Պաուլո Դիբալա
Պաուլո Դիբալա Paulo Bruno Dybala իսպ.՝ Paulo Dybala | |||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Անձնական տվյալներ | |||||||||||||||
Ամբողջական անուն | Պաուլո Բրունո Դիբալա | ||||||||||||||
Քաղաքացիությունը | Արգենտինա և Իտալիա | ||||||||||||||
Մականուն |
«նոր Ագուերո» «նոր Մեսսի»[1] | ||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | նոյեմբերի 15, 1993 (31 տարեկան) | ||||||||||||||
Ծննդավայր |
Լագունա-Լարգա Կորդովա, Արգենտինա | ||||||||||||||
Հասակ | 177 սմ | ||||||||||||||
Քաշ | 69 կգ | ||||||||||||||
Դիրք | հարձակվող | ||||||||||||||
Ակումբային տեղեկություններ | |||||||||||||||
Ներկա ակումբ | Յուվենտուս | ||||||||||||||
Համար | 10 | ||||||||||||||
Պատանեկան կարիերա | |||||||||||||||
| |||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | |||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | ||||||||||||
| |||||||||||||||
Ազգային հավաքական | |||||||||||||||
| |||||||||||||||
| |||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Պաուլո Բրունո Դիբալա (իսպ.՝ Paulo Bruno Dybala, [ˈpaulo ðiˈβala], նոյեմբերի 15, 1993, Լագունա Լարգա, Կորդովա), լեհական ծագմամբ արգենտինացի ֆուտբոլիստ, իտալական «Յուվենտուս» ֆուտբոլային ակումբի և Արգենտինայի հավաքականի հարձակվող։
Անվանվելով որպես «զարդ» (իսպ.՝ La Joya)[2]` շնորհիվ խաղում դրսևորած իր ստեղծարարության, տեխնիկայի ու հստակության` նա համեմատվել է մի շարք ֆուտբոլիստների, մասնավորապես՝ Սերխիո Ագուերոյի[3], Խավիեր Պաստորեի[4], Կառլոս Տևեսի[5] և Լիոնել Մեսսիի[6], ինչպես նաև նախկին իտալացի մարզիկների՝ Վինչենցո Մոնտելլայի[7] և Ռոբերտո Բաջոյի[8] հետ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Պաուլո Դիբալան ծնվել է 1993 թվականի նոյեմբերի 15-ին Արգենտինայում՝ Կորդովայի նահանգի Լագունա Լարգա քաղաքում՝ Լեհաստանից ու Իտալիայից ներգաղթածների ընտանիքում։
Մարզիկի պապը՝ Բոլեսլավ Դիբալան, ազգությամբ լեհ էր՝ Լեհաստանի Կրաշնիով քաղաքից[9], իսկ արյունակից ազգականներից ոմանք ունեն իտալական արմատներ[10]. մորական տատը ծնվել էր Իտալիայի Նեապոլ մարզում։
Ակումբային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]«Ինստիտուտո»
[խմբագրել | խմբագրել կոդը]Դիբալան կարիերան սկսել է տեղական «Նյուէլլ Օլդ Բոյզ Լագունա Լարգա» ակումբի մանկական թիմում։ Տասը տարեկանում նա տեղափոխվում է արգենտինական երկրորդ դիվիզիոնում հանդես եկող «Ինստիտուտոյի» պատանեկան ակումբը։ Տասնհինգ տարեկանում Պաուլոն զրկվում է հորից, որից հետո նա վերջնականապես որոշում է դառնալ պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։
2011 թվականի օգոստոսի 12-ին Դիբալան մասնակցում է «Ուրական» ակումբի դեմ «Ինստիտուտոյի» խաղին՝ խաղալով որպես կիսապաշտպան[11]։ Մեկ շաբաթ անց «Ալդոսիվի» ակումբի դեմ խաղում նա խփում է առաջին գոլը[12]։
7 ամիս խաղալով «Ինստիտուտոյի» կազմում Դիբալան դառնում է երկու հեթ թրիքի հեղինակ՝ Բուենոս Այրեսի «Ատլանտա»[13] և Սան Խուանի «Դեսամպարադոս» ակումբների դեմ խաղերում[14], ընդհանուր առմամբ դառնալով 17 գոլի հեղինակ[15][16]։ Դրանից հետո Դիբալային սկսում են համեմատել արգենտինացի ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնայի հետ[17]։
