Չարլզ Կրաուտհամեր
Չարլզ Կրաուտհամեր անգլ.՝ Irving Charles Krauthammer | |
---|---|
Ծնվել է | մարտի 13, 1950 |
Ծննդավայր | Նյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[1] |
Մահացել է | հունիսի 21, 2018 (68 տարեկան) |
Մահվան վայր | Վաշինգտոն, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրթություն | Բալիոլ քոլեջ, Հարվարդի բժշկական դպրոց և ՄաքԳիլի համալսարան |
Մասնագիտություն | բժիշկ, սյունակագիր, հեռուստամեկնաբան, հոգեբույժ, գրող, լրագրող, հրապարակախոս և speechwriter |
Կուսակցություն | Դեմոկրատական կուսակցություն |
Պարգևներ և մրցանակներ | |
Charles Krauthammer Վիքիպահեստում |
Չարլզ Կրաուտհամեր (անգլ.՝ Charles Krauthammer, մարտի 13, 1950, Նյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[1] - հունիսի 21, 2018, Վաշինգտոն, ԱՄՆ[3]), ամերիկացի լրագրող, լրագրային տեսաբան և մեկնաբան։
Կրաուտհամերի շաբաթաթերթը տպագրվում է աշխարհի ավելի քան 400 թերթերում[4]։ Նա The Weekly Standard-ի օգնական խմբագիրն էր և Fox News-ի Bret Bayer Special-ի մասսայական քննադատության մասնակիցը։ 1993 թվականից 2013 թվականներին նա յուրաքանչյուր շաբաթ մասնակցում էր որպես PBS-ի «Վաշինգտոնի ներսում» հեռուստատեսային շոուի հրավիրված մասնագետ։
1986 թվականի Պուլիցերյան մրցանակի դափնեկիր՝ իր հետևյալ մեկնաբանությամբ. «Տարբեր հարցերի վերաբերյալ իր նրբագեղ գրած և հստակ մեկնաբանությունների համար»(«For his gracefully written and clear commentary on a variety of issues»)[5]:
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է Ավստրո-Հունգարական կայսրությունից և Բելգիայից հրեա ներգաղթյալների ընտանիքում[6], որոնք հանդիպել են Կուբայում։ Նրա հայրը՝ Շուլիմ Կրաուտամերը (1904-1987), դեռահաս ժամանակ Բոլեխովից տեղափոխվել է Լիոն, որտեղ նա զբաղվել է սնկի վաճառքով, իսկ ավելի ուշ ավարտել է Լիոնի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը։ Որոշ ժամանակ նա կնոջ՝ Թեայի հետ[7] ապրել է Բրազիլիայում, որտեղ ծնվել է նրանց ավագ որդին՝ Մարսելը (1946-2006), որը դարձավ թոքաբան[8]։
Երբ նա 5 տարեկան էր, ընտանիքը բնակություն հաստատեց Մոնրեալում , որտեղ հայրը աշխատում էր անշարժ գույքի գործակալությունում։ Ընտանիքում խոսակցական լեզուն ֆրանսերենն էր։ 1970 թվականին ավարտել է Մակգիլի համալսարանի տնտեսագիտության և քաղաքագիտության ֆակուլտետը, որից հետո՝ մեկ տարում ավարտել է Օքսֆորդի համալսարանի Բալիոլի քոլեջի քաղաքագիտության ֆակուլտետը։ Վերադառնալով ԱՄՆ՝ ընդունվել է Հարվարդի համալսարանի բժշկական դպրոցը։ Այնտեղ սովորելու հենց առաջին իսկ տարում տուժել է անհաջող ջրացատկի հետևանքով, պարանոցային հատվածում կոտրել է ողնաշարը, հիվանդանոցում և վերականգնողական կենտրոնում անցկացրել է 14 ամիս։ Այդ ժամանակից ի վեր մնացել է անվասայլակին գամված։ Չնայած դժբախտ պատահարին, Կրաուտհամերը կարողացել է բժշկական կրթությունն ավարտել ժամանակին և 1975 թվականին ստացել է բժշկի դիպլոմ։ 1975-1978 թվականներին Բոստոնի Հարվարդի համալսարանին կից Մասաչուսեթսի ընդհանուր պրոֆիլի հիվանդանոցում հոգեբուժության ռեզիդենտուրա է անցել։
Ջերալդ Քլերմանի հետ համատեղ «Secondary Mania» (1978) աշխատությունում նկարագրել է ֆարմակոլոգիական միջամտության կամ ֆիզիոլոգիական փոփոխությունների արդյունքում մանիկալ համախտանիշի դեպքերի շարքը և դրանց հիման վրա ներկայացրել «Երկրորդային Մանիա» հասկացությունը[9], որը հետագայում բոլորի կողմից դարձել է ընդունված[10][11]։ 1980-ականների ընթացքում զբաղվել է նաև շախմատային մեկնաբանությամբ, մասնավորապես լուսաբանել է Կարպովի և Կասպարովի հանդիպումը[12][13]։
