Jump to content

Պաոլո Սորրենտինո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պաոլո Սորրենտինո
իտալ.՝ Paolo Sorrentino
Ծնվել էմայիսի 31, 1970(1970-05-31)[1][2][3][…] (54 տարեկան)
ԾննդավայրՆեապոլ, Իտալիա
ԿրթությունՆեապոլի համալսարան
Քաղաքացիություն Իտալիա
Մասնագիտությունկինոռեժիսոր, սցենարիստ, դերասան, դրամատուրգ, ռեժիսոր և կինոպրոդյուսեր
ԸնտրանիԵրիտասարդություն, Մեծ գեղեցկություն և Երիտասարդ պապը
Ամուսին(ներ)Daniela D'Antonio?
Պարգևներ և մրցանակներ

Պաոլո Սորրենտինո (իտալ.՝ Paolo Sorrentino, մայիսի 31, 1970(1970-05-31)[1][2][3][…], Նեապոլ, Իտալիա), իտալացի կինոռեժիսոր և սցենարիստ, ով քննադատների համաձայն Իտալիայի 21-րդ դարի ամենատաղանդավոր կինեմատոգրաֆիստներից մեկն է։ Կաննի կինոփառատոնի մշտական մասնակիցն է։ Նրա աշխատանքները 2 անգամ ստացել են Եվրոպական կինոակադեմիայի մրցանակ «Տարվա լավագույն եվրոպական ֆիլմ» անվանակարգում։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սկզբում ճանաչում է ձեռք բերել որպես սցենարիստ՝ 1997 թվականին ստանալով Սոլինասի անվան մրցանակ «Dragoncelli di fuoco» ֆիլմի համար։ Կատարել է իր լիամետրաժ ֆիլմի դեբյուտը «Ավելորդ Մարդը» ֆիլմով։ 2001 թ. Ֆիլմը մասնակցել է Վենետիկյան փառատոնի մրցույթում ու ստացել է միջազգային ճանաչում, իսկ նրա հեղինակը պարգևատրվել է իտալացի կինոքննադատների կողմից «Արծաթյա ժապավեն» որպես լավագույն ռեժիսոր-դեբյուտանտ։ Երեք տարի հետո «Սիրո Հետևանքները » (2004) մելոդրամատիկ ժապավենով, նկարահանված սեփական սցենարով, Սորրենտինոն ներկայացնում էր Իտալիան արդեն Կաննի կինոփառատոնի հիմնական մրցույթում։ Հայրենիքում «Սիրո հետևանքները » ֆիլմը ստացել է հինգ ժողովրդական կինոմրցանակ «Դավիդ դի Դոնաթելլո», ինչպես նաև «Լավագույն ֆիլմ», «Լավագույն ռեժիսուրա» և «Լավագույն սցենար» անվանակարգերում։

2006 թ. Սորրենտինոն հանդես է եկել երկրորդական դերում իր հայրենիկից Նաննի Մորետտիի «Կայման» (Il caimano) ֆիլմում ու իր սցենարի հիման վրա ստեղծում է «Ընտանիքի Ընկերը », դրամատիկական ֆիլմը, որով կրկին մասնակցում է Կաննի գլխավոր մրցույթում։ Սորրենտինոյի Կաննում ստացած առաջին մրցանակը` ժյուրիի մրցանակն էր. ռեժիսորը կարողացել էր այն շահել իր 4-րդ «Զարմանալի» (2008), ֆիլմով, ինչի հիմքում ընկած էր իտալացի քաղաքական Ջուլիո Անդրեոտտիի կենսագրությունը։ Փառատոնի ժուրիի ներկայացուցիչն էր ամերիկացի դերասան Շոն Պեննը։ Նրան Սորրենտինոն հրավիրեց նկարահանվելու իր հաջորդ` «Որտեղ էլ որ լինես» (2011), առաջին անգլերեն լեզվով նկարում։ Դա դրամա էր ռոք երաժշտի մասին, ով հանկարծակիի էր եկել հոր անցյալից։ Ֆիլմը ընդգրկվել էր Կաննի կինոդիտման հիմնական ծրագրում։ Ռեժիսորի հաջորդ նկարը` Հռոմը գովերգող «Մեծագույն Գեղեցկություն» (2013) ֆիլմն էր՝ Ֆելլինիի «Քաղցր Կյանքի»(La dolce vita, 1960) ինքնատիպ ձևակերպումը, նույնպես մասնակցել է Կաննի մրցույթին, ստացել է 4 Եվրոպական Կինոակադեմիայի մրցանակ այդ թվում որպես տարվա լավագույն ֆիլմ, ստացել է, «Օսկար», «Ոսկե Գլոբուս» և BAFTA «Օտար լեզվով լավագույն ֆիլմ» անվանակարգում։ 2015 թ. Կաննի 68-րդ կինոփառատոնի հիմնական մրցույթում Սորրենտինոն ներկայացրել է իր երկրորդ անգլերեն լեզվով աշխատանքը՝ «Երիտասարդություն»։ Այն պատմում է տարեց կոմպոզիտոր-դիրիժորի և նրա հասակակից կինոբեմադրիչի մասին, ովքեր իրենց հանգիստն են վայելում Ալպիյան հանգստյան տանը։ Տարվա կտրվածքով Եվրոպական կինոակադեմիան ճանաչել է այն որպես լավագույն եվրոպական ֆիլմ, իսկ նրա հեղինակին՝ լավագույն եվրոպական ռեժիսոր։

Ֆիլմագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պաոլո Սորրենտինո» հոդվածին։