Պաուլոն գերազանցում է Մարիո Կեմպեսի` 1972 թվականի ռեկորդը, 17 տարեկանում դառնալով ամենաերիտասարդ ռմբարկուն, ինչպես նաև հակառակորդի դարպասին 7 խաղ անընդմեջ հարվածող։ Մինչ այդ մաքսիմալ գոլային սերիան եղել էր 4 խաղ[18]։ Միայն առաջնության 40 խաղերում Դիբալան դարձել էր 17 գոլի հեղինակ[16][19]։
Արգենտինայի առաջնությունում «Ինստիտուտո» ակումբի կազմում Դիբալան դարձել է 1000-րդ գոլի հեղինակը։
«Պալերմո»
[խմբագրել | խմբագրել կոդը]2012 թվականի ապրիլի 29-ին իտալական «Պալերմո» ակումբի նախագահ Մաուրիցիո Ձամպարինին հայտարարում է Պաուլոյի հետ պայմանագրի կնքման մասին։ Նույն օրը այդ տեղեկությունը հերքվել է «Ինստիտուտո» ակումբի ներկայացուցիչների կողմից։
Իվերջո, հուլիսի 20-ին Դիբալան կնքում է 4-ամյա պայմանագիր սիցիլիական ակումբի հետ[20]։ Սեպտեմբերի 2-ին А սերիայի՝ «Լացիո» ակումբի դեմ խաղում Պաուլոն նշում է իր նորամուտը[21]։ Նոյեմբերի 11-ին «Սամպդորիայի» դեմ խաղում Դիբալան դառնում է դուբլի հեղինակ՝ այդ ակումբում խփելով իր առաջին գոլերը։ Նա դառնում է ամենաերիտասարդ ֆուտբոլիստը, ով երբևէ «Պալերմոյի» կազմում գոլի հեղինակ էր դարձել[22]։
2014 թվականի հոկտեմբերի 30-ին Պաուլո Դիբալան դառնում է 57-րդը՝ Եվրոպայի 21 տարեկանից ցածր լավագույն ֆուտբոլիստների ցուցակում[23]։ Նույն թվականի դեկտեմբերին Ձամպարինին հայտարարել էր, որ Դիբալան կգերազանցի Ռոնալդուին, Մեսսիին և Իբրահիմովիչին[24]։
2015 թվականին նրանով հետաքրքրվում էին անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը», «Արսենալը»[25] և «Չելսին»[26], իսպանական «Բարսելոնան», գերմանական «Դորտմունդի Բորուսիան»[27] և ֆրանսիական «ՊՍԺ»-ն[26]։ Դիբալան իր հերթին նպատակ ուներ խաղալ «Մանչեսթեր Սիթիում» կամ «Բարսելոնայում»[28]։ Մասնավորապես «Բարսելոնայի» հետ կապված՝ մարզիկը նշել էր, որ պատրաստ է «Պալերմոյից» լողալով հասնել «Բարսելոնա»[29]։ «Բարսելոնայի» ներկայացուցիչը Դիբալայով հետաքրքրվում էր նույնիսկ այն ժամանակ, երբ վերջինս արդեն կես տարի խաղում էր «Յուվենտուսի» կազմում[30]։
«Յուվենտուս»
[խմբագրել | խմբագրել կոդը]2015 թվականի հունիսի 4-ին Պաուլոն տեղափոխվում է «Յուվենտուս», որի հետ ստորագրում է 5-ամյա պայմանագիր։ Տրանսֆերի գումարը կազմել էր € 32 միլիոն[31]։ Դա այն պարագայում, երբ նույն տարվա մարտին Արսենալը պատրաստ էր Դիբալայի համար վճարել € 40 միլիոն[32]։ Պաուլոն հայտնել էր, որ 40 միլիոնն իր համար շատ է[33]։
Օգոստոսի 8-ին Ֆուտբոլի Իտալիայի սուպերգավաթում` Հռոմի «Լացիո» ակումբի դեմ խաղում նա փոխարինում է Քինգսլի Կոմանին[34]։ Խաղի ընթացքում Պաուլոն «Յուվենտուսի» կազմում խփում է իր առաջին յուվենտուսյան գոլը։ «Յուվենտուսը» 7-րդ անգամ դարձավ Իտալիայի սուպերգավաթակիր, ինչը մրցաշարի պատմության մեջ լավագույն ցուցանիշն է[35]։ «Միլանն» այդ կոչմանն արժանացել էր 6 անգամ[36]։ Հաղթանակից հետո Դիբալան հայտնել էր, որ բոլոր մրցաշարերում հաղթելու նպատակ ունի, նշելով, որ պետք է արդարացնի մարզչական անձնակազմի սպասելիքները՝ հաղթանակը նվիրելով ընտանիքին և սիրելիին[37]։ Խաղն ավարտվում է 2:0 հաշվով. առաջին գոլը 69-րդ րոպեին խփում է Մարիո Մանջուկիչը, իսկ երկրորդը՝ 73-րդ րոպեին՝ Դիբալան[38]։