1980 թվականից նրա աշխատությունները տպագրվել է «The New Republic» -ում։ 2013 թվականին նա հրատարակել է «Things That Matter: Three Decades of Passions, Pastimes and Politics» թեմայով շարադրությունների ժողովածուն, որը 2013 թվականի դեկտեմբերին և 2014 թվականի հունվարին գլխավորում է «The New York Times» քաղաքական բեսթսելերների ցուցակը[14]։
Ընտանիք
[խմբագրել | խմբագրել կոդը]- Կինը (1974-2018)` Ռոբին Կրաուտհամմերը, նկարիչ և քանդակագործ, Pro Musica Hebraica-ի հիմնադիր (ամուսնու հետ), կազմակերպություն, որը նվիրված է հրեական դասական երաժշտության տարածմանը և աջակցմանը[15]։
- Որդի` լրագրող Դանիել Կրաութհամմեր(անգլ.՝ Daniel Pierre Krauthammer, ծնվ. 1985 թ.):
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
- ↑ https://www.aei.org/articles/charles-krauthammer-to-receive-2004-irving-kristol-award/
- ↑ «Скончался знаменитый журналист, обладатель Пулитцеровской премии Чарльз Краутхаммер». Портал ISRAland. 21.05.2013. Վերցված է 22 января 2018-ին.
- ↑ «Charles Krauthammer» (PDF). Harry Walker Agency bio. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2017 թ․ սեպտեմբերի 16-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 19-ին.
- ↑ «Commentary». pulitzer.org. Վերցված է 2015 թ․ հունվարի 19-ին.
- ↑ Carla Hall «Don't Call It Courage»
- ↑ Семья матери происходила из Пршерова.
- ↑ «Obituary: Dr. Marcel Krauthammer, UCLA/VA Pulmonologist, Critical Care Specialist and Gifted Teacher». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 12-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 10-ին.
- ↑ Mania and Stroke: A Systematic Review
- ↑ Krauthammer, C.; Klerman, G. L. (1978). Secondary mania: manic syndromes associated with antecedent physical illness or drugs. Archives of General Psychiatry. 35 (11): 1333—1339. doi:10.1001/archpsyc.1978.01770350059005.
- ↑ C. Krauthammer and G. L. Klerman. The Epidemiology of Mania, in Manic Illness, ed. B. Shopsin, New York: Raven Press, 1979.
- ↑ Charles Krauthammer's Passion for the Game
- ↑ Gino Di Felice «Chess Competitions, 1971—2010: An Annotated International Bibliography» (стр. 272)
- ↑ «Политические и бизнес-бестселлеры 2014 года (The New York Times)». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունվարի 19-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 19-ին.
- ↑ Pro Musica Hebraica: Robyn Krauthammer
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- [1]Չ. Կրաուտհամմերի տպագրությունների արխիվը Jewish World Review-ում։
- Չ. Կրաուտհամմերի կենսագրությունը The Washington Post-ում։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Չարլզ Կրաուտհամեր» հոդվածին։ |
|
- Մարտի 13 ծնունդներ
- 1950 ծնունդներ
- Նյու Յորք քաղաքում ծնվածներ
- Հունիսի 21 մահեր
- 2018 մահեր
- Վաշինգտոն քաղաքում մահացածներ
- ՄաքԳիլի համալսարանի շրջանավարտներ
- ԱՄՆ-ի դեմոկրատական կուսակցության անդամներ
- Անձինք այբբենական կարգով
- Լրագրողներ այբբենական կարգով
- Ամերիկացի լրագրողներ
- Ամերիկացի բժիշկներ
- Ամերիկացի հոգեբույժներ
- Հարվարդի համալսարանի շրջանավարտներ
- Պուլիցերյան մրցանակակիրներ
- Ամերիկացի սյունակագիրներ