Պետեր Մեդյեշի
Պետեր Մեդյեշի | |
Կուսակցություն՝ | Հունգարական սոցիալիստական բանվորական կուսակցություն[1] |
---|---|
Կրթություն՝ | Կորվինի համալսարան (1966) |
Մասնագիտություն՝ | տնտեսագետ և քաղաքական գործիչ |
Ծննդյան օր | հոկտեմբերի 19, 1942[2][3] (82 տարեկան) |
Ծննդավայր | Բուդապեշտ, Հունգարիայի թագավորություն |
Քաղաքացիություն | Հունգարիա |
Ամուսին | Q124595393? |
Պարգևներ | |
Պետեր Մեդյեշի (հունգ.՝ Medgyessy Péter, հոկտեմբերի 19, 1942[2][3], Բուդապեշտ, Հունգարիայի թագավորություն), հունգարացի քաղաքական գործիչ, Հունգարիայի Հանրապետության վարչապետը 2002-2004 թվականներին։ 2004 թվականի օգոստոսի 25-ին նա հրաժարական տվեց կոալիցիայի գործընկերներից մեկի՝ Ազատ դեմոկրատների միության հետ տարաձայնությունների պատճառով, սակայն վարչապետի պարտականությունները շարունակում էր կատարել դեռևս 30 օրվա ընթացքում, ինչպես պահանջում է Սահմանադրությունը, ինչպես նաև մի քանի լրացուցիչ օր, մինչև նրա իրավահաջորդը՝ Ֆերենց Դյուրչանը խորհրդարանի կողմից հաստատվեց։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Պետեր Մեդյեշին ծնվել է Բուդապեշտում և ուսումնասիրել Տնտեսագիտական տեսություն Կարլ Մարքսի անվան տնտեսագիտության համալսարանում (այժմ՝ Կորվինի համալսարան), որն ավարտել է 1966 թվականին, բայց հետո վերադարձել է դոկտորանտուրա։ Կատարելապես տիրապետում է ֆրանսերեն և ռումիներեն լեզուներին, ինչպես նաև տիրապետում է ռուսերեն և անգլերեն լեզուներին։
70-ական թվականներին եղել է ներքին գործերի նախարարության հակահետախուզության գործակալ՝ D-209 կոդային անվամբ[4]։ 1966-1982 թվականներին ղեկավար պաշտոններ է զբաղեցրել ֆինանսների նախարարության դեպարտամենտներում։ 1982 թվականին դարձել է ֆինանսների նախարարի տեղակալ, իսկ 1987 թվականին՝ հենց նախարար։ Մեդյեշիի օրոք ստեղծված հարկային համակարգը Հունգարիայի համար կարևոր քայլ էր ազատ շուկայական տնտեսության ճանապարհին։
1988-1990 թվականներին եղել է վարչապետի տնտեսական հարցերով տեղակալը, 1990-1996 թվականներին՝ Հունգարիայի տարբեր բանկերի վարչական տնօրեն և վարչության նախագահ։ Երբ Դյուլա Հորնը ձևավորեց կառավարություն, 1996 թվականին Մեդյեշին վերադարձավ ֆինանսների նախարարի պաշտոնին։ Կառավարության լիազորությունների ավարտից հետո աշխատել է որպես «Inter-Europa» բանկի գործադիր խորհրդի ղեկավար և «Atlasz» ապահովագրական ընկերության փոխնախագահ։ Այդ պաշտոնները նա պահպանել է 1998 թվականից մինչև 2001 թվականը, իսկ 2002 թվականի մայիսի 27-ին Հունգարիայի խորհրդարանը քվեարկել է Մեդյեշիին Հունգարիայի Հանրապետության վարչապետ նշանակելու օգտին։ Նա ղեկավարում էր կառավարությունը մինչև 2004 թվականի օգոստոսը։
Ամուսնացած է, ունի երկու երեխա։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 https://kommunizmuskutato.hu/eletrajzok/medgyessy-peter
- ↑ 2,0 2,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 3,0 3,1 Munzinger Personen (գերմ.)
- ↑ Wielkie kłamstwo Gyurcsánya // Gazeta Wyborcza. — 10 października 2006.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պետեր Մեդյեշի» հոդվածին։ |
|