Յուվենտուսում Դիբալայի նորամուտը օգոստոսի 23-ին «Ուդինեզեի» դեմ խաղում էր (Իտալիայի 2015-16 թվականի առաջնություն)[39]։ Օգոստոսի 30-ին «Ռոմա» ակումբի դեմ խաղում Դիբալան խփում է А սերիայի յուվենտուսյան իր առաջին գոլը[40], հաջորդ անգամ աչքի ընկնելով «Կիևոյի» դեմ խաղում[41][42]։
Դեկտեմբերի խաղերից մեկի ժամանակ, երբ Ալվարո Մորատան չի արդարացնում թիմի սպասելիքները, Դիբալան քաջալերանքի խոսքով է հանդես գալիս՝ ասելով, որ նա բարձրակարագ հարձակվող է, և երբ գտնվում է խաղադաշտում, ինքն ավելի խորքից է խաղում[43]։ Միաժամանակ խմբի թույլ մեկնարկի համար մարզիկը նշել էր, որ ակումբում լուրջ փոփոխություններ են եղել, բայց իրենք կաշխատեն արդարացնել մարզչի սպասելիքները[44]։
«Յուվենտուսի» կազմը 2015-2016 առաջնությունում |
Հերթական խաղից հետո «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին նշել էր, որ առաջիկա տարիներին Դիբալայի մասին դեռ շատ են խոսելու. այդ պահի դրությամբ մի քանի ամսում լինելով Յուվենտուսի կազմում՝ 21-ամյա Դիբալան 9 խաղում դարձել էր 4 գոլի հեղինակ[45]։ Մինչ այդ՝ դեռ «Պալերմո» ակումբի կազմում Դիբալան հայտնել էր, որ իր երազանքն է Մեսսիի հետ խաղալը[46][47]՝ նշոլով, որ ուրախ կլինի Մեսսիին գոնե մի քիչ նմանվելու համար[48]։
2016 թվականը Պաուլո Դիբալան սկսում է հաղթական. հունվարի 6-ին տեղի ունեցած «Յուվենտուս»-«Վերոնա» խաղն ավարտվում է 3:0 հաշվով. գոլերից մեկը խփում է Դիբալան[49][50]։ Հունվարի 17-ին «Յուվենտուս»-«Ուդինեզե» խաղում Դիբալան դառնում է չորս գոլերից առաջինի ու երրորդի հեղինակը՝ խփելով 15-րդ և 26-րդ րոպեներին[51]։ Հունվարի 24-ին «Յուվենտուս»-«Ռոմա» խաղն ավարտվում է 1:0 հաշվով. գոլի հեղինակն է դառնում Պաուլո Դիբալան[52]։
2016 թվականի փետրվարի 23-ին Չեմպիոնների Լիգայի 1/18-րդ փուլի շրջանակներում անցկացված Մյունխենի «Բավարիայի» դեմ տնային խաղում 62-րդ րոպեին Դիբալան խաղի հաշիվը կրճատեց դարձնելով 2:1։ Խաղն ավարտվեց ոչ ոքի՝ 2:2 արդյունքով[53]։ Մարտի 16-ին կայանալիք պատասխան խաղում մարզիկն արտահայտել է իր թիմի պատրաստակամությունը՝ այն հաղթական ավարտելու կապակցությամբ[54]։
Մարտի 11-ին Պաուլո Դիբալան 28-րդ անգամ մասնակցում է A սերիայի առաջնությանը՝ «Յուվենտուսի» կազմում և դառնում է իր 14-րդ գոլի հեղինակը. ակումբը սեփական դաշտում «Սասսուոլոյին» հաղթեց 1:0 հաշվով[55]։
Մարտին Դիբալան ստանում է մարմնական վնասվածք՝ ոտքի շրջանում, որի պատճառով բաց է թողնում մի քանի հանդիպում, այդ թվում՝ «Յուվենտուս»-«Բավարիա» խաղը։ Վերադարձից հետո անմիջապես երկրորդ հանդիպման ժամանակ («Յուվենտուս»-«Լացիո») ֆուտբոլիստը երկու անգամ գրավում է մրցակցի դարպասը. խաղն ավարտվում է 3:0 հաշվով[56]։
2015-16 թվականների Իտալիայի А սերիայի առաջնությունում, երկրի գավաթի խաղարկությունում ու այլ մրցաշրջաններում Պաուլո Դիբալան մասնակցում է 45 խաղի ու խփում է 23 գոլ. դա բավական բարձր արդյունք է, քանի որ 2012-2015 թվականներին, խաղալով «Պալերմոյի» կազմում, Դիբալան մասնակցել էր 93 խաղի ու խփել 21 գոլ։ Մրցաշրջանների ավարտից հետո՝ մայիսի 23-ին, Իսպանիայի «Բարսելոնան» «Յուվենտուսին» առաջարկում է Դիբալային գնել 90 միլիոն եվրոյով, սակայն Թուրինի ակումբը մերժում է[57]։
