
Մարզ | Արագածոտնի մարզ | ||
Համայնք | Արագածոտնի մարզ, Ապարանի շրջան և Հայկական մարզ | ||
Պաշտոնական լեզու | հայերեն | ||
Բնակչություն | 239[1] մարդ (2011) | ||
Ազգային կազմ | Հայեր | ||
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | ||
Ժամային գոտի | UTC+4 | ||
|
Չքնաղ, գյուղ Հայաստանի Արագածոտնի մարզում, Ծաղկունյաց լեռների արևմտյան լանջին, Քասաղ գետի ձախ կողմում։ Հեռավորությունը մարզկենտրոնից՝ 34 կմ հյուսիս-արևելք, բարձրությունը ծովի մակերևույթից՝ 1945 մ։ Գյուղը հիմնադրվել է 1830-ական թվականներին։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Չքնաղ գյուղի բնակչության նախնիները գաղթել են Արևմտյան Հայաստանից։ Չքնաղ գյուղի ազգաբնակչության փոփոխությունը.[2]
Տարի | 1831 | 1897 | 1926 | 1939 | 1959 | 1970 | 1979 | 1989 | 2001 | 2011 |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 177 | 527 | 527 | 515 | 242 | 235 | 216 | 217 | 250 | 239[1] |
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ և բանջարաբուծությամբ։
Պատմամշակութային կառույցներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուղում է գտնվում 5-րդ դարի Սուրբ Ստեփանոս եկեղեցին, 2,5 կմ հյուսիս-արևմուտք պահպանվում են մ.թ.ա. 2-րդ-1-ին հազարամյակի «Հոռոմի պալեր» ամրոցի մնացորդները։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Չքնաղ (գյուղ) բնակավայրը «GEOnet Names Server» կայքում։
- 2001 թվականի Հայաստանի մարդահամարի արդյունքները, Հայաստանի վիճակագրական կոմիտե
- Kiesling, Rediscoving Armenia, p. 22, available online at the US embassy to Armenia's website Արխիվացված 2008-06-26 Wayback Machine
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
- ↑ «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 10-ին.