2017/18 մրցաշրջանից առաջ ստանում է 10-րդ համարը։<<Լացիո>>-ի դեմ խաղում՝ Իտալիայի Սուպերգավաթի համար, խփում է 2 գոլ, բայց դա չի օգնում իր թիմին հաղթելու։
2017 թվականի օգոստոսի 26-ին <<Ջենոա>>-ի դեմ խաղում ձևակերպում է իր առաջին հեթ-տրիկը:2017 թվականի սեպտեմբերի 17-ին <<Սասսուոլո>>-ի դեմ խաղում ձևակերպում իր րդ հեթ-տրիկը և 12 տարվա մեջ առաջին խաղացողը, որ գոլ է խփում A սերիայի առաջին 4 փուլերում անընդմեջ:2018 թվականի մարտի 7-ին հանդես է գալիս Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակչում անգլիական <<Տոտտենհեմ>> ակումբի դեմ և խփում հաղթական գոլը՝ օգնելով դուրս գալ հաջորդ փուլ։
Միջազգային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]2011 թվականին Դիբալան առաջին անգամ հանդես է գալիս Արգենտինայի մինչև 17 տարեկանների հավաքանի կազմում՝ Պանամերիկյան ֆուտբոլային խաղերին մասնակցելու նպատակով։ 2012 թվականի հուլիսի 19-ին նա հրավեր է ստանում Արգենտինայի ֆուտբոլի երիտասարդական հավաքականի կողմից, սակայն մերժում այն։
2014 թվականի նոյեմբերի 27-ին Դիբալան հայտարարել էր, որ եթե Իտալիայի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն իրեն հրավիրի ազգային հավաքական, ապա ինքը կմտածի այդ ուղղությամբ[58]։ Դեկտեմբերի 6-ին, երբ Կոնտեն Դիբալային հրավիրում է խաղալ Իտալիայի հավաքականում, նա մերժում է՝ գերակայություն տալով Արգենտինայի ֆուտբոլի ազգային հավաքականին[59]։ Որոշ ժամանակ անց նրան հրավիրում են Արգենտինայի հավաքական[60], երբ Դիբալան խաղում էր «Պալերմոյի» կազմում։
Արգենտինայի հավաքականի կազմում Դիբալայի նորամուտը 2015 թվականի հոկտեմբերի 14-ին էր, երբ 2018 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության որակավորման խաղերի շրջանակներում տեղի է ունենում Պարագվայի ֆուտբոլի ազգային հավաքականի դեմ խաղը։ Մարզիկը երկրորդ խաղակեսում փոխարինում է Կառլոս Տևեսին[61]։ Fourfourtwo-ի՝ Դիբալային Տևեսի հետ համեմատելուն ի պատասխան՝ Պաուլոն պատասխանել էր, որ Տևեսը մեծագույն ֆուտբոլիստ է, ով շատ բարձունքների է հասել ֆուտբոլում, բայց համեմատելուն շտապել պետք չէ, պետք է սպասել մրցաշրջանի ավարտին[62]։
2018 թվականին մասնակցում է Ռուսաստանում անցկացվող Աշխարհի առաջնությանը:Այդ առաջնությանը նա խաղացել է Խորվաթիայի հավաքականի դեմ խաղում։
Խաղաոճ
[խմբագրել | խմբագրել կոդը]Պաուլո Դիբալան բնութագրվում է որպես արագ, կրեատիվ մարզիկ, ով ունի տեխնիկական մեծ հնարավորություններ ու պոտենցիալ[6][63][64][65][66]։ Դիբալան հայտնի է դրիբլինգի իր հնարավորություններով և կարճ տարածություններում ճշգրիտ կողմնորոշմամբ[66], ինչպես նաև գնդակին տիրելու և դարպասը գնդակից պաշտպանելու կարողությամբ[67]։ Մարզիկի՝ իր ունակությունների ու գնդակի ղեկավարման շնորհիվ կարողանում է մեծաքանակ հարձակումների ու գոլերի հեղինակ դառնալ[67], ինչպես նաև իրականացնել լավ անկյունային հարվածներ։ Որակվում է որպես աշխատասեր ֆուտբոլիստ, ով կարողանում է մեծ ներդրում ունենալ թիմային աշխատանքում[67]։
Հարվածի ճշգրտության ունակությունը չի սահմանափակվում ճկունությամբ. կտրուկ հարվածներ է կարողանում խփել նաև գլխով[66][67]։ Որպես լավ հարձակվող՝ նա կարող է խաղալ մարզադաշտի ցանկացած հատվածում՝ նաև հանդես գալով որպես կիսապաշտպան, խաղալ դաշտի աջ մասում՝ հարվածելով ավելի ուժեղ՝ ձախ ոտքով[66]։
Ձեռքբերումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]2015 թվականի դեկտեմբերի 4-ին «Fourfourtwo»-ն հրապարակել էր 24 ֆուտբոլիստների ցանկ, ովքեր դուրս մնացին 2015 թվականի աշխարհի լավագույն 100-ից։ Դրանում հայ կիսապաշտպան, «Դորտմունդի Բորուսիա» ֆուտբոլային ակումբի մարզիկ Հենրիխ Մխիթարյանը 2-րդ, իսկ Պաուլո Դիբալան 7-րդ հորիզոնականում էր[68]։
Թիմային
Իտալիայի չեմպիոն (3)՝ 2015/16, 2016/17, 2017/18
[խմբագրել | խմբագրել կոդը]Իտալիայի գավաթ (3) ՝ 2015/16, 2016/17, 2017/18
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիճակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ակումբային
[խմբագրել | խմբագրել կոդը]2016 թվականի մայիսի 21-ի դրությամբ
Ելույթներ | Լիգա | Երկրի գավաթ | Եվրոգավաթ | Այլ | Ընդհանուր | |||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ակումբ | Լիգա | Մրցաշրջան | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր |
Ինստիտուտո | Պրիմերո B Նասիոնալ | 2011-12 | 38 | 17 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 38 | 17 |
ընդամենը | 38 | 17 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 38 | 17 | ||
Պալերմո | В սերիա / А սերիա | 2012-13 | 27 | 3 | 1 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 28 | 3 |
2013-14 | 28 | 5 | 2 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 30 | 5 | ||
2014-15 | 34 | 13 | 1 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 35 | 13 | ||
ընդամենը | 89 | 21 | 4 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 93 | 21 | ||
Յուվենտուս | А սերիա | 2015-16 | 31 | 16 | 3 | 2 | 7 | 1 | 1 | 1 | 42 | 20 |
ընդամենը | 34 | 19 | 4 | 2 | 7 | 1 | 1 | 1 | 46 | 23 | ||
Ամբողջ կարիերա | 161 | 57 | 8 | 2 | 7 | 1 | 1 | 1 | 177 | 61 |
Միջազգային
[խմբագրել | խմբագրել կոդը]2015 թվականի նոյեմբերի 17-ի դրությամբ
Ամսաթիվ | Վայր | Տանտեր | Արդյունք | Հյուր | Առաջնություն | Նշումներ |
---|---|---|---|---|---|---|
13/10/2015 | Ասունսյոն | Պարագվայ | 0:0 | Արգենտինա | Աշխարհի առաջնություն 2018 | 75' |
13/11/2015 | Բուենոս Այրես | Արգենտինա | 1:1 | Բրազիլիա | Աշխարհի առաջնություն 2018 | 81' |
17/11/2015 | Բարանկիլիա | Կոլումբիա | 0:1 | Արգենտինա | Աշխարհի առաջնություն 2018 | 70' 90+2' |
Ընդհանուր | 3 |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «"Ювентус" купил нападающего, которого называют "Новым Месси"» ((ռուսերեն)). telegraf.com. 2016 թ․ հունվարի 7.
{{cite news}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ Marcos Villalobo (2011 թ․ հոկտեմբերի 10). «Los maestros de la "joya"» [The "Jewel's" teachers] ((Իսպաներեն)). La Mañana de Cordoba. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 30-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 1-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Zamparini։ "Preso il nuovo Aguero"» ((իտալերեն)). Corriere dello Sport. 2016 թ․ հունվարի 7. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին.
{{cite news}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ Norrito, Massimo. «Dybala, il bomber con la faccia da bambino pronto a fare innamorare il "Barbera"». La Repubblica. Վերցված է 2015 թ․ փետրվարի 16-ին.
- ↑ «Dybala aims to emulate Tevez success at Juve». Four Four Two. 2015 թ․ դեկտեմբերի 7. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 15-ին.
- ↑ 6,0 6,1 Paolo Menicucci (2015 թ․ մայիսի 9). «UEFA.com's weekly wonderkid։ Paulo Dybala». UEFA. Վերցված է 2015 թ․ հունիսի 1-ին.
- ↑ «Dybala։ il grande colpo, Lo Monaco։ "Erede di Montella"» ((իտալերեն)). Live Sicilia. 2016 թ․ հունվարի 7.
{{cite news}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ Ivan Zazzaroni (2015 թ․ դեկտեմբերի 14). «Paulo Dybala come il "primo" Roberto Baggio» [Paulo Dybala like the "first" Roberto Baggio] ((իտալերեն)). Sport Notizie 24. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 22-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 15-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Paulo Dybala - "nowy Messi" z polskimi korzeniami» ((Լեհերեն)). Sport.onet. 2016 թ․ հունվարի 6.
{{cite news}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Scatta raduno rosanero։ 25 convocati, assente giustificato Dybala» ((իտալերեն)). Corriere del Mezzogiorno. 2016 թ․ հունվարի 6.
{{cite news}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Ինստիտուտո - Уракан 2:0» ((ռուսերեն)). soccerway.com. 2011 թ․ օգոստոսի 12.
{{cite news}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Ալդոսիվի - Ինստիտուտո 2:2» ((ռուսերեն)). soccerway.com. 2011 թ․ օգոստոսի 20.
{{cite news}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Ատլանտա - Ինստիտուտո 0:4» ((ռուսերեն)). soccerway.com. 2011 թ․ հոկտեմբերի 8.
{{cite news}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Десампарадос - Ինստիտուտո 1:4» ((ռուսերեն)). soccerway.com. 26 մարտի2012.
{{cite news}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Paulo Dybala player» ((ռուսերեն)). Soccerway. 2012 թ․ օգոստոսի 1. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 23-ին.
{{cite news}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ 16,0 16,1 «Paulo Dybala player 2» ((Իսպաներեն)). Instituto Atletico Central Cordoba. 2012 թ․ օգոստոսի 1. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ սեպտեմբերի 15-ին. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 23-ին.
{{cite news}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Dybala, a lo Maradona» ((Իսպաներեն)). diaadia.com. 2016 թ․ հունվարի 8.
{{cite news}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Dybala, el pibe de los récords» [Dybala, the kid of Records] ((Իսպաներեն)). MundoD. 2012 թ․ մարտի 27.
{{cite news}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Paulo Dybala Player» ((ռուսերեն)). Soccerway. 2011 թ․ հոկտեմբերի 23. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 8-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «DYBALA HA FIRMATO» [DYBALA SIGNED] ((իտալերեն)). US Città di Palermo. 2012 թ․ հուլիսի 20. Վերցված է 2012 թ․ հուլիսի 20-ին.
{{cite news}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Լացիո - Պալերմո 3:0» ((ռուսերեն)). soccerway.com. 2012 թ․ սեպտեմբերի 2.
{{cite news}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Պալերմո - Սամպդորիա 2:0» ((ռուսերեն)). soccerway.com. 2012 թ․ նոյեմբերի 11.
{{cite news}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Top 100 European Football Prospects Aged Under 21» ((անգլերեն)). bleacherreport.com. 2016 թ․ հունվարի 8.
{{cite news}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Ձամպարինի. Դիբալան կգերազանցի Ռոնալդուին, Մեսսիին եւ Իբրահիմովիչին». armsport.am. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 6-ին.
- ↑ «Հնարավոր է` սա իմ վերջին խաղերն են «Պալերմո»-ի կազմում. Պաուլո Դիբալա». manutdfc.ru. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 6-ին.
- ↑ 26,0 26,1 «Դիբալա. «Տեղափոխվում եմ «Յուվենտուս»». totalfootball.am. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 9-ին.
- ↑ ««Բորուսիա». Դիբալա կամ Կրամարիչ». panorama.am. Վերցված է 2016 թ․ հունվարի 8-ին.
- ↑ «Պաուլո Դիբալա. «Մի օր կուզենայի խաղալ «Մանչեսթեր Սիթիում» կամ «Բարսելոնայում»». armfootball.am. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 6-ին.
- ↑ «Դիբալան պատրաստ է Պալերմոյից լողալով հասնել Բարսելոնա (ծաղրանկար)». armsport.am. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մարտի 6-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 6-ին.
- ↑ «Բարսելոնայի ներկայացուցիչը Մարոտայի հետ քննարկել է Դիբալայի տրանսֆերը». armsport.am. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 15-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 8-ին.
- ↑ ««Յուվենտուսը» հայտարարոմ է Դիբալայի` 32 միլիոնով տրանսֆերի մասին». sports.ru. Վերցված է 2016 թ․ հունվարի 6-ին.
- ↑ ««Արսենալը» պատրաստ է 40 միլիոն եվրո վճարել Դիբալային ձեռք բերելու համար». armsport.am. Վերցված է 2016 թ․ հունվարի 8-ին.(չաշխատող հղում)
- ↑ «Դիբալա. 40 միլիոնն ինձ համար շատ է». armsport.am. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 9-ին.
- ↑ «Յուվենտուս - Լացիո 2:0» ((ռուսերեն)). soccerway.com. 2015 թ․ օգոստոսի 8.
{{cite news}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Իտալիայի Սուպերգավաթի խաղում «Յուվենտուսը» հաղթեց «Լացիոյին» (տեսանյութ)». sport.times.am. Վերցված է 2016 թ․ հունվարի 6-ին.
- ↑ «Իտալիայի Սուպերգավաթի խաղում «Յուվենտուսը» հաղթեց «Լացիոյին»». galatv.am. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 7-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 9-ին.
- ↑ «Դիբալա. Պետք է արդարացնեմ սպասելիքները». sport.times.am. Վերցված է 2016 թ․ հունվարի 6-ին.
- ↑ ««Յուվենտուս»-ը նվաճեց Իտալիայի Սուպերգավաթը». 1in.am. Վերցված է 2016 թ․ հունվարի 8-ին.(չաշխատող հղում)
- ↑ «Յուվենտուս - Ուդինեզե 0:1» ((ռուսերեն)). soccerway.com. 2016 թ․ օգոստոսի 23.
{{cite news}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Ռոմա - Յուվենտուս 2:1» ((ռուսերեն)). soccerway.com. 2016 թ․ օգոստոսի 30.
{{cite news}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Յուվենտուս - Կիևո 1:1» ((ռուսերեն)). soccerway.com. 2015 թ․ սեպտեմբերի 12.
{{cite news}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Իտալիա. «Յուվենտուսը» նորից անկասելի է, «Ինտերը» առաջատարն է, թրիլեր Կյևոյում. տեսանյութ». shamshyan.com. Վերցված է 2016 թ․ հունվարի 8-ին.
- ↑ «Մորատան շատ շուտով դարձյալ գոլեր կխփի. Դիբալա». 1in.am. Վերցված է 2016 թ․ հունվարի 9-ին.
- ↑ ««Յուվենտուս»-ում լուրջ փոփոխություններ են եղել. թույլ մեկնարկը բնական էր. Դիբալա». 1in.am. Վերցված է 2016 թ․ հունվարի 9-ին.
- ↑ «Մեսսի. Առաջիկա տարիներին նրա մասին շատ են խոսելու». armsport.am. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 12-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 6-ին.
- ↑ «Dybala: I dream of playing with Messi». metafootball.com ((անգլերեն)). Վերցված է 2016 թ․ հունվարի 8-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)(չաշխատող հղում) - ↑ «Դիբալա. Ցանկանում եմ խաղալ ոչ թե Մեսսիի դեմ, այլ նրա հետ». sport.times.am. Վերցված է 2016 թ․ հունվարի 27-ին.
- ↑ «Ուրախ կլինեմ, եթե գոնե մի քիչ Մեսսիին նմանվեմ. Դիբալա». armenia.shafaqna.com. Վերցված է 2016 թ․ հունվարի 27-ին.
- ↑ «After scoring his side's first goal of 2016 in Wednesday's victory over Verona, Paulo Dybala reflects on the Bianconeri's eighth consecutive Serie A success». juventus.com ((անգլերեն)). Վերցված է 2016 թ․ հունվարի 7-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Massimiliano Allegri's men get off to a winning start in 2016 by beating Hellas Verona 3-0 on Wednesday afternoon at Juventus Stadium». juventus.com ((անգլերեն)). Վերցված է 2016 թ․ հունվարի 7-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Udinese - Juventus 0:4». juventus.com ((անգլերեն)). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 7-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 17-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Juventus-Roma 1-0: highlights, video gol Dybala (risultato finale)». blastingnews.com ((իտալերեն)). Վերցված է 2016 թ․ հունվարի 25-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Juventus 2-2 Bayern Munich: Champions League – as it happened». theguardian.com ((անգլերեն)). Վերցված է 2016 թ․ փետրվարի 24-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Juventus' Paulo Dybala rejected Inter and AC Milan offers for Turin move (տեսանյութ)». espnfc.com ((անգլերեն)). Վերցված է 2016 թ․ փետրվարի 27-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Watch: Paulo Dybala pulls a Del Piero, puts Juventus ahead of Sassuolo with curling strike (տեսանյութ)». blackwhitereadallover.com ((անգլերեն)). Վերցված է 2016 թ․ մարտի 12-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Dybala: "Perfect night"». juventus.com ((անգլերեն)). Վերցված է 2016 թ․ մարտի 21-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Tuttosport: Oferta formal del Barça por Dybala». mundodeportivo.com ((Իսպաներեն)). Վերցված է 2016 թ․ մայիսի 24-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Պաուլո Դիբալա. «Երազում եմ Արգենտինայի հավաքականի մասին, սակայն եթե Կոնտեն հրավիրի՝ կմտածեմ»». armfootball.am. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 9-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 6-ին.
- ↑ «Դիբալան հրաժարվել է խաղալ Իտալիայի հավաքականում». armsport.am. 2016 թ․ հունվարի 8. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 8-ին.
- ↑ ««Նոր Մեսսին» հրավիրվել է Արգենտինայի հավաքական». vivaro.am. 2016 թ․ հունվարի 8.(չաշխատող հղում)
- ↑ «Պարագվայ VS. Արգենտինա 0:0» ((ռուսերեն)). soccerway.com. 2015 թ․ հոկտեմբերի 14.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Մի՛ շտապեք համեմատել ինձ Տևեսի հետ. Դիբալա». 1in.am. 2016 թ․ հունվարի 8.
- ↑ Di Feo, Giulio. «Mercato, non solo Tevez Juve-Guarin, Napoli-Dybala». La Gazzetta dello Sport. Վերցված է 2015 թ․ փետրվարի 16-ին.
- ↑ «GATTUSO։ "C'è tanto entusiasmo, colpito da Dybala. Dal mercato mi aspetto ..."» ((իտալերեն)). Վերցված է 2015 թ․ փետրվարի 16-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ Lo Iacono, Salvatore. «Palermo, occhi puntati su Paulo Dybala» ((իտալերեն)). Il Corriere della Sera. Վերցված է 2015 թ․ փետրվարի 16-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ 66,0 66,1 66,2 66,3 Calamai, Luca. «Inter, ecco baby Dybala Arouca alla Fiorentina?» ((իտալերեն)). La Gazzetta dello Sport. Վերցված է 2015 թ․ փետրվարի 16-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ 67,0 67,1 67,2 67,3 Chioffi, Stefano. «Paulo Dybala, 17 gol per stregare il Palermo» ((իտալերեն)). Il Corriere dello Sport. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 16-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 16-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Մխիթարյանը 24 ֆուտբոլիստների ցանկում է, ովքեր չեն հայտնվել Four Four Two-ի թոփ-100-ում». ilur.am. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 7-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 6-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Վիճակագրություն soccerway.com կայքում
- Վիճակագրություն thetopforward.com կայքում
- Պաուլո Դիբալայի պաշտոնական կայքը Արխիվացված 2016-01-11 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պաուլո Դիբալա» հոդվածին։ |
|
|
Այս հոդվածն ընտրվել է Հայերեն Վիքիպեդիայի օրվա հոդված: |
- Ապրող անձինք
- 1993 ծնունդներ
- Նոյեմբերի 15 ծնունդներ
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- 2018 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության մասնակիցներ
- Արգենտինայի հավաքականի ֆուտբոլիստներ
- Արգենտինացի ֆուտբոլիստներ
- Իտալիայի լեգեոներ ֆուտբոլիստներ
- Յուվենտուսի ֆուտբոլիստներ
- Պալերմոյի ֆուտբոլիստներ
- Ռոմայի ֆուտբոլիստներ
- Տղամարդկանց ֆուտբոլի հարձակվողներ